Տեղադրման քայլերը սերվեր համակարգչի վրա.
1.ՀԾ-Առևտուր 6 համակարգի CD-ն տեղադրել համակարգչի սկավառակակրի մեջ:
2.Սպասել, մինչև Էկրանին հայտնվի Armenian Software վերնագրով պատուհանը.
Նշում |
---|
Եթե առանց Ձեր միջամտման չհայտնվի Armenian Software պատուհանը, ապա անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը. •Բացել My Computer պատուհանը: •Բացել Armenian Software (D:) անունով սկավառակի պարունակությունը, որտեղ D տառանիշը դա Ձեր համակարգչում սկավառակակրի անվանումն է: •Աշխատեցնել ArmSoft.exe անունով ծրագիրը:
|
3.Սեղմել ՀԾ-Առևտուր 6 համակարգի տեղադրում կետը:
4.Հայտնված AS-Trade 6 Setup պատուհանում սեղմեք Install կոճակը.
5.Ընտրեք Full setup տարբերակը և սեղմեք Next կոճակը.
6.Program path-ում նշվում է ծրագրի ֆայլերի գրադարանի ճանապարհը, իսկ Database path-ում` տվյալների պահոցների գրադարանի ճանապարհը: Ընտրեք ծրագրի և տվյալների պահոցների գրադարանները: Ճանապարհը կարելի է նշել սեղմելով Browse կոճակը, ապա ընտրելով անհրաժեշտ գրադարանը: Այնուհետ սեղմեք Next կոճակը.
7.Սպասել մինչև ավարտվի SQL Server Components համակարգի տեղադրումը:
Տեղադրումը կարող է տևել 5-10 րոպե, որի ընթացքում հաջորդաբար կհայտնվեն և կանհետանան հետևյալ պատուհանները` Extracting Files, Installing Prerequisites, Setup Progress:
8.Սեղմեք Finish կոճակը.
9.Միացրեք ROCKEY4ND էլեկտրոնային բանալին համակարգչի USB պորտին:
10. ՀԾ-Առևտուր 6 համակարգն աշխատեցնելու համար կարող եք սեղմել Windows-ի աշխատասեղանի (desktop) վրա առաջացած AS-Trade 6 պիտակը կամ առաջնորդվել Start | Programs |AS-Trade 6 ճանապարհով.
Տեղադրման քայլերը կլիենտ համակարգչի վրա.
1.ՀԾ-Առևտուր 6 համակարգի CD-ն տեղադրել համակարգչի սկավառակակրի մեջ:
2.Սպասել, մինչև Էկրանին հայտնվի Armenian Software պատուհանը.
3.Սեղմել պատուհանի ձախ կողմում գտնվող ՀԾ-Առևտուր 6 կետը.
4.Հայտնված AS-Accountant 6 Setup պատուհանում սեղմեք Install կոճակը.
5.Ընտրեք Client տարբերակը և սեղմեք Next կոճակը.
6.Program path-ում նշվում է ծրագրի ֆայլերի գրադարանի ճանապարհը, իսկ SQL Server name-ում` սերվերի ճանապարհը: Ընտրեք ծրագրի և սերվերի ճանապարհները: Ծրագրի ճանապարհը կարելի է նշել սեղմելով Browse կոճակը, ապա ընտրելով անհրաժեշտ գրադարանը: Այնուհետ սեղմեք Next կոճակը.
7.Սպասեք մինչև ավարտվի համակարգի տեղադրումը.
8.Սեղմեք Finish կոճակը.