Բոնուսների մնացորդ

Ուղղորդիչ:  Գնումներ > Հաշվետվություններ > Բոնուսային հաշվետվություններ >

Բոնուսների մնացորդ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է բոնուսների մնացորդների մասին տեղեկատվություն ստանալու համար: Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվությունում կարտացոլվեն բոնուսների մնացորդները նշված օրվա դրությամբ:

Խումբ

Նշվում է գործընկերների խումբը: Լրացնելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն նշված խմբի գործընկերները:

Գործընկեր

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։

Պայմանագիր

Դաշտը կարելի է լրացնել, երբ նշված է Գործընկեր: Լրացնելու դեպքում հաշվետվությունում երևում է միայն տվյալ պայմանագրին վերաբերող մնացորդը, հակառակ դեպքում` մնացորդը բոլոր պայմանագրերով։

Բացված ըստ պայմանագրերի

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում տարբեր պայմանագրերի շրջանակներում մնացորդները երևում են առանձին տողերով։

Ցույց տալ գործընկերոջ տվյալները

Դրոշակը նշված լինելու դեպքում հաշվետվությունում կցուցադրվի գործընկերոջ տվյալները:

Բոնուսների մնացորդներ հաշվետվությունում երևում է գործընկերոջ բոնուսի մնացորդը նշված օրվա վերջում:

Հաշվետվության ընթացիկ կամ նշված տողերի կոնտեքստային ցանկից կարելի է կանչել Բոնուսի քարտ: