ՀԾ-Առևտուր 6 համակարգը

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

ՀԾ-Առևտուր 6 համակարգը

Return to chapter overviewNext page

Առևտրային գործունեության ավտոմատացման համակարգ միջին և փոքր կազմակերպությունների համար

BoxShot_mid

 

ՀԾ-Առևտուր 6 համակարգը հատուկ նախագծվել և մշակվել է առևտրական գործունեությամբ զբաղվող միջին և փոքր ձեռնարկության համար: Համակարգը հնարավորություն է տալիս կառավարել մանրա-մեծածախ առևտրի և պահեստային գործունեությամբ զբաղվող ձեռնարկության բոլոր հիմնական գործընթացները: Համակարգի լայն ֆունկցիոնալ հնարավորությունները ամենևին էլ չեն խոչընդոտում առևտրային համակարգերի երկու կարևոր պահանջներին` արագագործությանը և հուսալիությանը: Համակարգի ներդրումն ու շահագործումը շատ հեշտ են` պարզության և ինտուիտիվ հասկանալի կառուցվածքի շնորհիվ: Համակարգի տեխնիկական պահանջները բարձր չեն, այսինքն կազմակերպությանը սովորաբար անհրաժեշտ չի լինում համակարգի շահագործման համար ձեռք բերել լրացուցիչ համակարգչային տեխնիկա կամ ծրագրային ապահովում:

Ժամանակակից, գեղեցիկ, հարմար աշխատանքային միջավայր

Համակարգի աշխատանքային միջավայրը կառուցված է ծանոթ ու հարմար MS-Office ոճով: Սա թույլ է տալիս օգտագործողներին հեշտությամբ սկսել համակարգով աշխատանքը և խուսափել նոր աշխատանքային միջավայրին սովորելու վրա ծախսվող ժամանակից և անհարմարությունից:

Համակարգն աշխատում է Unicode-ով, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած լեզվով մուտքագրված տվյալների հետ աշխատանքը:

Մուտքագրման ժամանակ կատարվող բազմաթիվ ստուգումներն ապահովում են տվյալների ամբողջականությունն ու ճշտությունը:

Համակարգն ունի գունային ու տառատեսակների տարբեր թեմաներ: Յուրաքանչյուր օգտագործող կարող է ընտրել համակարգի` իրեն առավելապես հարմար տեսքը:

 

Առևտրի բոլոր բաժինների ամբողջական ավտոմատացում

Ձեռքբերումներ

Վաճառքներ

Պահեստ

Գներ և գնացուցակներ

Բազմարժութային հաշվառում

Խմբաքանակային հաշվառում

Օգտագործողների աշխատանքի իրավասությունների կառավարում:

 

Հզոր ու ճկուն հաշվետվական համակարգ

Հաշվետվություններում տվյալների ֆիլտրման, խմբավորման, հանրագումարների ավելացման, սյուների ընտրման գործիքները թույլ են տալիս անմիջապես աշխատանքի ընթացքում առանց որևէ ջանքի համակարգից ստանալ ցանկացած տվյալ, ցանկացած տեսքով:

Համակցում Excel-ի հետ: Շնորհիվ նոր լրամշակման, Excel-ում ավելանում են բանաձևեր, որոնք թույլ են տալիս ՀԾ-Առևտուր 6 համակարգից քաղել տվյալներ: Դրանց վրա կիրառելով Excel-ի լայն հաշվարկային ու վերլուծական հնարավորությունները, կարելի է ստանալ պրակտիկորեն կամայական հաշվետվություն:

Բազմաթիվ ներդրված հաշվետվություններ, որոնք թույլ կտան անընդհատ տիրապետել կազմակերպության վիճակի ամբողջական պատկերին և ընդունել արդյունավետ որոշումներ:

Գործունեության արդյունավետությունը բնութագրող հիմնական ցուցանիշների գրաֆիկական արտացոլումը մեկ պատուհանում:
 

Անսահմանափակ քանակությամբ հաշվառումներ վարելու հնարավորություն
 
ՀԾ-Առևտուր 6 համակարգում կարելի է վարել անսահմանափակ քանակությամբ կազմակերպությունների հաշվառում` անկախ նրանից դուք օգտագործում եք համակարգի ցանցային, թե` մեկ աշխատատեղի տարբերակը:

Համակցում ՀԾ-Հաշվապահ 6 համակարգի հետ
 
ՀԾ-Առևտուր 6-ի նոր տարբերակն առաջին համակարգն է, որն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:

Համակցումներ առևտրային սարքավորումների հետ

Առևտրային սարքավորումների հետ համակցումները հեշտացնում են առևտրային գործընթացների կազմակերպումը` ապահովելով մուտքագրվող տվյալների ճշտությունը: ՀԾ-Առևտուր 6 համակարգը համակցված է հետևյալ սարքավորումների հետ.

գծիկավոր կոդ (barcode) կարդացող սկաներ,

մագնիսական քարտ կարդացող սարքեր,

գնապիտակ տպող սարքեր,

թերմոտպիչներ,

էլեկտրոնային կշեռքներ,

ՀԴՄ սարքեր:

 
Բանկային հաշիվների կառավարումը մեկ համակարգից

ՀԾ-Առևտուր 6 համակարգն իր մեջ ուղղակիորեն ներառում է ինտերնետ բանկինգի համակարգ: Սա թույլ է տալիս կառավարել բանկային հաշիվներն անմիջապես հաշվապահական համակարգից, խուսափել տվյալներն այլ համակարգ
արտահանելու կամ ներմուծելու լրացուցիչ քայլից:

Արտահանում և ներմուծում

Համակարգում ավելացված ներմուծման և արտահանման նոր միջոցները թույլ են տալիս էապես տնտեսել տվյալների մուտքագրման վրա ծախսվող ժամանակը.

Բոլոր տվյալների արտահանում MS Word, MS Excel և Open Office միջավայրեր:

Տեղեկատվական տվյալների և փաստաթղթերի արագ ներմուծում համակարգ MS Excel-ի միջավայրից:

Բոլոր տվյալների արտահանում և ներմուծում XML ֆորմատի ֆայլերի միջոցով:

 

Համակարգի համակողմանի սպասարկում

Հաճախորդների հետ երկարատև աշխատանքից կուտակած փորձի արդյունքում մենք մշակել ենք նրանց աջակցման տարբեր եղանակներ` համակարգից օգտվելու առավելագույն հարմարավետություն ապահովելու համար

դասընթացներ տեխնիկապես հագեցած ՀԾ ուսումնական կենտրոնում

հեռախոսային սպասարկում ՀԾ փորձառու մասնագետների կողմից

հեռահար սպասարկում ինտերնետի միջոցով անմիջապես պատվիրատուի համակարգչին միացմամբ

թեմատիկ սեմինարներ, նոր տարբերակների ներկայացումներ

անընդհատ համալրվող հոդվածներ ՀԾ հաճախորդների սպասարկման պորտալի գիտելիքների շտեմարանում support.armsoft.am:

 

Մշտապես թարմացվող համակարգ
 
Պարբերաբար լույս են տեսնում ՀԾ-Առևտուր 6 համակարգի նոր տարբերակներ: Նոր տարբերակներում ավելանում են նոր հնարավորություններ` օգտագործողի աշխատանքը ավելի արդյունավետ դարձնելու համար: Կազմակերպվում են սեմինարներ, որոնց ընթացքում ներկայացվում են ՀԾ-Առևտուր 6 համակարգի նոր տարբերակներում տեղ գտած փոփոխությունները: