Ուղարկված փաստաթղթեր

Ուղղորդիչ:  b2b.armsoft հարթակ > Մատյաններ >

Ուղարկված փաստաթղթեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում b2b.armsoft հարթակի միջոցով գործընկերներին ուղարկած փաստաթղթերը:

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում ստեղծված փաստաթղթերը:

Փաստաթղթի տեսակ

Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ կամ մի քանի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: Փաստաթղթերի տեսակներն են` ՊատվերՎաճառք (Հաշիվ-ապրանքագիր), Փոխանցման հաշիվ, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ:

Փաստաթղթի վիճակ

Նշվում է, թե ինչ վիճակում գտնվող փաստաթղթերն ընդգրկվեն մատյանում։ Ընդունում է 01 - Նախնական, 02 - Չմշակված, 04 - Հաստատված, 08 - Մերժված, 16 - Չստացված արժեքները։ Դատարկ լինելու դեպքում կընդգրկվեն բոլոր վիճակներում գտնվող փաստաթղթերը։

 
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.

Խմբագրելխմբագրել փաստաթուղթը:

Դիտել կցված ֆայլերը. ցույց է տալիս կցված ֆայլերը: Հայտնվում է այն դեպքում, երբ փաստաթղթին կցված է գոնե մեկ ֆայլ:

Հաստատել. հաստատում է ուղարկած պատվերը, հաշիվը կամ ակտը

Մերժել. մերժում է ուղարկած պատվերը, հաշիվը կամ ակտը

Ավելացնել Գործընկերներ. ավելացնում է փաստաթղթում նշված գործընկերոջը Գործընկերներ տեղեկատուում: 

Ստեղծել փաստաթղթի հիման վրա...հայտնվում է այն դեպքում, երբ նշված է Փոխանցման հաշիվ փաստաթուղթը: Փոխանցման հաշվի հիման վրա կարելի է ստեղծել Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր):