7.09.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.09.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.09.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.09.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.09.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.09.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.09.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.09.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“21” հունվար 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ հնարավոր է շաժական սարքերից սերվիսի միջոցով ստանալ Վաճառքի գոտիների ցուցակը

2.Ավելացել է Ապրանքների գործողություններ ըստ առաքիչի առցանց հաշվետվության ձևանմուշը

3.Ավելացել է Ապրանքների մնացորդներ առցանց հաշվետվության ձևանմուշը

4.Այժմ հնարավոր է շաժական սարքերից սերվիսի միջոցով ստանալ Ապրանքների հիմնական չափման միավորի Գծիկավոր կոդերի ցուցակը

 

 

7.09.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“03” դեկտեմբեր 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Գնորդներ թղթապանակում չգործող (Լուծարված, Սնանկ և այլն) Կարգավիճակով Գնորդի համար Անվանում, Լրիվ անվանում, ՀՎՀՀ, Կարգավիճակ սյուների արժեքներն այժմ ցուցադրվում են կարմիր գույնով։ Կարգավիճակ սյունը տեղափոխվել է ՀՎՀՀ սյունից հետո

2.Այժմ հնարավոր է ըստ Առևտրային գործակալների սահմանել Առցանց հաշվետվությունների հասանելիություն։ Այդ նպատակով Ադմինիստրատորի գործիքներ Դերի հասանելիություն փաստաթղթում ավելացել է Առցանց հաշվետվությունների հասանելիություններ աղյուսակը

3.Այժմ հնարավոր է ըստ օգտագործողների սահմանել Տեղեկատուներն Ավելացնելու, Խմբագրելու, Դիտելու և Հեռացնելու հասանելիություններ։ Այդ նպատակով Ադմինիստրատորի գործիքներ Դերի հասանելիություն փաստաթղթում ավելացել է Տեղեկատուների հասանելիություններ աղյուսակը

4.Ավտոմեքենա տեղեկատուի համար ավելացել է նախնական ֆիլտրման պատուհան՝ Ավտոմեքենա և Անվանում դաշտերով։ Տեղեկատուում ավելացել է Արտաքին կոդ դաշտը։ Ավտոմեքենա տեղեկատուն դարձել է ընդլայնվող

5.Գնորդի կոնտակտներ տեղեկատուի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ ներդիրը և թղթապանակը դարձել է ընդլայնվող

6.Ապրանքների զեղչերի, Ապրանքների սանդղակային զեղչերի և Նվերների ակցիաների առավել հարմարավետ սահմանման համար կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

Տեղեկատուների ձևավորում Գնորդներին վերաբերող ենթաբաժնում ավելացել են Գնորդի զեղչի խմբեր, Գնորդի սանդղակային զեղչի խմբեր, Գնորդի նվերի ակցիայի խմբեր տեղեկատուները

Գնորդ տեղեկատուում ավելացել է Գնագոյացում ներդիրը Զեղչի խումբ, Սանդղակային զեղչի խումբ, Նվերի ակցիայի խումբ դաշտերով։ Գնորդներ թղթապանակում ավելացել են համանուն սյուները՝ նշված տողերով խմբագրելու հնարավորությամբ։ Նշված դաշտերի արժեքները հնարավոր է ներմուծել/խմբագրել նաև Customer.xlsm ֆայլի միջոցով

Տեղեկատուների ձևավորում Ապրանքներին վերաբերող ենթաբաժնում Պայմանական ապրանքներ տեղեկատուն վերանվանվել է Սանդղակային զեղչի պայմանական ապրանքներ և  ավելացել է Նվերի ակցիայի պայմանական ապրանքներ տեղեկատուն

Ապրանք տեղեկատուում ավելացել է Գնագոյացում ներդիրը, որտեղ տեղափոխվել են Զեղչի խումբ և Սանդղակային զեղչի պայմանական ապրանք (նախկին Պայմանական ապրանք) դաշտերը, ավելացել է Նվերի ակցիայի պայմանական ապրանք դաշտը։ Ապրանքներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանի Պայմանական ապրանք դաշտը վերանվանվել է Սանդղակային զեղչի պայմանական ապրանք, ավելացել է Նվերի ակցիայի պայմանական ապրանք դաշտը։ Ապրանքներ թղթապանակում ավելացել են համանուն սյուները՝ նշված տողերով խմբագրելու հնարավորությամբ։ Նշված դաշտերի արժեքները հնարավոր է ներմուծել/խմբագրել նաև Product.xlsm ֆայլի միջոցով

Ապրանքների զեղչեր/Ապրանքների զեղչերի փակում փաստաթղթերի աղյուսակի Գնորդի տեսակ սյան ընտրման ցուցակում Գնորդի խումբ արժեքի փոխարեն հնարավոր է ընտրել Գնորդի զեղչի խումբ արժեքը։ Գնորդ/Խումբ սյունը վերանվանվել է Գնորդ/Զեղչի խումբ՝ ընտրման ցուցակի համապատասխան փոփոխությամբ։ Ապրանք/Խումբ սյունը վերանվանվել է Ապրանք/Զեղչի խումբ։ ProductsDiscounts.xlsm և ProductsDiscountsClose.xlsm ֆայլերում կատարվել են համապատասխան փոփոխությունները

Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի աղյուսակի Գնորդի տեսակ սյան ընտրման ցուցակում Գնորդի խումբ արժեքի փոխարեն հնարավոր է ընտրել Գնորդի սանդղակային զեղչի խումբ արժեքը։ Գնորդ/Խումբ սյունը վերանվանվել է Գնորդ/Սանղակային զեղչի խումբ՝ ընտրման ցուցակի համապատասխան փոփոխությամբ։ Պայմանական ապրանք սյունը վերանվանվել է Սանդղակային զեղչի պայմանական ապրանք։ ProductsScaleDiscounts.xlsm ֆայլում կատարվել են համապատասխան փոփոխությունները

Նվերի ակցիա փաստաթղթի աղյուսակի Գնորդի տեսակ սյան ընտրման ցուցակում Գնորդի խումբ արժեքի փոխարեն հնարավոր է ընտրել Գնորդի նվերի ակցիայի խումբ արժեքը։ Գնորդ/Խումբ սյունը վերանվանվել է Գնորդ/Նվերի ակցիայի խումբ՝ ընտրման ցուցակի համապատասխան փոփոխությամբ։ Ապրանքի տեսակ սյան ընտրման ցուցակում Պայմանական ապրանք արժեքի փոխարեն հնարավոր է ընտրել Նվերի ակցիայի պայմանական ապրանք արժեքը։ Ապրանք/Խումբ սյունը վերանվանվել է Ապրանք/Նվերի ակցիայի պայմանական ապրանք՝ ընտրման ցուցակի համապատասխան փոփոխությամբ։ GiftPromotion.xlsm ֆայլում կատարվել են համապատասխան փոփոխությունները

Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Զեղչերի և Նվերների ակցիաների հաշվարկը համապատասխանեցվել է վերոնշյալ փոփոխություններին

Գնային քաղաքականություն ենթահամակարգի հաշվետվությունների և մատյանների նախնական ֆիլտրման պատուհաններում և սյուներում կատարվել են համապատասխան փոփոխությունները

7.Վաճառքներ թղթապանակի նշված տողերից ստեղծվողՎճարում  փաստաթղթերն այժմ խմբավորվում են Կատարել վճարում հրամանով բացվող երկխոսության պատուհանի Առևտրային գործակալի լրացման եղանակ և Վաճառքի գոտու լրացման եղանակ դաշտերի արժեքներից ելնելով

8.Վաճառքի վերադարձ փաստաթղթի աղյուսակների Քանակ սյունից բացվող Քանակների խմբագրում պատուհանում ավելացել է Վաճառք փաստաթղթի Սերիա և համար սյունը

9.Վաճառքի վերադարձի SalesReturn.xlsm ֆայլում ավելացել են Խմբագրում և Կարգավորումներ էջերը

10.Վաճառքների վճարումներ և մարումներ հաշվետվության մեջ ավելացել են Վճարում փաստաթղթի Առևտրային գործակալ և Առևտրային գործակալի անվանում սյուները

11.Վաճառքի վերլուծություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գնորդի վաճառքի գոտի դաշտը

12.Ապրանքի մուտք, Ապրանքի ելք, Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև և Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթերի Փաստաթղթի N  դաշտի արժեքն այժմ հնարավոր է խմբագրել։ Ընդ որում՝ նոր փաստաթուղթ ավելացնելիս Փաստաթղթի N դաշտի արժեքը առաջարկվում է դատարկ, որը չփոփոխելու դեպքում փաստաթուղթը հիշելիս գրանցվում է ծրագրային հերթական համարը

13.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթն այժմ հնարավոր է պահպանել նաև Սևագիր վիճակով։ Ապրանքների տրամադրումներ առաքիչին թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Փաստաթղթի վիճակ դաշտը, իսկ թղթապանակում՝ Վիճակ սյունը։ Թղթապանակից տողի (նշված տողերի) վրայից աջ ստեղնով բացվող հրամանների ցանկում ավելացել են Դարձնել սևագիր և Գրանցել հրամանները։ Ապրանքների հաշվառում ենթահամակարգի հաշվետվություններում Սևագիր վիճակով Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերը չեն արտացոլվում

14.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերում ավելացել է աղյուսակների տողերի և արդյունքում ընդհանուր փաստաթղթի համար գումար սահմանելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ապրանքների մուտք/ելք/տեղաշարժ պահեստների միջև/տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթերի Ապրանքներ էջում ավելացել է Գնացուցակի տեսակ դաշտը, իսկ Ապրանքների տրամադրում առաքիչին/վերադարձ առաքիչից փաստաթղթերում Տպելու գնացուցակ դաշտը վերանվանվել է Գնացուցակի տեսակ և տեղափոխվել Տրամադրվող ապրանքներ/Ապրանքներ էջ։ Ընդ որում՝ փաստաթղթերի թղթապանակներից առկա է Գնացուցակի տեսակ դաշտի արժեքը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

Փաստաթղթերի աղյուսակներում և Ավելացնել ապրանքներ/տարաներ պատուհաններում ավելացել են Գին և Գումար սյուները։ Ընդ որում՝ Գին սյան արժեքը ավտոմատ հաշվարկվում է Գնացուցակի տեսակ դաշտի արժեքից ելնելով

Փաստաթղթերում ավելացել է Ընդհանուր գումար դաշտ, որտեղ արտացոլվում է Գումար սյան հանրագումարը

Փաստաթղթերի Ապրանքներ/Տրամադրվող ապրանքներ աղյուսակների Հաշվարկել կոճակից բացվող պատուհանում ավելացել է Գները վերահաշվարկելու հնարավորություն

Ապրանքների մուտքեր/ելքեր/տեղաշարժեր պահեստների միջև/ տեղաշարժեր առաքիչների միջև թղթապանակներում ավելացել է Գնացուցակի տեսակ սյունը, իսկ Ապրանքների տրամադրումներ առաքիչին/վերադարձեր առաքիչից թղթապանակներում Տպելու գնացուցակ սյունը վերանվանվել է Գնացուցակի տեսակ։ Նշված թղթապանակներում ավելացել է նաև Գումար սյունը

Ապրանքների գործողություններ և Առաքիչի ապրանքների գործողություններ հաշվետվություններում ավելացել են Գին և Գումար սյուները

15.Շարժական մասից Տվյալների ուղարկում կատարելիս արագացել է Երթուղիների ուղարկումը

16.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Հաշվետվության տեսքեր թղթապանակը, որտեղից հնարավոր է դիտել, հեռացնել և այլ օգտագործողների համար պատճենել ժապավենի ՏվյալներՀաշվետվության տեսք Հիշել հրամանի միջոցով թղթապանակների և հաշվետվությունների հիշված տեսքերը

17.Ադմինիստրատորի գործիքներ Օգտագործողներ թղթապանակից այժմ հնարավոր է դիտել/խմբագրել/հեռացնել օգտագործողին կցված դեր(երը)՝ տողի աջ ստեղնից բացվող Դիտել դեր(եր)ը հրամանի միջոցով

18.Համակարգի գլխավոր ժապավենի Արտահանել ներդիրում ավելացել է փաստաթղթերը և թղթապանակը, իսկ տեղեկատուների և փաստաթղթերի ժապավենի Գլխավոր ներդիրում՝ փաստաթուղթը PDF ֆորմատով արտահանելու հնարավորություն։ Տեղեկատուների և փաստաթղթերի ժապավենի Գլխավոր ներդիրում արտահանման բոլոր տարբերակները խմբավորվել են Արտահանել կոճակի տակ

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Հարցում փաստաթղթի Ամսաթիվ դաշտի դատարկ արժեքի դեպքում հայտնվող հաղորդագրության սխալը

2.Ուղղվել է Ապրանքներ թղթապանակից Գծիկավոր կոդ չունեցող Ապրանքի համար Տպել գները հրամանի սխալը

3.Ուղղվել է Նվերի ակցիա փաստաթղթի գրանցման սխալը

4.Ուղղվել է Վաճառքի պատվերներ, Վաճառքի վերադարձեր, Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում թղթապանակներում նշված տողերով գործողություններ կատարելիս հայտնվող հաղորդագրության պատուհանի սխալը

5.Վաճառքի պատվեր, Վաճառքի վերադարձ և Ապրանքների հաշվառում բաժնի փաստաթղթերի աղյուսակներում այլևս հնարավոր չէ նշել ապրանքի բացասական քանակ

6.Ուղղվել է Վաճառքի պատվերներ, Վաճառքներ,Վաճառքի վերադարձեր թղթապանակներում Խմբագրել նշվածները հրամանով բացվող պատուհանի Բաժին և Վաճառքի գոտի դաշտերի ոչ պարտադիր լինելու սխալը

7.Ուղղվել է Վաճառքի պատվերներ/Վաճառքներ թղթապանակներից Արտահանել զեղչի տոկոսը ստուգավանդակով արտահանվող Հաշվարկային փաստաթղթում Միավորի գնի հաշվարկի բանաձևը

8.Ուղղվել է Առևտրային գործակալի մնացորդներ և Գնորդների շրջանառություն հաշվետվությունների Դիտել քաղվածքը հրամանի սխալը

9.Վաճառքի վերադարձ փաստաթղթում ուղղվել են հետևյալ սխալները՝

Գնորդ դաշտի արժեքը դատարկելու դեպքում աղյուսակներում ապրանքների քանակի խմբագրման սխալը

Հիշել և Վերաբեռնել հրամաններից հետո Ապրանքներ աղյուսակում Զեղչի տոկոս սյան արժեքի փոփոխման սխալը

Աղյուսակների Քանակ սյունից բացվող Քանակների խմբագրում պատուհանի Քանակ սյան մեջ բացասական արժեք լրացնելու սխալը

Աղյուսակների Գումար սյան արժեքը 16 նիշից ավել լինելու դեպքում փաստաթուղթը հիշելիս առաջացող սխալի հաղորդագրությունը

Վաճառքի վերադարձեր թղթապանակից Վերահաշվարկել հրամանով ոչ մի փաստաթուղթ չվերահաշվարկելու արդյունքում առաջացող սխալի հաղորդագրությունները

Վաճառքի N դաշտի լրացման սխալը

10.Ուղղվել է Վաճառքներ թղթապանակից Կատարել վճարում և Կատարել մարում հրամաններով բացվող երկխոսության պատուհանի Վճարված գումար/Մարման գումար դաշտում բացասական արժեք լրացնելիս առաջացող սխալը

11.Ուղղվել է Վաճառքներ թղթապանակից Կատարել մարում հրամանով բացվող երկխոսության պատուհանի Մարման գումար դաշտի զրոյական արժեքի դեպքում առաջացող սխալի հաղորդագրությունը

12.Ուղղվել է փակ համարից մուտքային զանգի դեպքում Զանգի սպասարկման պատուհանում առաջացող սխալը

13.Ուղղվել է ծրագիրը բաց մնալու դեպքում Հեռախոսային կենտրոն ենթահամակարգում ընթացիկ ամսաթվի թարմացման սխալը

14.Ուղղվել է Հարցումներ թղթապանակից Դիտել գործակալի ստեղծած փաստաթուղթը հրամանով և Ադմինիստրատորի գործիքներ Գործակալի ստեղծած փաստաթղթեր թղթապանակից Հարցում փաստաթուղթը բացելիս առաջացող սխալը

15.Ուղղվել է Հարցում փաստաթղթի Վերաբեռնել հրամանի սխալը

16.Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա հաշվետվության աշխատանքն արագացել է

17.Գնորդների շրջանառություն հաշվետվությունից մեկ տողի հիման վրա Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ ստեղծելիս երկխոսության պատուհան այլևս չի հայտնվում

18.Ուղղվել է Դրույթներ Շարժական սարքեր բաժնի որոշ դաշտերի արժեքների պահպանման խնդիրը

19.Դրույթներ b2b.armsoft հարթակ բաժնում ծանուցումների համար այժմ հնարավոր է նշել միայն b2b.armsoft հարթակում գրանցված օգտագործողի տվյալներ

20.Ուղղվել է Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթի Առաքումներ աղյուսակի Պատվիրված քանակ լրացուցիչ չափման միավորով և Առաքման ենթակա է լրացուցիչ չափման միավորով սյուների արժեքների թարմացման սխալը

21.Ուղղվել է Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև և Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև փաստաթղթերի աղյուսակներում գոյություն չունեցող Ապրանքի լրացման սխալը

22.Ուղղվել է Ապրանքների պահուստավորումը ակտիվացված լինելու և տվյալ պահոցում Ապրանքներ տեղեկատուում Կոդ դաշտում տառ պարունակող ապրանքի առկայության դեպքում Վաճառքի պատվերներ թղթապանակից Ավելացնել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին հրամանի սխալը

23.Ուղղվել է փաստաթղթերի աղյուսակներում Կոդ սյան մեջ ապրանքների/տարաների ընտրման ցուցակի սյուների արժեքներից որոշ նիշերի լրացումից հետո ctrl + հրամանով փնտրելու սխալը

 

 

7.0.09.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“05” հոկտեմբեր 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ հնարավոր է նախընտրելի ապրանքներ սահմանել նաև ըստ գնորդների։ Այդ նպատակով՝

Տեղեկատուների ձևավորում Գնորդներին վերաբերող բաժնում ավելացել է Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուն, որտեղ սահմանվում է նախընտրելի ապրանքների ցուցակը։ Նշված տեղեկատուի մանրամասն տվյալներն արտացոլվում են Գնորդի նախընտրելի ապրանքներ (մանրամասն) նոր ավելացած թղթապանակում

Գնորդ տեղեկատուում ավելացել է Նախընտրելի ապրանքներ դաշտը, որի արժեքները կարելի է ընտրել Գնորդի նախընտրելի ապրանքներ տեղեկատուից։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում շարժական մասից տվյալ գնորդի համար Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ և Գույքագրում փաստաթղթերը ստեղծելիս ապրանքների նախընտրելի ցուցակը կարգավորվում է ըստ գնորդին կցված նախընտրելի ապրանքների, հակառակ դեպքում՝ ըստ առևտրային գործակալի նախընտրելի ապրանքների

2.Այժմ ծրագրի շարժական մասում հնարավոր է արգելել վաճառել վերադարձված կամ փոխանակված ապրանքները։ Այդ նպատակով Դրույթներ Շարժական սարքեր բաժնում ավելացել է Վերադարձված և փոխանակված ապրանքների վաճառքի թույլատրում պարամետրը, որի Ոչ արժեքի դեպքում շարժական մասից վերադարձված կամ փոխանակված ապրանքների Վաճառք գրանցելիս գալիս է զգուշացնող/արգելող հաղորդագրություն՝ Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգում պարամետրից կախված

3.Դրույթներ Ընդհանուր բաժնում ավելացել է Վաճառքի վերադարձեր ենթաբաժինը, որում ներառվել են վերադարձերի հաշվառմանը վերաբերող պարամետրերը

4.Դրույթներ Շարժական սարքեր բաժնում ավելացել է Հաշվետվություններում հաշվարկվող գումարի գնացուցակի տեսակ պարամետրը, որի արժեքից կախված շարժական մասի Ապրանքներ մեքենայում հաշվետվությունում հաշվարկվում են Սկզբնական գումար և Մնացորդի գումար սյուների արժեքները

5.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ի պահ հանձնում/Ի պահից վերադարձ աղյուսակներում ավելացել է Ավելացնել ի պահ ապրանքներ կոճակը

6.Ապրանքներ տեղեկատուի Product.xlsm ֆայլով այժմ հնարավոր է ներմուծել/խմբագրել Ապրանքի Փոխարկելի ապրանքի խումբ դաշտի արժեքը

7.Գնորդ տեղեկատուի Ապրանքների հասանելիության սխեմա դաշտը վերանվանվել է Հասանելի ապրանքներ, Ապրանքների հասանելիության սխեմաներ տեղեկատուն՝ Գնորդի հասանելի ապրանքներ և Ապրանքների հասանելիության սխեմաներ (մանրամասն) թղթապանակը՝ Գնորդի հասանելի ապրանքներ (մանրամասն)

8.Տեղեկատուների ձևավորում Ապրանքներին վերաբերող բաժնում ավելացել է Գծիկավոր կոդեր թղթապանակը, որտեղ արտացոլվում են Ապրանքներ տեղեկատուի Գծիկավոր կոդեր աղյուսակի մանրամասն տվյալները

9.Դրույթներ Ընդհանուր բաժնում ավելացել է Կցված ֆայլերը հղում դարձնելու ցանցային թղթապանակ դաշտը, որի արժեքը ժառանգվում է Ապրանքների գույքագրումներ, Առաջադրանքներ և Հարցումներ թղթապանակներից Կցված ֆայլերը դարձնել հղումներ հրամանից բացվող Ճանապարհ դաշտում։ Ընդ որում՝ Ճանապարհ դաշտը դառնում է չխմբագրվող։

10.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Գծիկավոր կոդ դաշտը տեղափոխվել է փաստաթղթերի գլխավոր մաս

11.Վաճառքի պատվերի հիման վրա Ապրանքների պահուստավորում ստեղծելիս կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

Եթե Վաճառքի պատվերի հիման վրա կա ստեղծված Ապրանքների տրամադրում առաքիչին, Վաճառքի պատվերի հիման վրա ձեռքով Ապրանքների պահուստավորում ստեղծելիս գալիս է արգելող հաղորդագրություն, իսկ Ապրանքների պահուստավորման ավտոմատ ստեղծման դեպքում փաստաթուղթը չի ստեղծվում

Եթե Վաճառքի պատվերի հիման վրա կա ստեղծված Ապրանքների տրամադրում առաքիչին, տվյալ Վաճառքի պատվերի հիման վրա ստեղծված Ապրանքների պահուստավորում փաստաթղթի բոլոր դաշտերը, բացի Մեկնաբանությունից դառնում են չխմբագրվող

Եթե Վաճառքի պատվերի հիման վրա կա ստեղծված Վաճառք, Վաճառքի պատվերի հիման վրա ձեռքով Ապրանքների պահուստավորում ստեղծելիս գալիս է զգուշացնող հաղորդագրություն, իսկ Ապրանքների պահուստավորման ավտոմատ ստեղծման դեպքում փաստաթուղթը ստեղծվում է

12.Ծրագրի կոնֆիգուրացիոն SalesManagement.exe ֆայլում ավելացել է առցանց բանալու կարգավորումների հատվածը

 

 

Սխալների ուղղում

 

1.Շարժական մասից տվյալների ստացումն արագացել է

2.Ուղղվել է ինտերնետ չունեցող համակարգիչներից ծրագիրը փակելիս առաջացող սխալը

3.Առցանց հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհանի Ժամանակահատվածի ավարտ դաշտում այլևս հնարավոր չէ լրացնել Ժամանակահատվածի սկզբից ավելի փոքր ամսաթիվ

4.Դերերի հասանելիություններ փաստաթղթի Փաստաթղթերի հասանելիություններ աղյուսակի Տեսակ սյան ընտրման ցուցակում այժմ տեսանելի է նաև Ապրանքների պահուստավորում փաստաթուղթը

5.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում կատարվել են հետևյալ ուղղումները՝

Առաքումներ և Տրամադրվող տարաներ աղյուսակների տարբերվող արժեքների դեպքում հայտնվող վերահաշվարկի հաղորդագրության մեջ ուղղվել է Տրամադրվող տարաներ աղյուսակի անվանման սխալը

Ուղղվել է Տրամադրվող տարաներ աղյուսակի Ավելացնել տարաներ կոճակով բացվող պատուհանի անվանման սխալը

Ուղղվել է Տրամադրվող ապրանքներ աղյուսակի Ավելացնել ապրանքներ և Տրամադրվող տարաներ աղյուսակիԱվելացնել տարաներ կոճակներով բացվող պատուհանից ապրանքների ավելացման դեպքում փաստաթղթի ընդհանուր Տրամադրվող քանակի սխալը

Ուղղվել է Արտահանել xml հրամանի սխալը

6.Վճարում փաստաթղթի Կանխավճար և Մարում փաստաթղթի Մարված գումար դաշտերը դարձել են չխմբագրվող

7.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում կատարվել են հետևյալ ուղղումները՝

Ուղղվել է փաստաթղթերի աղյուսակներում Քանակ լրացուցիչ չափման միավորով սյան արժեքների թարմացման սխալը

Նոր ավելացվող փաստաթղթերի Տարաներ աղյուսակի Լրացուցիչ տեղեկություն դաշտն այժմ խմբագրվող է

Ուղղվել է Գծիկավոր կոդի միջոցով փաստաթղթերի Տարաներ աղյուսակի լրացման սխալը

Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի աղյուսակներում ապրանքի քանակի չլրացման դեպքում ուղղվել է փաստաթուղթը հիշելիս առաջացող սխալի հաղորդագրության տեքստը

8.Ուղղվել է Վաճառք փաստաթղթի ամսաթվի փոփոխության և Նվերներ աղյուսակում Ապրանքի սխալ արժեք լրացված լինելու դեպքում հայտնվող սխալի հաղորդագրությունը

9.Ուղղվել է նույն ապրանքը տարբեր աղյուսակներում պարունակողՎաճառքի պատվերից Ապրանքների պահուստավորում ստեղծելիս առաջացող սխալը

10.Ուղղվել է Ապրանքների պահուստավորում փաստաթղթի հեռացման սխալը

11.Վաճառքի առաջարկվող փոխմարումներ մատյանում Վերադարձ մարման աղբյուրի դեպքում ուղղվել է Գնորդ տեղեկատուի տվյալների արտացոլման սխալը

12.Առաքման հանձնարարականի excel ֆայլը չպահպանելու դեպքում ֆայլում լրացված տեղեկատվությունն այժմ պահպանվում է

13.Ապրանքների գույքագրումներ, Առաջադրանքներ և Հարցումներ թղթապանակներից Կցված ֆայլերը դարձնել հղումներ հրամանի հետ կապված կատարվել են հետևյալ ուղղումները՝

Հրամանից բացվող Ճանապարհ դաշտում այժմ հնարավոր է ձեռքով լրացնել 50 նիշից ավել սիմվոլներ

Ուղղվել է հրամանից հետո հայտնվող ներդրված տրանզակցիայի հաղորդագրության սխալը

14.Ուղղվել է ամբողջությամբ մարված Վաճառք փաստաթղթի հիման վրա նշված տողերով Վճարում ստեղծելիս Մարված վաճառքներ աղյուսակի լրացման սխալը

15.Մարում փաստաթղթում ուղղվել է Մարված վաճառքներ աղյուսակի Նկարագրություն սյան լրացման սխալը

16.Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթում կատարվել են հետևյալ ուղղումները՝

Բաժին, Գնորդ և Ժամանակահատված դաշտերի փոփոխության դեպքում ուղղվել է Սկզբնական մնացորդ և Վերջնական մնացորդ դաշտերի վերահաշվարկման սխալը

Այժմ հնարավոր չէ Ժամանակահատվածի ավարտ դաշտում լրացնել Ժամանակահատվածի սկզբից ավելի փոքր ամսաթիվ

Ուղղվել է փաստաթղթի Արտահանել xml հրամանի սխալը

17.Գույքագրում չունեցող գնորդների դեպքում ուղղվել է SM_LastProductInventoryDate բանաձևի սխալը

18.Ուղղվել է սկաներների RS պրոտոկոլով աշխատանքի դեպքում ծրագրի հետ աշխատանքի սխալը

 

 

7.0.09.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“04” սեպտեմբեր 2020թ

Նոր հնարավորություններ
 

1.Առևտրային գործակալ, Գնորդ և Ապրանք տեղեկատուների Կոդ դաշտի Կոդի հերթական համար կոճակը սեղմելիս առաջարկվում է վերջին ստեղծած տեղեկատուի հաջորդը, իսկ երկրորդ անգամ սեղմելիս՝ հերթական ազատ կոդը

2.Զանգերի սպասարկում պատուհանի Տեղեկատվական տվյալներ բաժնում ավելացել է կոճակը, որից հնարավոր է ստեղծել Առաջադրանք փաստաթուղթ

3.Այժմ Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս Ապրանքների մատակարարման հարկային հաշիվների և Հաշիվ ապրանքագիր (ապրանք) հաշվարկային փաստաթղթերի տեսակներում լրացվում է Տարա սյան արժեքը

4.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Ապրանքների տեղաշարժ, Ապրանքների վերադարձ առաքիչից ներքին տպելու ձևանմուշներում ավելացել է  Հարկային փաստաթղթի տվյալներ բաժնի Դուրս գրման ամսաթիվ դաշտը, ինչպես նաև Ապրանքների տեղաշարժ և Ապրանքների վերադարձ առաքիչից ներքին տպելու ձևանմուշներում Արտահանված է հարկային ծրագիր և Սերիա և համար դաշտերը 

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է ծրագրի Գլխավոր էջի Քարտեզագրված կազմակերպություններ հղման մեկնաբանության արտացոլման սխալը

2.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս ԱԱՀ-ի 0-ական գումարի արտացոլման սխալը

3.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը Արտահանել նաև զեղչի տոկոսը ստուգավանդակով որպես Հաշվարկային փաստաթուղթ հարկային ծրագիր արտահանման սխալը

4.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթի Քանակների խմբագրում պատուհանում Առանց հիմք վերադարձման ենթակա քանակի համար Զեղչված գին դաշտի հաշվարկի սխալը

5.Ուղղվել է Առաքման հանձնարարական տպվող տեսքի Ապրանքների քանակի լրացման եղանակ պարամետրի 1՝ Լրացուցիչ չափման միավոր կամ 2՝ Հիմնական և լրացուցիչ չափման միավոր  արժեքների դեպքում միայն Բեռնագիր էջը տպելիս արտացոլվող սխալը

6.Ուղղվել է Դրույթներ Իրավասություններ և ստուգումներ բաժնի Թույլ տալ խմբագրել նվերները փաստաթղթերում ստուգավանդակը պասիվ լինելու դեպքում գրասենյակային օգտագործողի կողմից  փաստաթղթերի Նվերներ աղյուսակի խմբագրման սխալը

7.Ուղղվել է Ապրանքների մուտք և Ապրանքների ելք փաստաթղթերի Տարաներ աղյուսակի Ավելացնել տարաներ պատուհանում չվաճառվող տարաների չարտացոլման սխալը

8.Ուղղվել է ոչ մի տող չպարունակող Ապրանքների մնացորդներ հաշվետվության մկնիկի աջ ստեղնից Ստեղծել փաստաթուղթ հրամանով փաստաթուղթ ստեղծելու սխալը

9.Ուղղվել է Ավտոմատ պահուստավորում պարամետրը ակտիվ լինելու դեպքում Վաճառքի պատվեր փաստաթուղթը բազմակի հիշելիս նույնքան անգամ Ապրանքների պահուստավորում  փաստաթղթի ստեղծման սխալը

10.Ուղղվել է Երթուղու ձևանմուշներ փաստաթղթի խմբագրման դեպքում Վաճառքի գոտի և Առևտրային գործակալ դաշտերի միաժամանակ խմբագրվող լինելու սխալը

11.Ուղղվել է Ապրանքների վերադարձեր առաքիչից փաստաթղթի Ամսաթիվ դաշտի չլրացման դեպքում փաստաթղթի արտահանման և տպման սխալը

12.Ուղղվել է Ապրանքների հաշվառում բաժնի թղթապանակների Տարաներ էջի Ավելացնել տարաներ պատուհանի անվանման սխալը

13.Ուղղվել է Ապրանքների հաշվառում բաժնի փաստաթղթերի Ապրանքներ աղյուսակում Գծիկավոր կոդ դաշտի միջոցով ապրանք ավելացնելիս Քանակ լրացուցիչ չափման միավորով դաշտի չփոփոխման սխալը

14.Ուղղվել է Վաճառքի վերադարձի մանրամասն պատմությունը ակտիվացված լինելու դեպքում փաստաթղթի կրկնակի հիշելու դեպքում հայտնվող սխալը

15.Ծրագրի վրացական տարբերակում ուղղվել է ԴրույթներԾանուցումներ b2b.armsoft հարթակ բաժնի արտացոլման սխալը

16.Ծրագրի վրացական տարբերակում ուղղվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի աջ ստեղնից բացվող հրամաններում Ուղարկել b2b.armsoft հարթակ հրամանի արտացոլման սխալը

17.Ուղղվել է Պատվերների տեղաբաշխում մատյանում Տեղաբաշխել ավտոմատ կոճակը սեղմելուց հետո Տեղաբաշխել ձեռքով կոճակը սեղմելիս հայտվող սխալը

18.Ուղղվել է առաջին անգամ ծրագիրը տեղադրելիս Տվյալների պահոցի ստեղծման սխալը

19.Ուղղվել է Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում բացասական քանակով Պահուստավորված քանակների սխալը

20.Ուղղվել է Առաքման հանձնարարական տպելու ձևանմուշով շախմատաձև տպելիս Որպես տողեր լրացնել դաշտի ակտիվացման սխալը

21.Ուղղվել է շարժական մասի հետ կապ հաստատող կոնֆիգուրացիոն ֆայլի սխալը

22.Ուղղվել է Վաճառքի N դաշտի դատարկ արժեքով Վաճառքի վերադարձի հիման վրա Մարում փաստաթղթի ստեղծման սխալը

 

7.0.09.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“21” օգոստոս 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.ԴրույթներԸնդհանուր բաժնի Մանրամասն պատմության արտացոլում պարամետրի խումբը տեղափոխվել է ԴրույթներՄանրամասն պատմություն բաժին խումբ՝ 06 Տեղեկատուներ անվանմամբ

2.Դրույթներում ավելացել է Մանրամասն պատմություն բաժին, որտեղ կարելի է սահմանել փաստաթղթերի Պատմություն հրամանով բացվող էջում փաստաթղթերի խմբագրման նկարագրության մանրամասնության աստիճանը

3.ԴրույթներԸնդհանուրԱրտահանում հարկային ծրագիրԳնորդի վիճակի ստուգման աստիճան պարամետրը վերանվանվել է Գնորդի կարգավիճակի ստուգման աստիճան

4.ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Փաստաթղթերի վերահաշվարկի եղանակ պարամետրը՝ 0 – Վերահաշվարկել, 1 – Հարցնել, 2 – Չվերահաշվարկել արժեքներով

5.Այժմ ԴրույթներՍարքավորումներՍկաներ բաժնի Էլկշեռքում հաշվառվող ապրանքի Նախդիր պարամետրը հնարավոր է սահմանել ըստ օգտագործողների

6.ԴրույթներԱպրանքի լրացուցիչ չափման միավոր պարամետրը նշված չլինելու դեպքում փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջում Արտահանել ըստ լրացուցիչ չափման միավորի ստուգավանդակը չի ցուցադրվում

7.Այժմ նոր տվյալների պահոց ստեղծելիս համակարգում ավելանում է 000 Այցելության ադյունքների հասանելիության սխեմա՝ բոլոր Այցելության արդյունքների հասանելիությամբ, իսկ ADMIN օգտագործողին ավտոմատ կցվում է Համակարգի ադմինիստրատոր դերը

8.Այժմ գրասենյակային մասից շարժական սարքերին փոխանցվում են սկաների հասանելի նախդիրները

9.Գնորդներ տեղեկատուի Լրացուցիչ էջում ավելացել է Կազմակերպության հաշվարկային հաշիվ դաշտը,  որը նշված լինելու դեպքում տվյալ գնորդի համար ստեղծվող փաստաթղթերի Կազմակերպության հաշվարկային հաշիվ դաշտում լրացվում է այդ հաշիվը, հակառակ դեպքում ԴրույթներԿազմակերպության տվյալներ բաժնում նշված հիմնական հաշվարկային հաշիվը

10.Այժմ Առևտրային գործակալներ տեղեկատուին հնարավոր է կցել կուտակիչ Վաճառքի գոտիները, որի արդյունքում Առևտրային գործակալները հասանելիություն կունենան կուտակիչ վաճառքի գոտիների բոլոր ենթագոտիներին

11.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Մարում, Վճարում փաստաթղթերը նշված տողերով խմբագրելու ժամանակ խմբագրման պայմանին բավարարող բոլոր տողերը խմբագրվում են, իսկ պայմանին չբավարարող տողերի համար ցուցադրվում է սխալի հաղորդագրություն

12.Վճարում  և Մարում փաստաթղթերի Մարված վաճառքներ աղյուսակի Նկարագրություն սյունում և Վաճառքներ ընտրման ցուցակում ավելացել են Վճարման տեսակը և Վճարման տեսակի անվանումը

13.Այժմ Վճարում  և Մարում փաստաթղթերի Մարված վաճառքներ աղյուսակի Նկարագրություն սյունում չեն արտացոլվում Գնորդի կոդը և Անվանումը

14.Վաճառքի վերադարձեր թղթապանակում ավելացել են Վաճառքի ամսաթիվ և Վաճառքի սերիա և համար սյուները

15.Ապրանքների հաշվառում բաժնի բոլոր փաստաթղթերի Ապրանքներ և Տարաներ աղյուսակներում, ինչպես նաև Ավելացնել ապրանքներ պատուհաններում ավելացել է Քանակ լրացուցիչ չափման միավորով սյունը

16.Այժմ հնարավոր է խմբագրել Հարց տեղեկատուի Կոդ դաշտը

17.Ապրանքների մնացորդներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ գներն ըստ գնացուցակի ստուգավանդակը, որը նշելու դեպքում ակտիվանում է Գնացուցակի տեսակ պարտադիր լրացման դաշտը։ Ստուգավանդակը ակտիվ լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են Գին և Գումար սյուները, որոնք հաշվարկվում են ըստ նախնական ֆիլտրման պատուհանում նշված գնացուցակի տեսակի։

18.Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա հաշվետվության գործիքներում ավելացել է Ցույց տալ շարժման ուղղությունը ստուգավանդակը, որը չնշելու դեպքում քարտեզում սլաքները չեն արտացոլվում

19.Ավելացել է Վճարում գնորդին փաստաթղթի ներքին տպելու ձևանմուշ

20.Ավելացել է Վաճառքի մնացորդներ առցանց հաշվետվության ձևանմուշը

21.Առաքման հանձնարարական շախմատաձև և Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպելու ձևանմուշների Settings էջում Ցույց տալ խմբավորված ապրանքների խմբերը պարամետրի արժեքը դարձել է 0՝ Ոչ

22.Այժմ համակարգում հնարավոր է իրականացնել պահուստավորված ապրանքների հաշվառում։ Այդ նպատակով՝

ԴրույթներԸնդհանուր բաժնում ավելացել է Ապրանքների պահուստավորում բաժինը։ Ընդ որում՝ Ապրանքների պահուստավորում պարամետրը ակտիվացնելու դեպքում Իրավասություններ և ստուգումներ բաժնի, ինչպես նաև Պահեստ տեղեկատուի Պահեստում ապրանքների մնացորդի ստուգում պարամետրը դառնում է խիստ և չխմբագրվող

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Շարժական մասի փաստաթղթեր թղթապանակը, որտեղ այժմ արտացոլվում են շարժական մասում ստեղծված, սակայն դեռ գրասենյակային մաս չուղարկված Վաճառքի պատվերները և դրանց հիման վրա ավտոմատ ստեղծված Ապրանքների պահուստավորումները

Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել է Ապրանքների պահուստավորումներ փաստաթուղթը

Գնորդներ տեղեկատուի Ընդհանուր էջում ավելացել է Պատվերների ավտոմատ պահուստավորում ստուգավանդակը։ Այդ ստուգավանդակի և Ապրանքների պահուստավորում բաժնի Ավտոմատ հաշվարկել պարամետրն ակտիվացնելու դեպքում գրասենյակային և շարժական մասերում Վաճառքի պատվեր գրանցելիս ավտոմատ կատարվում է տվյալ օգտագործողին հասանելի պահեստներից ապրանքի հասանելի քանակի պահուստավորում

Վաճառքի պատվերներ թղթապանակից մկնիկի աջ ստեղնից բացվող ցուցակում ավելացել են Ստեղծել ապրանքների պահուստավորում(ներ)/Հեռացնել ապրանքների պահուստավորում(ները) հրամանները։ Վաճառքի պատվերներ թղթապանակում ավելացել է Ապրանքների պահուստավորում սյունը

Ապրանքների հաշվառում ենթահամակարգի Հաշվետվություններ և մատյաններ բաժնում ավելացել է Ապրանքների պահուստավորումներ (մանրամասն) հաշվետվությունը

Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում ավելացել է Պահուստավորված քանակ և Հասանելի քանակ սյուները

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Առևտրային գործակալներ տեղեկատուի xml արտահանման սխալը

2.Ուղղվել է Գնորդի Հաշվարկային հաշիվներ թղթապանակից Նշում դաշտի պարտադիր լինելու սխալը

3.Ուղղվել է Գնորդի կոնտակտներ թղթապանակից Տվյալները հասանելի են պատվեր հավելվածում դաշտի նշված տողերով խմբագրման սխալը

4.Ուղղվել է Գնորդի գնացուցակներ և Գնորդների գնացուցակի փակումներ փաստաթղթերի xml արտահանման սխալը

5.Ուղղվել է Գնորդի գնացուցակներ և Գնորդների գնացուցակի փակումներ փաստաթղթերում աղյուսակի պարտադիր դաշտերի չլրացման սխալը

6.Ուղղվել է Առաքման հանձնարարական շախմատաձև և Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպելու ձևանմուշների Ըստ պահեստների խմբավորման դեպքում տողերի խախտման սխալը

7.Ուղղվել է Առաքման հանձնարարական ըստ պատվերների և Առաքման հանձնարարական տպվող տեսքերում պատվերների դասավորության սխալը

8.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը ըստ արտաքին կոդերի արտահանելիս ձևանմուշի Import to AS-Trade 6 էջի Հ/Ա-ի ստեղծման եղանակը՝ 2Ըստ գնորդի մեկ Հ/Ա, կամ  3Ըստ գնորդի և ամսաթվի մեկ Հ/Ա դրված լինելու փաստաթղթերի ներմուծման սխալը

9.Ուղղվել է Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերի պատճենման դեպքում Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտի արժեքի պահպանման սխալը

10.Ուղղվել է Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերի Տարաներ աղյուսակի Անվանում և Չափման միավոր դաշտերի խմբագրման սխալը

11.Ուղղվել է Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև փաստաթուղթը excel ֆայլով ներմուծելիս Ելքի մեքենա և Մուտքի մեքենա դաշտերի սխալը

12.Ուղղվել է Առաջադրանքներ թղթապանակի Նշումներ ևԿատարված աշխատանքի նշումներ սյուների

13.արժեքների սխալը

14.Ուղղվել է Ըստ առաքիչի ապրանքների մնացորդներ հաշվետվությունից Ստեղծել ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչների հրամանից բացվող երկխոսության պատուհանի սխալը

15.Ուղղվել է հեռացված գնորդի համար Փաստացի երթուղու ուղարկման սխալը

16.Ուղղվել է Հեռացված փաստաթղթեր թղթապանակից Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի հեռացման սխալը