7.10.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.10.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.10.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.10.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.10.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.10.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.10.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.10.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“9” հուլիս 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ Վաճառքի պատվերների աշխատանքային մատյան հաշվետվությունից հնարավոր է հեռացնել ընթացիկ/նշված տող(եր)ը

2.Վերադարձի պատճառ տեղեկատուիԿոդ դաշտի երկարությունը դարձել է երեք նիշ

3.SM_ProductsReturnsSum և SM_ProductsReturnsQuantity OLAP բանաձևերում ավելացել է Վերադարձի պատճառ պարամետրը

4.Առաքիչի պատվերներ թղթապանակից Ստեղծել ապրանքների տարամադրում(ներ) առաքիչին և Ստեղծել ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչների հրամաններից բացվող երկխոսության  պատուհանում ավելացել է դաշտերը Հիշելու հնարավորություն

5.Ավելացել է առցանց հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհանի դաշտերը Հիշելու հնարավորություն

6.Այժմ ProductPresence.xlsm ֆայլով ապրանքների մնացորդները խմբագրելիս փակված ապրանքներ լինելու դեպքում արտացոլվում է սխալի հաղորդագրություն

7.Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ժամանակահատված 3 դաշտը

8.Պատվերների տեղաբաշխում մատյանը դարձել է ընդլայնվող

9.Վերադարձերի վերլուծություն հաշվետվությունը դարձել է ընդլայնվող

10.Այժմ Քարտեզագրված Կազմակերպությունները b2b.armsoft հարթակում թղթապանակից հնարավոր է նշված տողերով խմբագրել Գնորդ տեղեկատուի շեղվող տվյալները

 

MappedOrganizationsInb2b.armsoftPlatform

 

11.Չափման միավոր տեղեկատուում ավելացել է Արտաքին կոդ դաշտը, իսկ թղթապանակում՝ համանուն սյունը

 

MeasureUnit

 

12.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

Արտահանել հարկային ծրագիր հրամանից բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Արտահանման եղանակ դաշտը, որի միջոցով հնարավոր է փաստաթղթերը արտահանել xml ֆորմատով կամ անմիջապես արտացոլել е-Invoicing ծրագրում

 

ExportMethod

 

Արտահանման եղանակ դաշտում e-Invoicing տարբերակը ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ՝ լրացնելով կազմակերպության ՀՎՀՀ-ն, e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը։

 

e-invoicingLogIn

 

Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել է Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր թղթապանակը, որը բացելիս առաջարկվում է հարկային ծրագիր մուտք գործելու պատուհան, որի միջոցով կապ է հաստատվում հարկային ծրագրի հետ և թղթապանակում արտացոլվում են նշված ժամանակահատվածում դուրս գրված հաշվարկային փաստաթղթերը

 

WrittenSettlementDocuments

 

Թղթապանակը բացելու համար նույնպես անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ՝ լրացնելով կազմակերպության ՀՎՀՀ-ն, e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը։ Եթե տվյալ օգտագործողն արդեն մուտք է գործել e-Invoicing համակարգ, ապա գլխավոր պատուհանի ներքևում` կարգավիճակի վահանակում, արտացոլվում է e-Invoicing համակարգի նշանը։

 

e-invoicingLogo

 

Դուրս գրված հաշվարկային փաստաթղթեր թղթապանակից հնարավոր է հատիկավոր կամ նշված տողերով աջ ստեղնով բացվող հրամանների ցանկում կատարել Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում

13.Այժմ excel-ում հնարավոր է կիրառել LastPaymentDate ծրագրային բանաձևը (մանրամասն նկարագրությունը տե°ս OLAP բանաձևեր օգտագործողի ձեռնարկում): Նշված բանաձևը կանչվում է SM_ նախդիրով:

14.Այժմ ծրագրի տարբերակը թարմացնելիս Տվյալների համապատասխանեցում գործողությունից առաջ առաջարկվում է կատարել Տվյալների պահոց(ներ)ի պատճեն

15.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Վճարում փաստաթղթերը շարժական մասից ստեղծելիս կամ excel ներմուծման ֆայլերով ներմուծելիս այժմ Կազմակերպության հաշվարկային հաշիվ դաշտում լրացվում է Գնորդ տեղեկատուի վրա նշված հաշվարկային հաշիվը

16.Համակարգում ավելացել է Գնորդների մնացորդի մուտք ստեղծելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Գնորդի մնացորդների մուտքեր թղթապանակը

 

CustomerRemindersInputs

 

Ադմինիստրատորի գործիքներՏպելու ձևանմուշներում ավելացել է Գնորդի մնացորդների մուտք ներքին տպելու ձևանմուշը

Գնորդի մնացորդների մուտքեր փաստաթուղթը հնարավոր է ներմուծել նաև CustomerRemaindersInput.xlsm excel ֆայլի միջոցով

Ադմինիստրատորի իրավասություններ ունեցող օգտագործողների համար Գնորդ տեղեկատուի աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Գնորդի մնացորդների մուտքեր թղթապանակը բացելու հնարավորություն

 

CustomerRemindersInputsFromDirectory

 

Վճարումներ և Մարումներ փաստաթղթերի ներմուծման ֆայլերում ավելացել է Փաստաթղթի տեսակ սյունը

17.Ապրանքների պահուստավորում և Ապրանքների ապապահուստավորում փաստաթղթերն այժմ հնարավոր է ներմուծել նաև ProductsReservations.xlsm և ProductsUnreservations.xlsm excel ֆայլերի միջոցով

18.Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել է Ապրանքների պահուստավորումների մնացորդներ հաշվետվությունը, որտեղ արտացոլվում է պահուստավորված ապրանք(ներ)ի մնացորդ(ներ)ի մասին տեղեկատվություն, իսկ Ապրանքների պահուստավորումներ(մանրամասն) հաշվետվությունը հեռացվել է

 

ProductsReservesRemindersDetails

 

19.Ապրանքների պահուստավորումների գործողություններ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Տրամադրումներ գործողությունը, որը նշելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն տրամադրումները, որոնց համար ստեղծված է պահուստավորում

20.Ապրանքների Պահուստավորում և Ապրանքների Ապապահուստավորում փաստաթղթերում Գնորդ դաշտը դարձել է ոչ պարտադիր, իսկ Առևտրային գործակալ դաշտը՝ պասիվ

21.Այժմ ԴրույթներԸնդհանուր բաժնի Ապրանքների պահուստավորումներ պարամետրն ակտիվացնելիս պահեստ(ներ)ում բացասական քանակությամբ ապրանք(ներ)ի առկայության դեպքում հայտնվում է բացասական քանակները կարգավորելու մասին հաղորդագրություն

22.Վաճառքի պատվեր ևՎաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել են Այդ թվում ակցիզ, Այդ թվում բնապահպանական հարկ, Այդ թվ. ԱԱՀ դաշտերը, Ապրանքներ աղյուսակում և Վաճառքի վերադարձեր թղթապանակում համանուն սյուները

 

SaleOrderWithTaxes

 

23.Ապրանքների շրջանառություն, Ըստ առաքիչի ապրանքների շրջանառություն և Ըստ առաքիչի ապրանքների մնացորդներ հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Ցույց տալ գներն ըստ գնացուցակի ստուգավանդակը, որը նշելու դեպքում ակտիվանում են Գնացուցակի տեսակ և Ամսաթիվ պարտադիր լրացման դաշտերը։ Ստուգավանդակը ակտիվ լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում է Գնացուցակի գին սյունը, որը հաշվարկվում է ըստ նախնական ֆիլտրման պատուհանում նշված Գնացուցակի տեսակի և Ամսաթվի։

 

Products'RemindersDialogWithPrice

 

24.Վաճառքի ներմուծման ֆայլում ավելացել է Կարգավորումներ էջ՝ Կատարել գների հաշվարկ, Կատարել տարաների հաշվարկ, Կատարել նվերների հաշվարկ ստուգավանդակներով, իսկ խմբագրում էջում փաստաթղթի ծրագրային դաշտերի սյուները, որտեղից հնարավոր է խմբագրել փաստաթղթի ծրագրային դաշտերը (մանրամասն նկարագրությունը տե°ս համապատասխան ներմուծման ֆայլի Օգնություն էջում)

25.Այժմ ըստ օգտագործողի իրավասության հնարավոր է սահմանափակել Ժապավենի Արտահանել բաժնի Արտահանել Word, Արտահանել Excel, Արտահանել XML, Արտահանել PDF հրամանները

26.Այժմ ծրագրի MetaData.xml ֆայլը թարմացվում է յուրաքանչուր անգամ Մետատվյալներ թղթապանակը բացելիս

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս Վայրը, որտեղից ապրանքները տեղափոխվում են դաշտի դատարկ լինելու խնդիրը

2.Ուղղվել է Երթուղու ձևանմուշներն ըստ գնորդի հաշվետվության աջ ստեղնից բացվող հրամանների սխալը

3.Ուղղվել է հարկային փաստաթղթերն անմիջապես հարկային ծրագիր արտահանելիս Ակցիզային հարկի գումարի սխալը

4.Ուղղվել է Ապրանքների պահուստավորմներ պարամետրն ակտիվ լինելու դեպքում Ապրանքների Տրամադրումներ առաքիչին փաստաթղթում ապրանքն(եր)ի բացասական մնացորդի մասին զգուշացնող նշանի ցուցադրման սխալը

5.Ուղղվել է ԴրույթներՓաստաթղթերի համարներ բաժնում օգտագործողի կողմից խմբագրումներ կատարելուց հետո փաստաթղթերի համարակալման սխալը

6.Ուղղվել է Վաճառք փաստաթուղթը որպես հաշվարկային փաստաթուղթ հարկային ծրագիր արտահանման դեպքում ստորագրման սխալը

7.Ուղղվել էՆվերի ակցիա փաստաթղթում Գնորդ/Նվերի ակցիայի խումբ դաշտի անվանման արտացոլման սխալը

 

7.10.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“20” մայիս 2021թ

Նոր հնարավորություններ

1.Համակարգում ավելացել է Առաքիչի պատվերներ ստեղծելու հնարավորություն։ Առաքիչի պատվեր կարելի է գրանցել ինչպես Պահեստից, այնպես էլ մեկ այլ Առաքիչից։ Փաստաթղթի Տեսակ դաշտից կախված՝ Առաքիչի պատվերի հիման վրա հնարավոր է ստեղծել Ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին և Ապրանքների տեղաշարժ(եր) առաքիչների միջև փաստաթղթերը։ Այդ նպատակով՝

Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել է Առաքիչի պատվերներ թղթապանակը

Ապրանքների հաշվառում ենթահամակարգի Հաշվետվություններ և մատյաններ բաժնում ավելացել է Առաքիչի պատվերներ (մանրամասն) հաշվետվությունը

 

CourierOrders(detiles)

 

ԴրույթներԾանուցումներ, ԴրույթներՄանրամասն պատմություն և ԴրույթներՓաստաթղթի համարներ բաժիններում ավելացել է Առաքիչի պատվեր պարամետրը

Առաքիչի պատվեր փաստաթուղթը հնարավոր է ներմուծել նաև CourierOrder.xlsm excel ֆայլի միջոցով

2.Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերի Ապրանքներ և Տարաներ էջերի աղյուսակներում, ինչպես նաև Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ի պահ հանձնում, Ի պահից վերադարձ, Նվերներ և Փոխանակում աղյուսակներում ավելացել է Լրացուցիչ տեղեկություն սյունը

3.Ապրանքների գործողություններ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ էջում այժմ հասանելի են նաև Առևտրային գործակալ տեղեկատուի դաշտերը

4.Ավելացել է Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթի ներքին տպելու ձևանմուշ

5.Ժապավենի Օգնություն ներդիրում ավելացել է Գրանցել Excel-ի Add-in-ները հրամանը

 

ExcelAdd-in

 

6.Այժմ SQL Express օգտագործելիս տվյալների պահոցի 9.5 GB չափը գերազանցելու դեպքում ծրագիր մուտք գործելիս հայտնվում է "Տվյալների պահոցի չափը մոտ է առավելագույնին (10GB), անհրաժեշտ է փոխել SQL-ի տարբերակը։ Կապվեք ադմինիստրատորի հետ:" հաղորդագրությունը

7.Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթերը b2b.armsoft հարթակի միջոցով ուղարկելիս այժմ հայտնվում է ուղարկման մասին հաղորդագրություն

8.Վաճառք փաստաթղթից Վաճառքի վերադարձ փաստաթուղթը ստեղծելիս Հանձնարարող դաշտի արժեքն այժմ ժառանգվում է

9.Այժմ Վաճառքի պատվեր փաստաթղթում հնարավոր է խմբագրել Առաքիչ և Ավտոմեքենա դաշտերը, եթե Վաճառքի պատվերի հիման վրա ստեղծված է Ապրանքների պահուստավորում և ստեղծված չէ Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթերը

10.Այժմ շարժական մասից Վճարում գնորդին, Ապրանքների գույքագրում և Հարցում փաստաթղթերն ուղարկելիս գրասենյակային մասում հայտնվող ծանուցման վրա սեղմելուց հետո բացվում է համապատասխան թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանը

11.Այժմ գրասենյակային մասից հնարավոր է Փաստաթղթերի գրանցման, Հաշվետվությունների և Մատյանների ընդլայնված դիտելու ձևերի կիրառման ժամանակ սահմանել զգուշացնող հաղորդագրություններ

12.Տեղեկատուների, Փաստաթղթերի, Հաշվետվությունների և մատյանների նախնական ֆիլտրման պատուհանների Սյուներ էջերում Չսպասարկվող (Առևտրային գործակալ) սյունը վերանվանվել է Առևտրային գործակալ – Ազատված է

13.Վճարումներ, Մարումներ, Գնացուցակներ, Գնորդների գնացուցակներ, Գնորդներիի գնացուցակի փակումներ, Ապրանքների զեղչեր, Ապրանքների զեղչերի փակումներ, Նախատեսված երթուղիներ, Երթուղու ձևանմուշներ և Ապրանքների Գույքագրումներ փաստաթղթերը excel ներմուծման ֆայլերով ներմուծելիս այժմ խմբավորումն իրականցվում է նաև ըստ Մեկնաբանություն սյան

14.Այժմ համակարգում հնարավոր է իրականացնել Ապրանքների ապապահուստավորումներ։ Այդ նպատակով՝

Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել է Ապրանքների ապապահուստավորումներ թղթապանակը և Ապրանքների պահուստավորումների գործողություններ հաշվետվությունը, որտեղ արտացոլվում է Ապրանքների պահուստավորումներ և Ապրանքների ապապահուստավորումներ փաստաթղթերի դաշտերի արժեքները

 

productsUnreservations

 

Վաճառքի պատվերներ թղթապանակից և Ապրանքների պահուստավորումներ (մանրամասն) հաշվետվության աջ ստեղնից բացվող հրամանների ցուցակում ավելացել է Ստեղծել ապրանքների ապապահուստավորում(ներ) հրամանը

15.Այժմ հնարավոր է Գնորդներ տեղեկատուն դիտել քարտեզի վրա։ Այդ նպատակով՝

Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգում ավելացել է Գնորդները քարտեզի վրա տեղեկատուն, որտեղ արտացոլվում է գնորդների տեղադիրքը, ինչպես նաև Չհամընկնող կոորդինատներով գնորդները և Կոորդինատ չունեցող գնորդները

 

CusomersOnMap

 

Գնորդները քարտեզի վրա տեղեկատուի կոճակին սեղմելիս արտացոլվում են այն գնորդների տեղադիրքերը, որոնց կոորդինատները չեն համընկնում b2b.armsoft հարթակի կոորդինատների հետ

Գնորդները քարտեզի վրա տեղեկատուի կոճակին սեղմելիս հայտնվում է Կոորդինատ չունեցող գնորդների թղթապանակը

կոճակը 2 քլիքով սեղմելիս բացվում է Գնորդ տեղեկատուն, իսկ մկնիկի աջ ստեղնից Խմբագրել գնորդի կոորդինատները հրամանով հնարավոր է գնորդների կոորդինատները համապատասխանեցնել b2b.armsoft հարթակի կոորդինատներին

16.ԴրույթներԱպրանքների պահուստավորում պարամետրն ակտիվ լինելու դեպքում Ապրանք տեղեկատուում ավելացել է Պահուստավորվող է ստուգավանդակ, որը նշելու դեպքում միայն հնարավոր կլինի այդ ապրանքի համար ստեղծել Ապրանքների պահուստավորում փաստաթուղթը

 

product

 

17.Ըստ գնորդի քաղվածք և Ըստ առևտրային գործակալի քաղվածք հաշվետվությունների աջ ստեղնից բացվող հրամանների ցանկում ավելացել է Հեռացնել հրամանը, որի միջոցով հնարավոր է հեռացնել ընթացիկ/նշված տողի փաստաթուղթը, ինչպես նաև Բացել թղթապանակը հրամանը, որից բացվում է տվյալ փաստաթղթի թղթապանակը

18.Վաճառք փաստաթղթում ավելացել է ՀԴՄ կտրոնի ամսաթիվ դաշտը, իսկ թղթապանակում՝ համանուն սյունը

 

SaleWithHDM

 

19.Բաժինների հաշվառում պարամետրն ակտիվ լինելու դեպքում Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգում ավելացել է Գնորդի պարտքերի սահմանաչափեր տեղեկատուն, որտեղ արտացոլվում է Գնորդի համար յուրաքանչյուր բաժնով սահմանված սահմանաչափերը

CustomerDebtLimits

 

      Բաժինների հաշվառում պարամետրն ակտիվ չլինելու դեպքում Գնորդ տեղեկատուում ավելացել են Պարտքի սահմանաչափ և Ժամկետանց պարտքի սահմանաչափ սյուները

20.Համակարգում ավելացել է ՎաճառքՎաճառքի պատվեր և Վաճառքի վերադարձ փաստաթղթերը Գնացուցակի գներով հարկային ծրագիր արտահանելու հնարավորություն։ Այդ նպատակով՝ 

ԴրույթներԸնդհանուր բաժնում ավելացել է Գնորդի գնացուցակի օգտագործում պարամետր, որն ակտիվ լինելու դեպքում Գնային քաղաքականություն ենթահամակարգում ավելանում են Գնորդների գնացուցակներ, Գնորդների գնացուցակի փակումներ թղթապանակները և Գնորդների գնացուցակների փոփոխում, Գնորդների գների փոփոխման պատմություն հաշվետվությունները։

 

OptionsCustmerPricelistUse

 

 Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Գին սյան մեջ արտացոլվում է Գնորդի գնացուցակի գինը, իսկ նոր ավելացած Գնորդի զեղչ սյան մեջ՝ Գնացուցակի գնի և Գնի տարբերությունը՝ տոկոսային արտահայտությամբ։

 

SaleOrder

 

ԴրույթներԸնդհանուրԱրտահանում հարկային ծրագիր պարամետրերի խմբում ավելացել է Վաճառված ապրանքի սկզբնական գնի լրացման եղանակ պարամետրը՝ 0 – Գնացուցակի գնով, 1 – Վաճառքի գնով արժեքներով։ Պարամետրի 0 արժեքի դեպքում Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս ապրանքներն արտացոլվում են փաստաթղթիԳնացուցկի գնով, իսկ 1 արժեքի դեպքում՝ Վաճառքի գնով։

 

OtionsExportingToTaxProgram

 

Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերից Արտահանել հարկային ծրագիր հրամանով բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջում Գնացուցակի տեսակ պարամետրը վերանվանվել է Զեղչված գնի գնացուցակ

Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանում, Վաճառքների վերլուծություն և Ըստ գնորդի ապրանքների գործողություններ հաշվետվություններում ավելացել են Գնացուցակի գին և Գնորդի զեղչ սյուները

21.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը վերահաշվարկելիս Աղյուսակները հատուկ բանաձևով նշիչը դրված լինելու դեպքում այժմ կատարվում է նաև ԱԱՀ-ի վերահաշվարկ

22.Փաստաթղթերի ներքին տպելու ձևանմուշներում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ Այդ թվԱԱՀ-ն վերանվանվել է Այդ թվում ԱԱՀ, Այդ թվ ակցիզը՝ Այդ թվում ակցիզ, Այդ թվ բն հարկը՝ Այդ թվում բնապահպանական հարկ, իսկ Ավտոմեքենա տեղեկատուի համար՝ Նկարագրություն հարկ ծրագրումը՝ Նկարագրություն հարկային ծրագրում

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերն ըստ արտաքին կոդերի արտահանելիս Գրանցված վիճակի խմբագրման սխալը

2.Ուղղվել է Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերում Գնացուցակի տեսակ դաշտը դատարկելիս Հաշվարկել պատուհանի չարտացոլման խնդիրը

3.Ուղղվել է Առաքման հանձնարարական տպելիս Orders էջում քանակի կլորացման խնդիրը

4.Ուղղվել է Փաստաթղթերում Հանձնարարող դաշտը լրացված լինելու դեպքում word չարտահանման խնդիրը

5.Ուղղվել է Վաճառք փաստաթղթում Նվերներ, Փոխանակում և Ապրանքներ աղյուսակներում, ինչպես նաև Տարաներ և Ի պահ հանձնում աղյուսակներում նույն ապրանքը նշված լինելու դեպքում Առաքիչի մեքենայում ապրանքի բացասական քանակի վերաբերյալ հաղորդագրության սխալը

 

7.10.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“01” ապրիլ 2021թ

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Պահեստների հաշվառում պարամետրն անջատված լինելու դեպքում Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերը հիշելիս հայտնվող հաղորդագրության սխալը

2.Ուղղվել է Ապրանքների մուտքեր և Ապրանքների ելքեր թղթապանակներում Պահեստ և Պահեստի անվանում սյուների ֆորմատի խնդիրը

3.Ուղղվել է Վաճառքների առաջարկվող փոխմարումներ հաշվետվության Բաժին և Մարման աղբյուր սյուների ֆորմատի խնդիրը

4.Ուղղվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր թղթապանակում Բաժին – Կոդ և Բաժին – Անվանում սյուների չլրացման խնդիրը

5.Ուղղվել է Վաճառքների առաջարկվող փոխմարումներ հաշվետվությունում ցուցադրվող տողերի քանակի խնդիրը

 

7.10.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“29” մարտ 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ փաստաթղթերի Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը հնարավոր է ներմուծել excel ներմուծման ֆայլերի միջոցով

2.Երթուղու ձևանմուշ փաստաթուղթը և Երթուղու ձևանմուշներ թղթապանակը դարձել են ընդլայնվող

3.Այժմ Առաջադրանք փաստաթուղթը խմբագրելու իրավասություն չունեցող օգտագործողը միայն իր կողմից կատարման ենթակա առաջադրանքներում կարող է խմբագրել Կատարված նշիչը և Կատարված աշխատանքի նշումներ դաշտը

4.Ապրանքների զեղչերի փոփոխման հայտեր մատյանում ավելացել է Փոփոխման հայտի կոդ սյունը

 

ProductDiscountChangeRequests

 

5.Գնորդներ և Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում տեղեկատուներից բացվող քարտեզում locationPushpinRed կոճակից հնարավոր է տեսնել տվյալ գնորդի Գործունեության հասցեն և Աշխարհագրական կոորդինատները

 

MapLocation

 

6.Այժմ excel-ում հնարավոր է կիրառել SM_LastAnswerOfQuestion OLAP բանաձևը, որը վերադարձնում է Հարցի վեջին պատասխանը

(տե՛ս Հաշվետվությունների ձևավորում EXCEL-ում)

7.Վաճառքներ ենթահամակարգի փաստաթղթերն այժմ հնարավոր է հարկային ծրագիր արտահանել Հանձնարարողի անունից: Այդ նպատակով՝

Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգում ավելացել է Հանձնարարող տեղեկատուն

Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Լրացուցիչ էջում ավելացել է Հանձնարարող դաշտը, որը լրացված լինելու դեպքում փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս կարտացոլվեն Հանձնարարողի անունից

 

SalesOrderAssignor

 

Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի ներմուծման excel ֆայլերում ավելացել է Հանձնարարող սյունը

8.Այժմ Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձեր, Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև, Ապրանքների տրամադրումներ առաքիչին և Ապրանքների վերադարձեր առաքիչից թղթապանակներում ավելացել է Դուրս գրման ամսաթիվ սյունը

 

SalesOrderSubmitDate

 

9.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջում ավելացել է ապրանքացանկն ըստ Պատվերի համարի սկաներով լրացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Սկաներ բաժնում ավելացել է Լրացման եղանակ (F3) ընտրման ցուցակը՝ Ապրանքներ և Վաճառքի պատվեր արժեքներով

 

SalesOrderScanerFillingMethod

 

Սկաներ բաժնում ավելացել է Առաքման քանակները չլրացնել ստուգավանդակ, որը նշելու դեպքում Վաճառքի պատվեր փաստաթղթի Գծիկավոր կոդը լրացնելիս Առաքումներ էջի Առաքման ենթակա է քանակները արտացոլվում են 0-ական արժեքով

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերը ներմուծման excel ֆայլերով կամ ՀԾ Կայծակ համակարգով ծրագիրը փակ վիճակում ներմուծման սխալը

2.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը հարկային ծրագիր Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների նշիչով արտահանելիս գումարային դաշտերի կլորացման սխալը

3.Ուղղվել է ոչ ադմինիստրատոր օգտագործողի համար Դրույթներ Իրավասություններ և ստուգումներ բաժնի Պահեստում ապրանքների մնացորդի ստուգում պարամետրի արժեքի խմբագրելի լինելու սխալը

4.Ուղղվել է Ապրանքների զեղչերի փոփոխման հայտեր մատյանի նախնական ֆիլտրման պատուհանի Վիճակ դաշտում առաջարկվող տարբերակների սխալը

5.Ուղղվել է Դրույթներ Ընդհանուր բաժնում Տարաներ բաժնի Ակտիվացնել պարամետրի ակտիվ չլինելու դեպքում Ապրանքների հաշվառում բաժնի փաստաթղթերում Հաշվարկել գները կոճակի չարտացոլման սխալը

6.Ուղղվել է b2b.armsoft հարթակում Սպասող և Փակ վիճակով Պատվիրող կազմակերպությունների դեպքում Գնորդ տեղեկատուից Անվանում դաշտին կից -ին սեղմելիս հայտնվող սխալը

7.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի Անվանում, Լրիվ անվանում դաշտերին կից -ին սեղմելիս ընտրման ցուցակում արժեք չնշելու և պատուհանը փակելու դեպքում հայտնվող սխալը

8.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի Անվանում, Լրիվ անվանում, ՀՎՀՀ դաշտերին կից -ին սեղմելիս Հարթակի մասնակից դաշտի թարմացման սխալը

 

7.10.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“04” մարտ 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ Աշխատանքի սկիզբ հրամանով այլ օգտագործողով մուտք գործելիս դերերը թարմացվում են

2.Ծրագրի կոնֆիգուրացիոն SalesManagement.exe ֆայլում գոյություն չունեցող առցանց բանալու ID լրացնելու դեպքում այժմ ծրագիրը բերում է տվյալ բանալին չգտնելու մասին սխալի հաղորդագրությունը

3.Համակարգում ավելացել են հետևյալ արագ հասանելիության ստեղները.

Ctrl+Shift+B հրամանով բացվում է Գնորդների ցուցակը

Ctrl+B հրամանով բացվում է Գնորդի քաղվածքը

Ctrl+Shift+L հրամանով բացվում է Ապրանքների ցուցակը

4.ԴրույթներՇարժական սարքեր բաժնի Փաստաթղթերի հասանելիություն ըստ վաճառքի գոտիների պարամետրի միացված լինելու դեպքում այժմ շարժական մասին են տրամադրվում Առևտրային գործակալ տեղեկատուի Հասանելի փաստաթղթերի վաճառքի գոտիներ էջի արժեքները

5.Այժմ եթե ԴրույթներԸնդհանուր բաժնում Գնորդի կարգավիճակի ստուգման աստիճան պարամետրն ունի Զգուշացնել կամ Ստուգել խիստ արժեքը, Գնորդ տեղեկատուի ՀՎՀՀ դաշտի 9-ով սկսվող 8 նիշանոց արժեքների համար ստուգում չի կատարվում

6.Այժմ Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Հաշվետվության տեսքեր թղթապանակում հնարավոր է խմբագրել հաշվետվության տեսքի անվանումը

7.Տվյալների պահոց տեղեկատուից հեռացվել է Ենթահամակարգերի հասանելիությունն ըստ օգտագործողների բաժինը։ Դերի հասանելիություն տեղեկատուում ավելացել է Ենթահամակարգերի հասանելիություններ էջը, որտեղ հնարավոր է ըստ դերերի սահմանել ենթահամակերգերի առանձին փաստաթղթերի, գործողությունների, հաշվետվությունների և տեղեկատուների հասանելիությունները։

 

RolesAccesses

 

Ենթահամակարգի տողին կից ui.dataeditors.lookup.edit կոճակի միջոցով հնարավոր է սահմանել տվյալ ենթահամարգի առանձին փաստաթղթերի, գործողությունների, հաշվետվությունների և տեղեկատուների հասանելիությունները։

 

RolesAccessesDetails

 

8.Այժմ Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողների կարող են սահմանել միայն այն օգտագործողները, ովքեր Պահեստները Ստեղծելու, Դիտելու, Խմբագրելու և Հեռացնելու իրավասություն ունեն

9.Թղթապանակների, հաշվետվությունների և մատյանների նախնական ֆիլտրման պատուհանների Սյուները էջի Հասանելի բաժնում ավելացել են Ծառերի անվանումները

10.Այժմ փաստաթղթերի Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը նշված տողերով և ՀԾ Կայծակ համակարգով խմբագրելիս չի ստուգվում Գնորդի պարտքի և ժամկետանց պարտքի սահմանաչափերի խախտումը, Առաքիչի մեքենայի բացասական մնացորդի խախտումը, Պահեստում ապրանքների բացասական մնացորդի խախտումը, ինչպես նաև տեղեկատուների փակված լինելու հայտանիշը։

11.Համակարգում բոլոր փաստաթղթերի Փաստաթղթի N դաշտը դարձել է պարտադիր, որն օգտագործողի կողմից չլրացվելու դեպքում ավտոմատ լրացվում է հերթական համարը

12.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Անջատել ավտոհաշվարկները կոճակը սեղմելիս այժմ փոխվում է կոճակի անվանումը և տարբերանշանը

13.Վաճառքի պատվեր, Վաճառք, Ապրանքների Տրամադրում առաքիչին, Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև, Ապրանքների ելք, Ապրանքների վերադարձեր առաքիչից, Ապրանքների տեղաշարժ առաքիչների միջև փաստաթղթերի Ավելացնել ապրանքներ կոճակից բացվող ցուցակում ավելացել է Առկայություն սյունը

 

AddProductRems

 

Վաճառքի պատվեր, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների ելքեր փաստաթղթերը ստեղծելիս նշված սյան մեջ արտացոլվում են տվյալ օգտագործողին հասանելի պահեստ(ներ)ի մնացորդները, իսկ Վաճառք, Ապրանքների վերադարձեր առաքիչից և Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև փաստաթղթերը ստեղծելիս՝ փաստաթղթում նշված գործակալի մնացորդը։

14.Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վաճառքի վերադարձեր փաստաթղթերի Ապրանքներ աղյուսակում ավելացել են կոճակները

 

newbuttonsInOrder

 

15.Այժմ Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վաճառքի վերադարձեր փաստաթղթերը հիշելուց հետո Անջատել ավտոհաշվարկները կոճակը պահպանում է իր վիճակը

16.Վաճառքի վերադարձեր թղթապանակում ավելացել է Վերադարձի պատճառ - Անվանում սյունը

17.Վաճառքներ թղթապանակում ավելացել են Վճարման ուշացման օրեր և Մարման օրեր սյուները, իսկ Վաճառքների մնացորդներ հաշվետվությունում՝ Մարման օրեր սյունը

 

dischargeDays

 

Մարման օրեր սյան մեջ արտացոլվում է տվյալ վաճառքի Մարման ամսաթվին/ամսաթվից մնացած/անցած օրերի քանակը։ Մարման ամսաթիվ սյունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` Վաճառքի ամսաթիվ + Վաճառքի վճարման ուշացման օրեր։

18.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառքի վերադարձ փաստաթղթի Բաժին, Առևտրային գործակալ, Առաքող ավտոմեքենա, Վերադարձի պատճառ և Արտահանված է հարկային ծրագիր դաշտերը

19.Վաճառքի վերադարձ փաստաթղթի Քանակների խմբագրում պատուհանում Վերադարձման ենթակա ընդհանուր քանակ դաշտը վերանվանվել է Վերադարձվող ընդհանուր քանակ, իսկ Առանց հիմքի վերադարձման ենթակա քանակ դաշտը՝ Առանց հիմքի վերադարձվող քանակ

20.Վաճառքներ ենթահամակարգի փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

Արտահանել հարկային ծրագիր հրամանից բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Արտահանման եղանակ դաշտը, որի միջոցով հնարավոր է փաստաթղթերը արտահանել xml ֆորմատով կամ անմիջապես արտացոլել е-Invoicing ծրագրում

 

ExportMethod

 

Արտահանման եղանակ դաշտում e-Invoicing տարբերակը ընտրելու դեպքում անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ՝ լրացնելով կազմակերպության ՀՎՀՀ-ն, e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը։

 

e-invoicingLogIn

 

Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է Դուրս գրված հարկային հաշիվներ թղթապանակը, որը բացելիս առաջարկվում է  հարկային ծրագիր մուտք գործելու պատուհան, որի միջոցով կապ է հաստատվում հարկային ծրագրի հետ և թղթապանակում արտացոլվում են նշված ժամանակահատվածում դուրս գրված հարկային հաշիվները կամ հաշվարկային փաստաթղթերը

 

ExportedTaxDocuments

 

Թղթապանակը բացելու համար նույնպես անհրաժեշտ է մուտք գործել e-Invoicing համակարգ՝ լրացնելով կազմակերպության ՀՎՀՀ-ն, e-Invoicing ծրագրի օգտագործողը և գաղտնաբառը։ Եթե տվյալ օգտագործողն արդեն մուտք է գործել e-Invoicing համակարգ, ապա գլխավոր պատուհանի ներքևում` կարգավիճակի վահանակում, արտացոլվում է e-Invoicing համակարգի նշանը։

 

e-invoicingLogo

 

Դուրս գրված հարկային հաշիվներ թղթապանակից հնարավոր է հատիկավոր կամ նշված տողերով աջ ստեղնով բացվող հրամանների ցանկում կատարել Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում

21.Վաճառքների վճարումներ և մարումներ հաշվետվությունում ավելացել է Վաճառքի վճարման տեսակ – Կոդ և Վաճառքի վճարման տեսակ – Անվանում սյուները

22.Վերադարձերի վերլուծություն ըստ վաճառքների հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Վերադարձի պատճառ դաշտը, իսկ հաշվետվությունում՝ Վերադարձի պատճառ – Կոդ և Վերադարձի պատճառ – Անվանում սյուները

 

ReturnsAnalysisBySales

 

23.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյան, Վաճառքների մնացորդներ, Վաճառքի վճարումներ և մարումներ, Առևտրային գործակալի քաղվածք, Առևտրային գործակալների մնացորդներ, Առևտրային գործակալների գործողություններ և Գնորդի քաղվածք, Գնորդների շրջանառություն, Գնորդների գործողություններ, Ապրանքների գործողություններ ըստ գնորդի, Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվություններում ավելացել է Բաժնի անվանում սյունը

24.Պատվերների և վաճառքների համեմատում հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գործողություն դաշտը, իսկ հաշվետվությունում՝ Գործողության անվանում սյունը

 

Orders&SalesComparisonFiltr1

 

25.Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Խմբավորել, Ցույց տալ էջում ավելացել է Ցույց տալ չզեղչված գումարը ստուգավանդակը

26.Առևտրային գործակալներ, Գնորդներ և Ապրանքներ տեղեկատուներից ավելացել է հաշվետվություններ դիտելու հնարավորություն

 

DirectoryJournals

 

27.Այժմ հնարավոր է ընդլայնել Ավտոմեքենաների ընտրման ցուցակը

28.Այժմ հնարավոր է ընդլայնել Արտահանում ըստ արտաքին կոդերի երկխոսության պատուհանը

29.Ավելացել է Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթղթի ներքին տպելու ձևանմուշ

30.Ապրանքների հաշվառում ենթահամակարգից Ապրանքների պահուստավորում փաստաթուղթը ստեղծելիս

Պատվերի N դաշտը լրացված լինելու դեպքում Ապրանքների ցուցակում այժմ ցուցադրվում են տվյալ պատվերում պարունակվող ապրանքները

Պատվերի N դաշտը լրացված լինելու և պատվերի ապրանքը լրացնելու դեպքում Քանակ դաշտում առաջարկվում է տվյալ պատվերում ապրանքի քանակը։

30.Ապրանքների պահուստավորումներ (մանրամասն) հաշվետվության մեջ ավելացել են Պատվերի N և Վերջնաժամկետ սյուները

 

ProductsReservesDetails

 

32.Ապրանքների պահուստավորումներ թղթապանակից այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վերջնաժամկետ դաշտը

33.Այժմ Սևագիր վիճակովՎաճառքի պատվերների համար Ապրանքների պահուստավորում չի ստեղծվում

34.Ապրանքների պահուստավորումներ փաստաթուղթը դարձել է ընդլայնվող

35.Ավելացել է Ապրանքների մնացորդներ ըստ առաքիչի առցանց հաշվետվության ձևանմուշը

36.Ըստ առաքիչի Ապրանքների գործողություններ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Պահեստ դաշտը

37.Առաքման հանձնարարական տպվող տեսքի Settings էջի Պատվերներ էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Պատվերների համարակալում պարամետրը՝ 0 – Ոչ, 1 – Այո արժեքներով

38.Product.xlsm, Customer.xlsm և SalesAgent.xlsm ֆայլերում ավելացել է Կոդի խմբագրում էջ, որտեղից հնարավոր է խմբագրել տեղեկատուների կոդերը

39.Այժմ excel-ում հնարավոր է կիրառել

ProductsSalesGiftsQuantity և ProductsOrdersGiftsQuantity OLAP բանաձևերը, որոնք վերադարձնում են Գնորդներին տրված նվերների քանակները

ProductOperationQntByStorage OLAP բանաձևը, որը վերադարձնում է Ապրանքների քանակային գործողությունները

LastSalesDate OLAP բանաձևը, որը վերադարձնում Ապրանքների վերջին վաճառքի ամսաթիվը                                          (մանրամասն նկարագրությունը տե՛ս OLAP բանաձևեր օգտագործողի ձեռնարկում): Բանաձևերը կանչվում են SM_ նախդիրով:

40. SM_ProductOperationQntByVanAgent OLAP բանաձևում ավելացել է Պահեստ պարամետրը

41.Առաքման հանձնարարական տպվող տեսքի Orders էջի Ընդամենը գումար դաշտը տեղափոխվել է վերջին տող

42.Ավելացել է Գնացուցակներ ներքին տպելու ձևանմուշը

43.Այժմ Գնորդ տեղեկատուից Լրացնել գնորդի տվյալները ՀՎՀՀ-ի հիման վրա b2b.armsoft հարթակից, Լրացնել գնորդի տվյալները անվանման հիման վրա b2b.armsoft հարթակից կոճակներից տարբերվող տվյալների առկայության դեպքում բացվում է Գնորդի և b2b.armsoft հարթակի տվյալների համեմատում պատուհանը, որտեղից հնարավոր է ընտրել այն դաշտերը, որոնք անհրաժեշտ է խմբագրել

 

CustCopmareWithB2B

 

Նշված պատուհանում առաջարկվում են համակարգի միայն այն դաշտերը, որոնք տարբերվում են b2b.armsoft հարթակում գրանցված տվյալներից։ Նոր գնորդ ավելացնելիս նշված պատուհանը չի առաջարկվում։

44.Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթի աղյուսակի անվանումը վերանվանվել է Ապրանքների սանդղակային զեղչեր

45.Երթուղու ձևանմուշներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանի Առևտրային գործակալ դաշտը լրացնելու դեպքումՎաճառքի գոտի դաշտն այժմ դառնում է չխմբագրվող և հակառակը

46.Գնորդների հասանելի ապրանքներ տեղեկատուի ներմուծման excel ֆայլը վերանվանվել է CustomerAccessibleProducts

47.Գնային քաղաքականություն ենթահամակարգի հաշվետվություններում կատարվել են հետևյալ փոփոխությունները

բոլոր հաշվետվությունների և մատյանների նախնական ֆիլտրման պատուհանների Գնորդի խումբ, Գնորդ, Ապրանքի խումբ, Ապրանք, Պայմանական ապրանք, Զեղչի խումբ, դաշտերը դարձել են բազմանշումային

բոլոր հաշվետվությունների և մատյանների նախնական ֆիլտրման պատուհաններում Գնորդի խումբ դաշտին հաջորդում է Գնորդ դաշտը, Ապրանքի խումբ դաշտին՝ Ապրանք դաշտը

բոլոր հաշվետվությունների և մատյանների նախնական ֆիլտրման պատուհաններում Գնորդի խումբ դաշտն ընտրելիս ապաակտիվանում ենԳնորդ և Վաճառքի գոտի դաշտերը

Ապրանքների զեղչեր, Ապրանքների զեղչերի փակում փաստաթղթերը պատճենելիս այժմ պատճենվում է նաև Ամսաթիվ դաշտի արժեքը

Գների փոփոխում հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում Խումբ դաշտը վերանվանվել է Ապրանքի խումբ

Գների փոփոխում, Գնորդների գնացուցակների փոփոխում, Ապրանքների զեղչերի փոփոխում, Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում, Նվերների ակցիաներ հաշվետվություններում ավելացել են Փաստաթղթի N և Մեկնաբանություն սյուները

48.Նվերների ակցիաներ թղթապանակը, Նվերների ակցիաներ(մանրամասն) հաշվետվությունը, ինչպես նաև Ապրանք տեղեկատուի Նվեր է ստուգավանդակը և համանուն սյունը այժմ ցուցադրվում են ԴրույթներԸնդհանուր բաժնի Նվերների ակցիաներԱկտիվացնել պարամետրի արժեքից կախված

49.Գների փոփոխում հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ նաև փակված ապրանքները ստուգավանդակը, իսկ հաշվետվությունում՝ Փակվել է սյունը

50.Ապրանքների գույքագրումներ, Առաջադրանքներ և Հարցումներ թղթապանակներից Դիտել կցված նկարները հրամանից բացվող Կցված նկարներ թղթապանակի Ֆայլ սյան մեջ այժմ նկարների արտահանման ճանապարհը արտացոլվում է որպես հղում, որը սեղմելիս բացվում է տվյալ նկարը

51.Ապրանքների տրամադրումներ առաքիչին, Ապրանքների վերադարձեր առաքիչից, Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև և Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև փաստաթղթերի Արտահանել հարկային ծրագիր հրամանով բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Արտահանել գինը պարամետրը, որը նշված լինելու դեպքում արտահանվող xml-ում լրացվում են փաստաթղթի Գնացուցակի տեսակ դաշտին համապատասխան գները, հակառակ դեպքում xml-ի գին և գումար դաշտերը լրացվում են 0-ական արժեքով

52.Այժմ հնարավոր է Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում թղթապանակում նշված տողերով ավելացնել Չի գտնվել հայտանիշով գնորդներին

53.Այժմ թղթապանակներից տողը հատիկավոր Դիտել տպելու ձևը հրամանով փաստաթուղթը արտացոլվում է ներքին տպելու ձևանմուշով

54.Հարցում փաստաթղթում նկար կցված հարցի անվանման մոտ գրվում է (կցված է նկար)

55.Արագացել է շարժական մասից մեծ քանակով Կոնտակտներ ունեցող Գնորդների ստացումը

56.Գործակալի ստեղծած փաստաթղթեր թղթապանակում ավելացել է Մեկնաբանություն սյուն

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդ տեղեկատուն պատճենելիս b2b.armsoft հարթակ էջի Կարգավիճակ դաշտի չլրացման սխալը

2.Ուղղվել է փաստաթղթերի զուգահեռ գրանցման դեպքում Փաստաթղթի համարի սխալը

3.Վաճառք փաստաթուղթը հիշելիս ապրանքների չբավարարող քանակի հաղորդագրության մեջ այժմ նշվում է նաև Տարաներ, Ի պահ հանձնում և Նվերներ էջերի ապրանքների քանակը

4.Ուղղվել է Պատվերի և վաճառքի առաջարկում պարամետրը Նախորդների միջին ըստ օրերի Հաշվարկման եղանակի դեպքում Քանակ և Գումար դաշտերի բացասական արժեքների սխալը

5.Ուղղվել է Վաճառքի վերադարձեր թղթապանակից նախնական ֆիլտրան պատուհանում Ցույց տալ նաև վերադարձ առաքիչից ունեցողները նշիչով կանչելիս Ապրանքների վերադարձեր առաքիչից սյան ավելացման խնդիրը

6.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթուղթը հեռացնելիս կամ Ամսաթիվ դաշտը խմբագրելիս վերադարձի մնացորդի խախտման չստուգման սխալը

7.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթի Գումար դաշտի սխալը

8.Ուղղվել է հիմք ունեցող վերադարձերում զեղչված գնի ցուցադրման սխալը

9.Ուղղվել է Ապրանքների մուտք և Ապրանքների ելք փաստաթղթերը ներքին տպելու ձևանմուշով դատարկ փաստաթղթերի տպման սխալը

10.Ուղղվել է Պահեստ տեղեկատուն xml արտահանելու սխալը

11.Ուղղվել է Պահեստների հաշվառում պարամետրի միացված չլինելու դեպքում Ապրանքների ելք փաստաթղթի գրանցման սխալը

12.Ուղղվել է շարժական սարքերից պատվերները գրասենյակային մաս չուղարկելու դեպքում ապրանքների պահուսատվորման չստեղծման սխալը

13.Ուղղվել է Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերի՝ հարկային ծրագիր Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների նշիչով արտահանման սխալը

14.Ուղղվել է Զանգի սպասարկում պատուհանի փոքր էկրաններին ցուցադրման սխալը