Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում b2b.armsoft հարթակի միջոցով գործընկերներից ստացած փաստաթղթերը:
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում ստացված փաստաթղթերը: |
Փաստաթղթի տեսակ |
Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ կամ մի քանի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: Փաստաթղթերի տեսակներն են` Պատվեր, Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր), Փոխանցման հաշիվ, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ: |
Փաստաթղթի վիճակ |
Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն մատյանում։ Ընդունում է 01 - Նախնական, 02 - Չմշակված, 04 - Հաստատված, 08 - Մերժված, 16 - Չստացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։ |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել կցված ֆայլերը. ցույց է տալիս կցված ֆայլերը: Հայտնվում է այն դեպքում, երբ փաստաթղթին կցված է գոնե մեկ ֆայլ:
•Հաստատել. հաստատում է ստացված պատվերը, հաշիվը կամ ակտը
•Մերժել. մերժում է ստացված պատվերը, հաշիվը կամ ակտը
•Ավելացնել Գործընկերներ. ավելացնում է փաստաթղթում նշված գործընկերոջը Գործընկերներ տեղեկատուում:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա...այս հրամանի միջոցով կարելի է տեղափոխել տվյալները մի տեսակի փաստաթղթից մեկ այլ տեսակի փաստաթղթի մեջ: Օրինակ` Փոխանցման հաշվի հիման վրա կարելի է ստեղծել Վճարման հանձնարարագիր կամ Պահեստի մուտքի օրդեր, իսկ Պատվերի հիման վրա Փոխանցման հաշիվ կամ Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր):