Տվյալների պահոցների, հետագայում` ՏՊ, փոխարկում կատարելու համար անհրաժեշտ է, որ որևէ համակարգչի վրա տեղադրված լինի ՀԾ-Առևտուր համակարգը, ՀԾ-Առևտուր համակարգի սերվերը (MS SQL Server 2005 Express) և ՀԾ-Առևտուր 6 տարբերակը:
ՏՊ-ները փոխարկելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
1.Բացել ՀԾ-Առևտուր 3.4 համակարգը:
2.Բոլոր ՏՊ-ների համար կատարել տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:
Ուշադրություն |
---|
Խախտված ամբողջականությամբ ՏՊ-ները խորհուրդ չի տրվում փոխարկել: |
3.Փակել ՀԾ-Առևտուր 3.4:
4.Աշխատեցնել DBConverter.exe ծրագիրը: Ծրագիրը գտնվում է AS-Trade 6 համակարգի աշխատանքային գրադարանում (C:\Program Files\Armenian Software\AS-Trade 6):
DBConverter.exe ծրագրի պատուհանն ունի հետևյալ տեսքը.
Սերվեր դաշտում լրացնել սերվեր համակարգչի անվանումը, որտեղ գտնվում են ՀԾ-Առևտուր 3.4 համակարգի տվյալների պահոցները: Այնուհետև սեղմել Հաստատել կապը կոճակը:
5.Տվյալների պահոց դաշտում նշվում է ՏՊ-ն, որը պետք է փոխարկել: Սեղմել Լրացնել կոճակը պահոցը նշելու համար:
6.Բացվում է պատուհան որտեղից պետք է ընտրել փոխարկվող պահոցը.
Ուշադրություն |
---|
Փոխարկման ընթացքում անհրաժեշտ է ապահովել, որ ՀԾ-Առևտուր 3.4 և ՀԾ-Առևտուր 6 համակարգերը փակ լինեն: |
7.Լրացնել Փոխարկված պահոցի անունը և սեղմել Փոխարկել կոճակը: Այս հրամանով կատարվում է նշված ՏՊ-ի փոխարկում:
8.Փոխարկման վերջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:
5-7 քայլերը պետք է կրկնել յուրաքանչյուր փոխարկվող ՏՊ-ի համար:
Ուշադրություն |
---|
Եթե փոխարկված ՏՊ-ն փորձեք կրկին փոխարկել, ապա կհայտնվի պատուհան, որում նշվում է շարունակել փոխարկումը, թե ոչ: Շարունակելու դեպքում նախկին ՏՊ-ն կհեռացվի, և նորը կփոխարկվի: |
9.Բացել ՀԾ-Առևտուր 6 համակարգը:
10.Բոլոր ՏՊ-ների համար կատարել տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:
Ուշադրություն |
---|
Փոխարկում կատարելուց հետո անհրաժեշտ է կրկին նշանակել Օգտագործողների գաղտնաբառերը, քանի որ գաղտնաբառերը չեն փոխարկվում: |
Տես ավելին`