Տվյալների ինդեքսավորում

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Տվյալների ինդեքսավորում

Return to chapter overview

ՀԾ-Առևտուր համակարգի աշխատանքի ընթացքում կա տվյալների ամբողջականության խախտման և տվյալների պահոցի ֆայլի վնասման վտանգ: Դրանից խուսափելու համար խորհուրդ է տրվում որոշակի պարբերականությամբ կատարել պահոցների տվյալների ինդեքսավորում և ամբողջականության ստուգում:

 

note Նշում

Այս գործողությունները կատարելու համար օգտագործողը պետք է ունենա ՀԾ-Առևտուր համակարգի ադմինիստրատորի կարգավիճակ:

Ինդեքսավորում  գործողությունը նախատեսված է Տվյալների պահոցի (ՏՊ) աշխատանքն արագացնելու, չափը փոքրացնելու և ֆիզիկական կառուցվածքը վերականգնելու համար:

ՏՊ-ն ինդեքսավորելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ  քայլերը.
 

1.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգից բացել Տվյալների պահոցներ պատուհանը:

 

2.Ընտրել ՏՊ-ի տողը և կոնտեքստային ցանկից ընտրել Ինդեքսավորել հրամանը:

 

KBArticles.Howtoindexingdatabase1

 

3.Ինդեքսավորման վերջում հայտնվում է հաղորդագրություն այն մասին, որ գործողությունը բարեհաջող ավարտվել է:

 

KBArticles.Howtoindexingdatabase2