Տեղեկատուն նախատեսված է ապրանքի կամ ծառայության վաճառքի կամ ձեռքբերման գների գրանցման և խմբագրման համար։ Յուրաքանչյուր ապրանքի կամ ծառայության համար կարելի է գրանցել մեկից ավելի գներ։ Օրինակ` մանրածախ, մեծածախ, գնման և այլն։ Կազմակերպությունում գործող գների տեսակները նկարագրվում են Գների տեսակներ տեղեկատուում։
Գրանցված գները օգտագործվում են փաստաթղթերի մուտքագրման, հաշվետվությունների և գնացուցակների ձևավորման ժամանակ։ Փաստաթղթերում ապրանքների տվյալների մուտքագրման ժամանակ համակարգն ավտոմատ լրացնում է նշված տեսակի գինը, որը գործում է փաստաթղթի ամսաթվի դրությամբ։
Նախքան տեղեկատուի պատուհանի բացվելը` բերվում է Գներ դիալոգի պատուհանը, որն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է։ Տեղեկատուի մեջ կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված գները։ |
Գնի տեսակ |
Դաշտը լրացված լինելու դեպքում տեղեկատուում ընդգրկվում են միայն նշված տեսակի գները, հակառակ դեպքում` բոլոր տեսակի գները։ |
Խումբ |
Այս դաշտը լրացված լինելու դեպքում տեղեկատուում ընդգրկվում են միայն նշված խմբի գները, հակառակ դեպքում` բոլոր գները։ |
Ապրանք կամ ծառայություն |
Ընդունում է արժեքներ Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից։ Այս դաշտը լրացված լինելու դեպքում տեղեկատուի մեջ ընդգրկվում է միայն նշված ապրանքի կամ ծառայության գինը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների և ծառայությունների գները։ |
Ենթատեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Ապրանքի կամ ծառայության գին դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Պատուհանն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է։ Նշվում է գնի սահմանման ամսաթիվը։ |
Կոդ |
Ապրանքի կամ ծառայության կոդը: |
Գնի տեսակ |
Գնի տեսակի կոդը։ Ընդունում է արժեքներ Գնի տեսակներ տեղեկատուից։ |
Միավոր |
Չափման միավորի կոդը, որի համար սահմանվում է գինը։ Ընդունում է արժեքներ տվյալ Ապրանքի կամ ծառայության չափման միավորներ ենթատեղեկատուից։ |
Արժույթ |
Չխմբագրվող դաշտ է, որի արժեքը սահմանվող գնի արժույթը։ Ավտոմատ կերպով լրացվում է ընտրված գնի տեսակի արժույթը։ |
Գին |
Ապրանքի գինը։ |
Նշում |
---|
Ապրանքի կամ ծառայության համար չի թույլատրվում մեկ օրում սահմանել նույն գնի տեսակով և նույն չափման միավորով մեկից ավելի գին։ |