Հաշվետվությունը նախատեսված է բոնուսների հետ կապված գործողությունների մասին տեղեկատվություն ստանալու համար։
Այս հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ ընդգրկվում է տվյալ ժամանակահատվածում բոնուսների հետ կապված գործողությունները։ |
Խումբ |
Նշվում է գործընկերների խումբը: Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունում արտացոլվում է միայն տվյալ խմբին պատկանող գործընկերների բոնուսների հետ կատարված գործողություններ, հակառակ դեպքում` բոլոր բոնուսային գործողությունները։ |
Գործընկեր |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա հաշվետվությունը կազմվում է միայն տվյալ գործընկերոջ համար, հակառակ դեպքում` բոլոր գործընկերների համար։ Եթե Խումբ դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ընտրման ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։ |
Պայմանագիր |
Դաշտը կարելի է լրացնել, երբ նշված է Գործընկեր: Լրացնելու դեպքում հաշվետվությունում երևում են միայն տվյալ պայմանագրի շրջանակներում կատարված գործողությունները, հակառակ դեպքում` գործողությունները բոլոր պայմանագրերով։ |
Փաստաթղթի տեսակ |
Նշվում է փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի տեսակներ: |
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է դիտել հաշվետվության ընթացիկ տողի (փաստաթղթի) տպելու ձևը, խմբագրել այն կամ հեռացնել: