7.08.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.08.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.08.6 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.5 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.08.6 տարբերակի թարմացման նկարագրություն

“16” հուլիս 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ փաստաթղթերի նախնական ֆիլտրման պատուհանների Սյուները էջի Ցուցադրվող սյուները հնարավոր է միանգամից տեղափոխել ընտրված սյունից վերև կամ ներքև։ Ընտրված սյունից վերև մկնիկի սլաքը պահելու դեպքում սյունը տեղափոխվում է ընտրված տողից վերև, իսկ ներքև պահելու դեպքում՝ տեղափոխվում է ընտրված տողից ներքև։

2.Այժմ Դրույթներ Շարժական սարքեր Վեբ սերվիսի կարգավորումներ բաժնում սերվերի հասցեն հնարավոր է լրացնել նաև https նախդիրով

3.Ապրանքների տեղաշարժ պահեստների միջև փաստաթղթի ProductsMove.xlsm ներմուծման excel ֆայլը վերանվանվել է ProductsMoveBetweenStorages.xlsm

4.Այժմ Դրույթներ Սարքավորումներ ՀԴՄ ենթաբաժնի Ակտիվացնել պարամետրը նշված չլինելու դեպքում՝Վաճառք փաստաթղթից Արտահանել հարկային ծրագիր հրամանով բացվող երկխոսության պատուհանումԱրտահանել նաև ՀԴՄ տպածները ստուգավանդակը չի ցուցադրվում

5.Այժմ Գնորդի Կանխավճարի և Վերադարձի մնացորդները ևս ցուցադրվում են Patver հավելվածում

6.Այժմ Բաժինների հաշվառում պարամետրն անջատելու դեպքում բոլոր փաստաթղթերում Բաժին դաշտը խմբագրվում է 000000 արժեքով և Գնորդներին ըստ բաժինների սահմանված Պարտքի սահմանաչափերը և Ժամկետանց Պարտքի սահմանաչափերը գումարվում են

7.Գների փոփոխման պատմություն, Գնորդների գների փոփոխման պատմություն, Ապրանքների զեղչերի փոփոխման պատմություն և Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխման պատմություն հաշվետվություններում մկնիկի աջ ստեղնից բացվող ցուցակում ավելացել է Պատմություն հրամանը, որտեղ արտացոլվում է փաստաթղթերի պատմությունը

8.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Գործողություններ բաժնի Առանց հիմք վերադարձերի գործողությունների վերագրանցում գործողությունը վերանվանվել է Քանակներն առանց հիմք ընտրված վերադարձերի գործողությունների վերագրանցում

9.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Գործողություններ բաժնի Քանակներն առանց հիմք ընտրված վերադարձերի գործողությունների վերագրանցում գործողության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Միայն հիմք վաճառք ունեցողները ստուգավանդակը, որը նշելու դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթի Քանակների խմբագրում պատուհանի Վերադարձման ենթակա քանակ սյան արժեքում հաշվի են առնվում նաև Վաճառքի N ունեցող այն վերադարձերը, որոնք գրանցվել են մինչև վերադարձերի հաշվառման կիրառումը

10.Այժմ Վերադարձերի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների պարամետրի FIFO արժեքի դեպքում վերադարձերի քանակի բաշխման ժամանակ Վաճառքի վերադարձ փաստաթղթի նույն ամսաթվով ստեղծված Վաճառքը հաշվի չի առնվում

11.Առաքման հանձնարարական տպվող տեսքի Settings էջի Բեռնագիր էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Ըստ պահեստների լրացնել առանձին էջերով պարամետրը՝ 0 – Ոչ, 1 – Այո արժեքներով

12.Վերադարձերի վերլուծություն ըստ վաճառքների հաշվետվությունում ավելացել են Վերադարձի պատճառ և Վերադարձի պատճառի անվանում սյուները

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Պահեստների հաշվառում պարամետրն անջատված լինելու դեպքում Ապրանքների մնացորդներ հաշվետվությունից Ապրանքների տրամադրումներ առաքիչին փաստաթուղթ ստեղծելու սխալը

2.Ուղղվել է Գնորդների մնացորդներ հաշվետվության Ստեղծել վճարում գնորդին հրամանի սխալը

3.Ուղղվել է Երթուղու ձևանմուշներ թղթապանակից մկնիկի աջ ստեղնից Դիտել  քարտեզի վրա հրամանով բացվող պատուհանում քարտեզի նկարի արտապատկերման սխալը

4.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս ակցիզային հարկի հաշվարկի սխալը

5.Ուղղվել է Առաքման հանձնարարական տպվող տեսքի Բեռնագիր էջը ըստ պահեստների խմբավորելու դեպքում տպման սխալը

6.Ուղղվել է փաստաթղթերն ընդլայնումով հարկային ծրագիր արտահանելուց հետո Սերիա համարի արտացոլման սխալը

7.Ուղղվել է Ապրանքների խմբագրման excel ֆայլի սխալը

8.Շարժական մասի Պարտքեր հաշվետվությունում այժմ ցուցադրվում են նաև Չսպասարկվող Գնորդների մնացորդները

 

 

7.0.08.5 տարբերակի թարմացման նկարագրություն

“12” հունիս 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ Հարցում փաստաթղթում կցված նկարնեը հղում դարձնելուց հետո Նկար սյան նշիչը արտացոլվում է

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է պահեստների հաշվառումը անջատված լինելու դեպքում Առաքման հանձնարարականի տպման սխալը

2.Ուղղվել է Ապրանքների մուտք և Ապրանքների ելք փաստաթղթերի excel ֆայլերով ներմուծման սխալը

3.Ուղղվել են Առաջադրանք փաստաթղթի excel ներմուծման ֆայլի սխալները

4.Ուղղվել է Ապրանքների մնացորդներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում Դիտելու ձև դաշտի արտացոլման խնդիրը

5.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերն ըստ արտաքին կոդերի արտահանելիս Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների նշիչով արտահանման սխալը

6.Ուղղվել են Առաքման հանձնարարական տպելու ձևանմուշի սխալները

 

7.0.08.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“01” հունիս 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել՝

Պահեստ տեղեկատուի Ապրանքների մնացորդի ստուգում դաշտը

Առևտրային գործակալ տեղեկատուի Առաքիչի մեքենայում ապրանքների մնացորդի ստուգում դաշտը

2.Վաճառքների վերլուծություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Գործողություն դաշտը դարձել է բազմանշումային

3.Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Ընդհանուր բաժնում ավելացել է Ապրանքների գույքագրումներ նշիչը, իսկ հաշվետվությունում՝ Ապրանքների գույքագրում սյունը

4.Ավելացել է Փաստաթղթի խումբ տեղեկատուն փակելու հնարավորություն

5.Ապրանքների գործողություններ հաշվետվությունում ավելացել են Առաքիչ և Առաքիչի անվանում սյուները

6.Այժմ Գնորդ տեղեկատուում Հարթակի մասնակից դաշտին կից -ին սեղմելիս մեկ b2b.armsoft հարթակի մասնակից գտնվելու դեպքում դաշտն ավտոմատ լրացվում է

7.Այժմ եթե տվյալ պահոցում նույն ՀՎՀՀ-ով այլ գնորդի վրա լրացված է b2b.armsoft hարթակի մասնակցի ID-ն, այդ ՀՎՀՀ-ով նոր գնորդ ավելացնելիս և -ով տվյալները b2b.armsoft հարթակից ստանալիս b2b.armsoft hարթակի մասնակից դաշտը չի լրացվում

8.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Վճարում և Վճարում գնորդին փաստաթղթերը excel ֆայլով ներմուծելիս Կազմակերպության հաշվարկային հաշիվ դաշտը դատարկ թողնելու դեպքում լրացվում է Դրույթների հիմնական հաշվարկային հաշիվը

9.Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթը վերանվանվել է Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև

10.Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել է Ապրանքների տեղաշարժեր առաքիչիների միջև փաստաթուղթը, որը հնարավոր է ստեղծել նաև ներմուծման excel ֆայլի միջոցով

11.Այժմ Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև գործողությունն արտացոլվում է Ըստ առաքիչի Ապրանքների մնացորդներ, Ըստ առաքիչի Ապրանքների գործողություններ, Ըստ առաքիչի Ապրանքների շրջանառություն հաշվետվություններում։ Այդ նպատակով՝

Ըստ առաքիչի Ապրանքների մնացորդներ հաշվետվությունում ավելացել է Ստեղծել ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչների գործողությունը, ինչպես նաև Վերադարձման ենթակա քանակ սյունը վերանվանվել է Վերադարձման/Տեղաշարժման ենթակա քանակ

Ըստ առաքիչի Ապրանքների գործողություններ հաշվետվության ֆիլտրում ավելացել է Տեղաշարժ գործողությունը

Ըստ առաքիչի Ապրանքների շրջանառություն հաշվետվությունում ավելացել են Ելք տեղաշարժից և Մուտք տեղաշարժից սյուները

12.Նախնական ֆիլտրման պատուհանների Սյուներ էջի Գնորդի տվյալներում ավելացել են Գնորդի Պայմանագրի N  և Պայմանագրի վավերացման ամսաթիվ դաշտերը

13.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի ներքին տպելու ձևանմուշների Գնորդ աղյուսակում ավելացել են Առաքման սկզբի ժամ և Առաքման վերջի ժամ դաշտերը

14.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ապրանքներ աղյուսակում, Տարաներ աղյուսակում, Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում և Արտահանում ըստ արտաքին կոդերի տպելու ձևանմուշում ավելացել է Լրացուցիչ տեղեկություն սյուն

15.Այժմ հնարավոր է այլ համակարգերից սերվիսի միջոցով ստանալ Ապրանքների գույքագրում փաստաթուղթը

16.Գնորդ տեղեկատուի փաստաթղթի b2b.armsoft հարթակ էջում ավելացել է Patver հավելված վերջին մուտքի ժամ դաշտը

17.Գնորդ տեղեկատուում ավելացել է Patver հավելված վերջին մուտքի ժամ սյունը, որտեղ երևում է, թե գնորդը վերջին անգամ երբ է մուտք գործել Patver հավելված

18.Առաքման հանձնարարական տպվող տեսքի Settings էջի Բեռնագիր էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Խմբավորել ըստ պահեստների պարամետրը՝ 0 – Ոչ, 1 – Այո արժեքներով

19.Այժմ փաստաթղթերիՎաճառքի գոտի դաշտը նշված տողերով խմբագրելու դեպքում հաշվի չի առնվում Առևտրային գործակալ, Ապրանք, Գնորդ և Փաստաթղթի խումբ տեղեկատուների փակվածության հայտանիշը

20.Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Գործողություն դաշտը դարձել է բազմանշումային և ընտրման ցուցակում ավելացել է Նվեր գործողությունը

21.Այժմ հնարավոր է տեսնել Առևտրային գործակալ, Գնորդ և Ապրանք տեղեկատուների խմբագրման մանրամասն պատմությունը։ Այդ նպատակով՝

ԴրույթներԸնդհանուր բաժնում ավելացել է Մանրամասն պատմության արտացոլում բաժին՝ համապատասխան նշիչներով

Տեղեկատուների Պատմություն հրամանով բացվող էջում ավելացել է Խմբագրման նկարագրություն սյուն, որտեղ արտացոլվում են խմբագրված դաշտերի հին և նոր արժեքները. բացառություն են կազմում Կոդ և ընդլայնված դաշտերը

22.Ժապավենի ցանկում ավելացել է Գլխավոր էջ հրամանը

23.Գլխավոր էջում ավելացել է Ապրանքների հրապարակման օգնական (b2b.armsoft) գործիքը, որտեղ նկարագրված են b2b.armsoft հարթակում ապրանքների հրապարակման հաջորդական քայլերը։ Գլխավոր էջում ներկայացվում են նաև b2b.armsoft հարթակի հնարավորությունները՝ օգտակար հղումներով։

24.Ապրանք տեղեկատուում ավելացել է Գծիկավոր կոդեր էջը։ Այդ նպատակով՝

Դրույթներ Սարքավորումներ Էլ. Կշեռքում հաշվառվող ապրանքի պարամետրեր բաժնի Նախդիր պարամետրը դարձել է բազմանշումային

Ապրանքները b2b.armsoft հարթակ հրապարակելուց այժմ արտացոլվում են բոլոր գծիկավար կոդերը

Գծիկավոր կոդեր էջի աղյուսակում ավելացել է Չափման միավոր, Անվանում, Քանակ հիմն. չ.մ., Քանակ գծ. կոդի չ.մ. սյուները

Միևնույն չափման միավորի համար կարող է սահմանվել մեկից ավել գծիկավոր կոդ

Լրացուցիչ էջի Գծիկավոր կոդ (F2) և Գործակից (ապրանքի չ.մ. / գծ. կոդի չ.մ.) դաշտերը հեռացվել են

25.Այժմ հնարավոր է այլ համակարգերից սերվիսի միջոցով ստանալ Գծիկավոր կոդի բոլոր արժեքները

26.Այժմ Ապրանքների մնացորդներ հաշվությունում ավելացել է Ստեղծել փաստաթուղթ հրամանը, որի միջոցով հնարավոր է ստեղծել Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև և Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերը

27.Այժմ Ապրանքների ելքեր, Ապրանքների տեղաշարժեր պահեստների միջև, Ապրանքների տեղաշարժեր առաքիչների միջև փաստաթղթերի համարները դարձել է չխմբագրվող

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակում Վճարում  նշիչի արտացոլումը

2.Ուղղվել է Նորություններ պատուհանի Այլևս չցուցադրել կոճակի սխալը

3.Ուղղվել է Վաճառք, Վաճառքի պատվեր, Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս Գնորդի կարգավիճակի ստուգման սխալը

4.Ուղղվել է միայն Առաքման հանձնարարկան տպելու ձևանմուշի՝ ակտիվ լինելու սխալը

5.Ուղղվել են մի քանի Առևտրային գործակալի նույն երթուղով գնալու դեպքում՝ Նախատեսված և Փաստացի երթուղիների համեմատում հաշվետվությունում փաստացի այցելութան նշիչի և պատվերի գումարի խնդիրները

6.Ուղղվել է ինտերնետ կապի բացակայության դեպքում Գնորդ տեղեկատուի Կարգավիճակ հարցման խնդիրը

 

7.0.08.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“16” ապրիլ 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Առևտրային գործակալ, Գնորդ և Ապրանք տեղեկատուների Կոդ դաշտի Կոդի հերթական համար կոճակը սեղմելիս այժմ առաջարկվում է հերթական ազատ կոդը

2.Դրույթներ Ընդհանուր բաժնի Պահեստների հաշվառում պարամետրի ստուգավանդակը նշված լինելու դեպքում այժմ պահեստում ապրանքների մնացորդի ստուգումը հնարավոր է իրականացնել ըստ պահեստների։ Այդ նպատակով՝ Պահեստ տեղեկատուում ավելացել է Ապրանքի մնացորդի ստուգում դաշտը՝ 0 - Չստուգել, 1 - Զգուշացնել, 2 – Ստուգել խիստ արժեքներով։ Դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում տվյալ պահեստում ապրանքի մնացորդի ստուգումն իրականացվում է ըստ ԴրույթներԻրավասություններ և ստուգումներ բաժնի Պահեստում ապրանքի մնացորդի ստուգում պարամետրի արժեքի:

3.Առևտրային գործակալ տեղեկատուում ավելացել է Լրացուցիչ էջը, իսկ Առաջադրանքի դիտորդի սխեմա, Հարցաթերթիկների հասանելիության սխեմա, Այցելության արդյունքների հասանելիության սխեմա դաշտերը տեղափոխվել են Լրացուցիչ էջ

4.Այժմ առաքիչի մեքենայում ապրանքների մնացորդի ստուգումը հնարավոր է իրականացնել ըստ առևտրային գործակալների։ Այդ նպատակով՝ Առևտրային գործակալ տեղեկատուուի Լրացուցիչ էջում ավելացել է Առաքիչի մեքենայում ապրանքների մնացորդի ստուգում դաշտը՝ 0 - Չստուգել, 1 - Զգուշացնել, 2 – Ստուգել խիստ արժեքներով։ Դաշտի արժեքը դատարկ լինելու դեպքում տվյալ առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգումն իրականացվում է ըստ ԴրույթներԻրավասություններ և ստուգումներ բաժնի Առաքիչի մեքենայում ապրանքների մնացորդի ստուգում պարամետրի արժեքի:

5.Ապրանքների շրջանառություն ըստ առաքիչի հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ ներդիրը

6.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Հարց տեղեկատուի Հարցի խումբ դաշտը

7.Այժմ հնարավոր է Ապրանքների սանդղակային զեղչ սահմանել նաև Գումարով։ Այդ նպատակով՝

Ապրանքների սանդղակային զեղչ փաստաթղթում ավելացել են Զեղչի տեսակ (1-Տոկոսով և 2-Գումարով արժեքներով) և Զեղչ (գումար) սյուները, իսկ Զեղչ սյունը վերանվանվել է Զեղչ (տոկոս)

Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում հաշվետվությունում Զեղչ սյունը վերանվանվել է Զեղչ (տոկոս) և ավելացել են Զեղչի տեսակ, Զեղչ (գումար), Նոր զեղչի գումար սյուները

Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխման պատմություն հաշվետվությունում Զեղչ սյունը վերանվանվել է Զեղչ (տոկոս) և ավելացել են Զեղչի տեսակ, Զեղչ (գումար) սյուները

8.Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակ էջում ավելացել է Կարգավիճակ (Գործող, Լուծարված, Ժամանակավոր դադարեցված և այլն) դաշտը։ Գնորդներ, Վաճառքի պատվերներ, Վաճառքներ և Վաճառքի վերադարձեր թղթապանակներում ավելացել է Կարգավիճակ սյունը, ինչպես նաև նշված տողերով Թարմացնել գնորդ(ներ)ի կարգավիճակ(ներ)ը b2b.armsoft հարթակից հրամանի օգնությամբ Գնորդ տեղեկատուի Կարգավիճակ դաշտը թարմացնելու հնարավորություն

9.Ավելացել է ծրագրի բանալին առցանց՝ b2b.armsoft հարթակից ստանալու հնարավորություն, որի համար անհրաժեշտ է ծրագրի կոնֆիգուրացիոն ֆայլում կատարել անհրաժեշտ կարգավորումները։ Այդ փոփոխությունից հետո Ադմինիստրատորի գործիքներ թղթապանակում տեսանելի է դառնում Առցանց լիցենզիաներ թղթապանակը, որտեղ հնարավոր է դիտել և հեռացնել առցանց բանալուն միացումները։

10.Տարաժամկետ վճարում ունենալու դեպքում բանալու ժամկետի ավարտի ամսաթվից 10 օր առաջ ծրագրում այժմ ծանուցում է գալիս բանալու ժամկետի ավարտի մասին մինչև ժամկետի ավարտի օրը

11.Տեղեկատուների, թղթապանակների և հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Ընտրել հիշվող դաշտերը կոճակը, որն ակտիվանում է Հիշել կոճակը սեղմելուց հետո։ Դաշտի միջոցով կարող ենք նշել նախնական ֆիլտրման պատուհանի այն դաշտերը (ինչպես ծրագրային, այնպես էլ ընդլայնված), որոնք անհրաժեշտ է լինեն հիշվող կամ չհիշվող։

12.Ավելացել է շարժական մասին փաստաթղթերն ըստ հասանելի վաճառքի գոտիների տրամադրելու հնարավորություն։ Այդ նպատակով ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Փաստաթղթերի հասանելիություն ըստ վաճառքի գոտիների պարամետրը, որի Այո արժեքի դեպքում Առևտրային գործակալ տեղեկատուում ավելանում է Հասանելի փաստաթղթերի վաճառքի գոտիներ էջը։ Հասանելի փաստաթղթերի վաճառքի գոտիները լրացնելու դեպքում շարժական մասին  կտրամադրվեն տվյալ առևտրային գործակալին հասանելի գնորդների համար այդ վաճառքի գոտիներով ստեղծված փաստաթղթերը։

 

Սխալների ուղղում

 

1.Ծրագրի վրացական տարբերակում ուղղվել է Գնորդ տեղեկատուի նախնական ֆիլտրման պատուհանի և թղթապանակի սխալը

2.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի Պայմանագրի վավերացման ամսաթիվ դաշտը լրացված լինելու և Պատվեր կամ Վաճառք փաստաթղթի Դուրս գրման ամսաթիվ դաշտը չլրացված լինելու դեպքում վերջիններիս ըստ արտաքին կոդերի արտահանման սխալը

 

 

7.0.08.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“16” մարտ 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ հնարավոր է Վճարումներ թղթապանակից  ստեղծել Գործակալից գումարի ընդունում փաստաթուղթը

2.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս այժմ իրականացվում է Գնորդ տեղեկատուի ՀՎՀՀ կամ Անձնագիր դաշտերից առնվազն մեկը լրացված լինելու ստուգում

3.Գնային քաղաքականություն ենթահամակարգի բոլոր հաշվետվությունների և Ապրանքների հաշվառում ենթահամակարգի բոլոր թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել է Սյուներ ներդիրը

4.Նախատեսված և փաստացի երթուղիները քարտեզի վրա հաշվետվությունում սլաքների միջոցով այժմ ցուցադրվում է Առևտրային գործակալի շարժման ուղղությունը

5.Վաճառքի վերլուծություն հաշվետվությունում այժմ առանձին գործողությամբ ցուցադրվում են նաև ի պահ հանձնված, ի պահից վերադարձված և նվեր տրված ապրանքները, իսկ նախնական ֆիլտրման պատուհանի Գործողություն դաշտի ընտրման ցուցակում ավելացել են Ի պահ հանձնում, Ի պահից վերադարձ և Նվեր գործողությունները

6.ԴրույթներԾանուցումներ բաժնի Նոր փաստաթուղթ b2b.armsoft հարթակից և Ստանալ b2b.armsoft հարթակի չմշակված փաստաթղթերը պարամետրերը առանձնացվել են b2b.armsoft հարթակ ենթաբաժնում, իսկ այդ պարամետրերը փոփոխելու դեպքում ծրագիրը բերում է Փոփոխությունը կկատարվի համակարգի հաջորդ աշխատանքի ժամանակ հաղորդագրությունը

7.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից առաքման հանձնարարական տպելիս ավելացել է Առաքման հանձնարարական նոր տպելու ձևանմուշը, որը թույլ է տալիս առաքման հանձնարարականը տպել ինչպես ըստ պատվերների և շախմատաձև տեսքերը միասին, այնպես էլ առանձին-առանձին կամ առանց այդ տեսքերի

8.Պատվերների տեղաբաշխման քարտեզի վրա այժմ հնարավոր է ընտրել ավտոմատ տեղաբաշխման ուրվագծի տեսքը՝ բազմանկյուն կամ էլիպս, ինչպես նաև Խմբագրել այն կամ Տեղաշարժել ընտրված տեսքը

9.Սերվիսում ավելացել է OtherSystemSendStatus բանաձևը այն փաստաթղթերի համար, որոնք ունեն Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը

10.Այժմ հնարավոր է այլ համակարգերից սերվիսի միջոցով ստանալ Պահեստ տեղեկատուն

11.Առաջադրանքի տեսակներ տեղեկատուն տեղափոխվել է Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգ

12.Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգում ավելացել է Պլանոգրամի տեսակներ տեղեկատուն

13.Ապրանքների գույքագրում փաստաթղթի Լրացուցիչ էջում ավելացել է Պլանոգրամի տեսակ դաշտը, որի ընտրման ցուցակում առաջարկվում են Պլանոգրամի տեսակներ տեղեկատուի արժեքները

14.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Դիտելու ձևերի ընդլայնումներ և Օգտագործողի հաշվետվություններ թղթապանակներում ավելացել են Վերջին կատարման ժամանակ և Հարցումների քանակ սյուները

15.Համակարգում ավելացել է Բնապահպանական հարկի հաշվառման հնարավորություն։ Այդ նպատակով ԴրույթներԸնդհանուր բաժնում  ավելացել է Բնապահպանական հարկի հաշվառում պարամետրը, որի ստուգավանդակը նշված լինելու դեպքում՝

Ապրանք տեղեկատուի Հարկեր էջում ավելանում են Բնապահպանական հարկով հարկվող ստուգավանդակը և Բնապահպանական հարկի % դաշտը

Վաճառք փաստաթղթի Ապրանքներ աղյուսակում ավելանում է Այդ թվում բն հարկ սյունը, իսկ փաստաթղթում Այդ թվում բն հարկ դաշտը

Վաճառքներ թղթապանակում և Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում ավելանում է Այդ թվում բն հարկ սյունը

Արտահանում ըստ արտաքին կոդերի տպելու ձևանմուշում ավելանում են Այդ թվում բն. հարկ և Այդ թվում բն. հրկ. % սյուները

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանի, Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխման պատմություն, Վաճառքների վերլուծություն և Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանների սխալը

2.Ուղղվել է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից Առաքման հանձնարարական տպելիս և Վաճառքի պատվեր, Վաճառք փաստաթղթերն ըստ արտաքին կոդերի արտահանելիս ապրանքների զեղչի տոկոսների արտացոլման սխալը

3.Ուղղվել է տվյալների զուգահեռ ուղարկման ժամանակ առաջացող սխալը

4.Ուղղվել է Վաճառքի պատվեր փաստաթղթի ներմուծման excel ֆայլի Կարգավորումներ էջի սխալը

5.Ուղղվել է Հարցեր տեղեկատուի նախնական ֆիլտրման պատուհանի Անվանում դաշտի սխալը

6.Ուղղվել է ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչ տեղեկատուի ավելացման սխալը

7.Ուղղվել է Ավտոմեքենա տեղեկատուի պատճենման սխալը

8.Ավտոմեքենա տեղեկատուում այժմ ավելացել է Նվազագույն տարողություն դաշտի արժեքի Առավելագույն տարողություն դաշտի արժեքից մեծ չլինելու ստուգում

9.Ուղղվել է Վաճառքների համեմատական առցանց հաշվետվության ձևանմուշի անգլերեն լեզվով անվանման սխալը

10.Ուղղվել է Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ թղթապանակից նշված տողերով Հասանելի է ստուգավանդակի խմբագրման սխալը

 

 

7.0.08.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“21” փետրվար 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Պահեստ տեղեկատուում ավելացել է Արտաքին կոդ դաշտը, իսկ թղթապանակում՝ համանուն սյունը

2.Առաջադրանքներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Առաջադրանքի տեսակ բազմանշումային ֆիլտրը

3.Ամսաթվի փոփոխության դեպքում այժմ ծրագրում հայտնվում է ընթացիկ ամսաթվի փոփոխության երկխոսության պատուհան

4.Եթե տվյալների պահոցին ընթացիկ տարբերակից ավելի հին տարբերակի հասանելիություն է տրված, ապա այժմ ծրագիրը բացելիս համակարգի թարմացման մասին ծանուցում չի գալիս

5.Արագացել է շարժական մասից Գնորդների գնացուցակների ստացումը

6.Ավելացել է Վճարման տեսակ տեղեկատուն փակելու հնարավորություն

7.Ապրանքների գույքագրում, Վճարում գնորդին և Հարցում փաստաթղթերը շարժական մասից ստանալիս այժմ հնարավոր է ստանալ ծանուցում

8.Գնորդի համար սահմանված Գնորդի գնացուցակը փակված լինելու դեպքում այժմ հաշվի է առնվում տվյալ Գնորդի խմբի համար սահմանված Գնորդի գնացուցակը

9.Առաքման հանձնարարականի տպվող տեսքերի DeliveryNote էջում Ապրանքներն՝ ըստ Ապրանքի խմբերի կամ ըստ Արտադրողների խմբավորված լինելու դեպքում այժմ ցուցադրվում է նաև Գումարի հանրագումարը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ապրանքների գործողություններ ըստ գնորդի հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Ապրանք դաշտի սխալը

2.Ուղղվել է Առաքման հանձնարարականի տպվող տեսքերի DeliveryNote էջի տպման սխալը

3.Ուղղվել է Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքում պատվերների երկու սյունով լրացման սխալը

4.Ուղղվել է Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ և Առևտրային գործակալի նախընտրելի ապրանքներ տեղեկատուների սխալը

5.Ուղղվել է Առաջադրանքների դիտորդների հասանելիության սխեմաներ տեղեկատուի հեռացման սխալը

6.Ուղղվել է Դերերի հասանելիություններ տեղեկատուի Փաստաթղթերի հասանելիություններ աղյուսակի լրացման սխալը

7.Ուղղվել է գումարային արժեքների ստորակետից հետո երկուսից ավել նիշերի քանակի ցուցադրման սխալը

8.Ուղղվել է հարկային արտահանվող փաստաթղթերի գումարային արժեքների ստորակետից հետո երկուսից ավել նիշերի քանակ ունենալու դեպքում հարկային արտահանման սխալը

 

7.0.08.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“04” փետրվար 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Համակարգից հեռացվել է Փաստացի երթուղիներ հաշվետվությունը

2.Թղթապանակը կանչելիս եթե համակարգչի օպերատիվ հիշողությունը չի բավականացնում, ապա ծրագիրը բերում է օպերատիվ հիշողությունը չբավականացնելու մասին հաղորդագրություն

3.Վաճառքների համեմատական հաշվետվությունում ավելացել է Հիմնական վաճառքի գոտի և Հիմնական վաճառքի գոտու անվանում սյուները Ըստ գնորդի խմբավորելու դեպքում

4.Վճարում փաստաթղթի տպվող տեսքում ավելացել են Վաճառքի գոտու կոդ և Վաճառքի գոտու անվանում պարամետրերը

5.Վաճառքներ թղթապանակից Դիտել Վճարում(ներ)ը և Մարում(ներ)ը հրամանով բացվող թղթապանակում ցուցադրվում են նաև Սևագիր վիճակ ունեցող փաստաթղթերը

6.Ապրանքների գործողություններ ըստ գնորդի հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Կոմպլեկտներն ըստ բաղադրիչների ստուգավանդակը

7.Այցելության արդյունք տեղեկատուի Կոդ դաշտի երկարությունը դարձել է 6 նիշ

8.Վաճառքներ թղթապանակից նշված տողերով Դիտել վճարում(ներ) և մարում(ներ)ը հրամանով բացվող թղթապանակում այժմ ցուցադրվում են նաև Գնորդ և Գնորդի անվանում սյուները

9.Մարում փաստաթղթի Վճարված գումար դաշտը վերանվանվել է Մարված գումար

10.Այժմ սպասարկման պայմանագրի ավարտի ամսաթվից 10 օր առաջ ծրագրում ծանուցում է գալիս պայմանագրի ավարտի մասին մինչև պայմանագրի ավարտի օրը: Սպասարկման պայմանագրի ավարտից հետո ծրագրի ներքևի աջ մասում նշվում է Ծրագիրը սպասարկման մեջ չէ հաղորդագրությունը։

11.Ավելացել է Այցելության արդյունք տեղեկատուին ըստ Առևտրային գործակալների հասանելիություն տրամադրելու հնարավորություն։ Այդ նպատակով ավելացել է Այցելության արդյունքների հասանելիության սխեմաներ տեղեկատուն, որը կցվում է Առևտրային գործակալ տեղեկատուին։

12.Վաճառքների Կառավարում ծրագրից b2barmsoft հարթակ այժմ ուղարկվում է ընթացիկ օրվանից բացի բոլոր Փաստացի երթուղիների փոփոխությունը ամեն անգամ ծրագիր մուտք լինելիս

13.Ադմինիստրատորի գործիքներb2b.armsoft հարթակՀամաձայնեցնել գնորդներին b2b.armsoft հարթակի հետ հրամանով Համաձայնեցնել փաստացի երթուղիների աշխարհագրական դիրքերը ստուգավանդակը նշված լինելու դեպքում Վաճառքների Կառավարում ծրագրից b2barmsoft հարթակ այժմ ուղարկվում են ընթացիկ օրվանից բացի վերջին 10 օրերի Փաստացի երթուղիները

14.b2barmsoft հարթակից Վաճառքների Կառավարում ծրագիր ուղարկվող Գնորդների փոփոխման առաջարկների ստուգման հաճախականությունը դարձել է 1 ժամ

15.Ապրանքների գույքագրումներ և Առաջադրանքներ թղթապանակներից Դիտել կցված ֆայլերը հրամանով բացվող Կցված ֆայլեր թղթապանակում ավելացել է Ֆայլ սյունը, որի արժեքում ցուցադրվում է կցված ֆայլի հղումը

16.Առաջադրանք փաստաթղթում ավելացել է Նկար կցելու հնարավորություն: Այդ նպատակով Առաջադրանքներ թղթապանակում ավելացել է Նկար սյունը և նշված տողերի համար Դիտել կցված նկարները և Կցված ֆայլերը դարձնել հղումներ հրամանները։

17.Վաճառք փաստաթղթից Արտահանել հարկային ծրագիր հրամանով բացվող պատուհանում ավելացել է Արտահանել նաև ՀԴՄ տպածները ստուգավանդակը

18.Համակարգում ավելացել է Հարցումներ անցկացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ավելացել է Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգը

Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգում ավելացել են Հարցեր, Հարցի խմբեր, Հարցաթերթիկներ, Հարցաթերթիկների հասանելիության սխեմաներ տեղեկատուները, Հարցում փաստաթուղթը և Հարցաթերթիկներ(մանրամասն), Հարցումներ(մանրամասն) հաշվետվությունները

Առևտրային գործակալ տեղեկատուում ավելացել է Հարցաթերթիկների հասանելիության սխեմա դաշտը

19.Վաճառքներ ենթահամակարգի Առաջադրանքներ, Ապրանքների գույքագրումներ թղթապանակները և Ապրանքների գույքագրումներ(մանրամասն) հաշվետվությունը տեղափոխվել են Ապրանքների շուկայական առաջխաղացում ենթահամակարգ

20.Ավելացել է Առաջադրանք փաստաթուղթ ստեղծելիս այն Ստեղծող և Կատարող Առևտրային գործակալներին առանձնացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

ԴրույթներՇարժական սարքեր բաժնում ավելացել է Թույլ տալ ստեղծել առաջադրանքներ այլ գործակալների համար պարամետրը

Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգում ավելացել է Առաջադրանքների դիտորդների հասանելիության սխեմա տեղեկատուն

Առևտրային գործակալ տեղեկատուում ավելացել է Առաջադրանքների դիտորդի սխեմա դաշտը

Ավելացել է Առևտրային գործակալ տեղեկատուի Ազատված է և Առաջադրանքների դիտորդի սխեմա դաշտերը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

Առաջադրանք փաստաթղթում ավելացել է Ստեղծող գործակալ դաշտը, իսկ Առևտրային գործակալ դաշտը վերանվանվել է Կատարող գործակալ։ Համապատասխան փոփոխությունները կատարվել են նաև Առաջադրանքներ թղթապանակում և ֆիլտրման պատուհանում։

Շարժական մասում Առևտրային գործակալին ցուցադրվում են բոլոր չկատարված Առաջադրանքները և վերջինիս հասանելի ժամանակահատվածի կատարված Առաջադրանքները, որտեղ տվյալ Առևտրային գործակալը կամ Կատարող գործակալ է, կամ Ստեղծող գործակալ է, կամ էլ Դիտորդ է։

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում հաշվետվության Գործում է մինչև սյան սխալը

2.Եթե տվյալ Ապրանքը որևէ կոմպլեկտի բաղադրիչ է, ապա տեղեկատուում այժմ չի թույլատրվում նշել Կոմպլեկտ է ստուգավանդակը

3.Ուղղվել է Համաձայնեցնել գնորդներին b2b.armsoft հարթակի հետ գործողության Համաձայնեցնել փաստացի երթուղիների աշխարհագրական դիրքերը և Ցույց տալ գնորդների առաջարկները ստուգավանդակների սխալը

4.Ուղղվել է փաստաթղթերի Ապրանքների ցուցակի Դիալոգ ռեժիմում ապրանքների Քանակի կոտորակային մասով լրացման սխալը

5.Ուղղվել է տվյալների ստացման ժամանակ Երթուղիներ բաժնի սխալը

6.Ուղղվել է Վաճառք փաստաթղթի Բաժին դաշտի խմբագրման սխալը

7.Ուղղվել է Վճարումները ՀԾ-ինտերնետ բանկում թղթապանակի սխալը

8.Ուղղվել է Ապրանքների հասանելիության սխեմաներ (մանրամասն) տեղեկատուի նախնական ֆիլտրման պատուհանի սխալը

9.Ուղղվել է Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Վճարում ևՎճարում գնորդին փաստաթղթերից Հիշել և նոր հրամանով բացվող փաստաթղթերի Կազմակերպության հաշվարկային հաշիվ դաշտի լրացման սխալը

10.Ուղղվել է Դրույթներ Ընդհանուր բաժնի Ապրանքների զեղչերի և սանդղակային զեղչերի հաշվարկման եղանակ պարամետրի Min – Նվազագույն արժեքի դեպքում զեղչի հաշվարկման սխալը

11.Ուղղվել է Գնային քաղաքականություն ենթահամակարգի

փաստաթղթերի և վերջիններիս ներմուծման excel ֆայլերի աղյուսակներում դատարկ կամ սխալ արժեքների լրացման սխալը

փաստաթղթերի Հեռացված փաստաթղթեր թղթապանակից վերականգման սխալը