7.07.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.07.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.07.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.07.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.07.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.07.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.07.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.07.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“19” դեկտեմբեր 2019թ

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Առաքման հանձնարարական (շախմատաձև) տպելիս նախնական ֆիլտրման պատուհանիՆախընտրելի ապրանքները սկզբում նշիչի սխալը

 

7.0.07.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“10” դեկտեմբեր 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Առաքման հանձնարարական տպվող տեսքերի Settings էջի DeliveryNote էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Ցույց տալ խմբավորված ապրանքի արտադրողներին պարամետրը

2.Շարժական մասում արագացել է գրասենյակային մասից տվյալների ստացման գործողությունը

3.Ապրանքների գույքագրումներ թղթապանակից այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Ամսաթիվ, Առևտրային գործակալ, Վաճառքի գոտի, Մեկնաբանություն և Փաստաթղթի խումբ դաշտերը

4.Ապրանքների հասանելիության սխեմա տեղեկատուիԿոդ դաշտում այժմ ավտոմատ առաջարկվում է հերթական կոդը

5.Պատվերների տեղաբաշխման քարտեզում այժմ հնարավոր է ֆիլտրել միայն մշակված պատվերներ ունեցող գնորդներին

6.Պատվերների տեղաբաշխման քարտեզում գործիքների վահանակի բացված/փակված տեսքը դարձել է հիշվող

7.Բարելավվել է շարժական մասից գրասենյակային մաս տվյալների զուգահեռ ուղարկման գործընթացը

8.Վաճառքի պատվեր և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է Դուրս գրման ամսաթիվ դաշտը, որն ավտոմատ լրացվում է փաստաթղթերի սերիայի և համարի արտացոլման ժամանակ

9.Ապրանքների տեղաշարժ, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերում ավելացել է Սերիա և համար ու Դուրս գրման ամսաթիվ դաշտերը

10.Ապրանքների հաշվառում բաժնում ավելացել է Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում գործողությունը, որի միջոցով հնարավոր է սերիան և համարը արտացոլել Ապրանքների տեղաշարժ, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերում

11.Պատվերի և վաճառքի ավտոառաջարկը դարձել է նկարագրվող

12.Այժմ հնարավոր է մինչև ըստ վաճառքների վերադարձերի քանակների բաշխման հաշվառման ակտիվացումը ստեղծված Վաճառքի վերադարձերում ավտոմատ կցել հիմք վաճառքներ։ Այդ նպատակով Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Գործողություններ բաժնում ավելացել է Առանց հիմք վերադարձերի գործողությունների վերագրանցում գործողությունը

13.Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգում ավելացել է Գնորդի հաշվարկային հաշիվներ տեղեկատուն, որտեղ երևում են Գնորդ տեղեկատուի Հաշվարկային հաշիվներ էջի մանրամասն տվյալները

14.Ապրանքների հաշվառում ենթահամակարգի փաստաթղթերը հարկային արտահանելիս կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

Վայրը, որտեղից ապրանքները տեղափոխվում են դաշտի արժեքը լրացվում է հետևյալ կերպ՝

Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի դեպքում եթե համակարգում ակտիվացված է պահեստի հաշվառումը, լրացվում է փաստաթղթի պահեստի հասցեն, հակառակ դեպքում՝ կազմակերպության գործունեության հասցեն

Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի դեպքում լրացվում է փաստաթղթի ավտոմեքենայի Նկարագրություն հարկային ծրագրում դաշտի արժեքը

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի դեպքում լրացվում է փաստաթղթի ելքի պահեստի հասցեն

Տեղափոխվող արտադրանքների, ապրանքների նշանակման վայրը (հասցեն) դաշտի արժեքը լրացվում է հետևյալ կերպ՝

Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի դեպքում փաստաթղթի ավտոմեքենայի Նկարագրություն հարկային ծրագրում դաշտի արժեքը

Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի դեպքում եթե համակարգում ակտիվացված է պահեստի հաշվառումը, լրացվում է փաստաթղթի պահեստի հասցեն, հակառակ դեպքում՝ կազմակերպության գործունեության հասցեն

Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի դեպքում լրացվում է փաստաթղթի մուտքի պահեստի հասցեն

Ապրանքների տրամադրում առաքիչին, Ապրանքների վերադարձ առաքիչից և Ապրանքների տեղաշարժ փաստաթղթերի դեպքում Տեղափոխման եղանակ դաշտի արժեքը լրացվում է Ավտոմեքենայով

15.Վաճառք փաստաթղթից նշված տողերով ՀԴՄ կտրոն տպելիս հայտնվող երկխոսության պատուհանում ավելացել է Տպել գնորդի ՀՎՀՀ-ն ստուգավանդակը, որը նշելիս ՀԴՄ կտրոնում արտացոլվում է նաև գնորդի ՀՎՀՀ-ն

16.Վաճառք փաստաթղթից Կտրոնի տպիչով տպվող ՀԴՄ կտրոնի տպելու ձևանմուշում հնարավոր է ավելացնել Գնորդի տեղեկատվական դաշտերը

17.Այժմ հնարավոր է հատիկավոր կամ նշված տողերով խմբագրել՝

18.Ապրանքների տրամադրում առաքիչին կամ Վաճառք ունեցող Վաճառքի պատվեր փաստաթղթի Վաճառքի գոտի դաշտը

19.Վճարում/Մարում կամ Վաճառքի վերադարձ ունեցող Վաճառք փաստաթղթի Վճարման տեսակ և Վաճառքի գոտի դաշտերը

20.Այժմ բանկային վճարումները հնարավոր է դիտել և ներմուծել ՀԾ-ԻնտերնետԲանկից։ Այդ նպատակով Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է Վճարումները ՀԾ-ԻնտերնետԲանկում թղթապանակը, որտեղից հնարավոր է նշված տողերով ստեղծել վճարում 3 եղանակով. ըստ վաճառքների ամսաթվի՝ աճման կարգով, ըստ վաճառքների ամսաթվի՝ նվազման կարգով և որպես կանխավճար։ Գնորդների համապատասխանեցումը կատարվում է ըստ գնորդի հաշվարկային հաշիվների։ Թղթապանակից հնարավոր է դիտել ստեղծված Վճարումները

21.Դրույթներ Կազմակերպության տվյալներ բաժնում այժմ հնարավոր է լրացնել մեկից ավելի Հաշվարկային հաշիվներ, ընդ որում՝ հնարավոր է տարանջատել հիմնական և ՀԾ-ԻնտերնետԲանկի համար կիրառվող հաշվարկային հաշիվները

22.Վճարում և Վճարում գնորդին փաստաթղթերում ավելացել է Գնորդի հաշվարկային հաշիվ դաշտը, որտեղ ավտոմատ լրացվում է Գնորդին կցված հիմնական հաշվարկային հաշիվը։ Դաշտը հնարավոր է լրացնել ձեռքով կամ ընտրել գնորդին կցված հաշվարկային հաշիվների ցանկից։ Եթե վճարումը ներմուծվել է ՀԾ-ԻնտերնետԲանկից, դաշտում ավտոմատ լրացվում է Թղթակցող հաշիվը։ Նշված փաստաթղթերի թղթապանակներում ավելացել է Գնորդի հաշվարկային հաշիվ սյուն։

23.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ, Վճարում և Վճարում գնորդին փաստաթղթերում ավելացել է Կազմակերպության հաշվարկային հաշիվ դաշտ, որտեղ ավտոմատ լրացվում է Դրույթներ Կազմակերպության տվյալներ բաժնում նշված հիմնական հաշվարկային հաշիվը։ Դաշտի արժեքը հնարավոր է հատիկավոր կամ նշված տողերով ընտրել Դրույթներ Կազմակերպության տվյալներ բաժնում նշված կազմակերպության հաշվարկային հաշիվների ցուցակից։ Համապատասխան փաստաթղթերի թղթապանակներում ավելացել է համանուն սյուն, իսկ Վճարում թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում՝ համանուն դաշտ։ Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը ըստ արտաքին կոդերի արտահանելիս և ՀԾ-Հաշվապահ ներմուծելիս կազմակերպության հաշվարկային հաշիվ դաշտն ավտոմատ լրացվում է։ Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային արտահանելիս կազմակերպության բանկային տվյալները լրացվում են փաստաթղթերի Կազմակերպության հաշվարկային հաշիվ դաշտից

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վճարում գնորդին և Առաջադրանք փաստաթղթերի շարժական մաս ուղարկման սխալը

2.Ուղղվել է Զանգի սպասարկման պատուհանից զանգելուց և զանգն ավարտելուց հետո առաջացող սխալը

3.Վաճառքի պատվերի հիման վրա ստեղծվող Վաճառքի Ընդհանուր գումար դաշտն այլևս խմբագրվող չէ, եթե օգտագործողը չունի զեղչերի խմբագրման իրավասություն

4.Պատվերների տեղաբաշխման քարտեզում ուղղվել է 20-ից ավել Վաճառքի պատվեր ունեցող Գնորդի կետը նշելու սխալը

5.Վաճառքի վերադարձ փաստաթուղթը տրոհելիս հայտնվող հաղորդագրության մեջ ուղղվել է ստեղծվող փաստաթղթերի քանակի սխալը

6.Ուղղվել է Վաճառքի պատվեր ևՎաճառք փաստաթղթերում Ավտոլրացման կոճակի սխալը

7.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերում նվերների ավտոհաշվարկ կատարվելու դեպքում ուղղվել է Նվերներ էջի Քանակ լրացուցիչ չափման միավորով դաշտի սխալը

8.Ուղղվել է Արտահանել ըստ արտաքին կոդերի տպելու ձևանմուշում Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ նշիչի դրված լինելու դեպքում գնի հաշվարկման սխալը

9.Ուղղվել է շարժական մասից Առցանց հաշվետվությունների կանչման սխալը

10.Ուղղվել է նոր տվյալների պահոց ստեղծելիս առաջացող սխալը

11.Ուղղվել է Վաճառքների համեմատական հաշվետվությունն ըստ գնորդի գտնվելու վայրի ֆիլտրման սխալը։ Նաև նախնական ֆիլտրման պատուհանի Վաճառքի գոտի դաշտը վերանվանվել է Փաստաթղթի վաճառքի գոտի

12.Ուղղվել է SM_ProductQntRemInStorage բանաձևում Ապրանքների խումբ և Պահեստ պարամետրերի սխալը

13.Հեռախոսային կենտրոն ենթահամակարգը այժմ հասանելի է նաև ոչ ադմինիստրատոր օգտագործողներին

 

7.0.07.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“24” հոկտեմբեր 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Ավելացել է Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխման պատմություն հաշվետվությունը

2.Պատվերների և վաճառքների համեմատում հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Առաքիչ դաշտը, իսկ հաշվետվությունում՝ Առաքիչ և Առաքիչի անվանում սյուները

3.Պատվերների և վաճառքների համեմատում հաշվետվությունում Դիտել վաճառքները հրամանով այժմ բացվում է Վաճառքներ թղթապանակը

4.Ապրանքների գործողություններ ըստ առաքիչի հաշվետվությունում ավելացել են Գնորդ և Գնորդի անվանում սյուները

5.Ապրանքերի մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժ, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերում ավելացել է կոճակը

6.Ադմինիստրատորի գործիքներ Ստեղծված փաստաթղթեր թղթապանակում այժմ ցուցադրվում են նաև Սևագիր փաստաթղթերը: Այդ նպատակով Ստեղծված փաստաթղթեր թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Փաստաթղթի վիճակ դաշտը, իսկ թղթապանակում՝ Փաստաթղթի վիճակ սյունը

7.Ապրանքների հասանելիության սխեմաների բացվածք տեղեկատուն վերանվանվել է Ապրանքների հասանելիության սխեմաներ (մանրամասն), իսկ Նվերների ակցիաներ հաշվետվությունը՝ Նվերների ակցիաներ (մանրամասն)

8.Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում Խմբավորել, Ցույց տալ էջում ավելացել է Խմբավորել ըստ արտադրողի ստուգավանդակը

9.Ապրանքներ տեղակատուում ավելացել է Տպել գները հրամանը։ Տպվող ձևանմուշում հնարավոր է արտացոլել նաև Ապրանքների նկարները

10.ԴրույթներԸնդհանուր բաժնի Վերադարձի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների պարամետրի LIFO – Ըստ ամսաթվի՝ նվազման կարգով արժեքի դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթի Ամսաթիվ դաշտում նշված ամսաթվով Վաճառքները վերադարձի քանակի բաշխման ժամանակ հաշվի չեն առնվում

11.Պատվերների տեղաբաշխում հաշվետվությունում սյուների չափերը և դասավորությունը դարձել են հիշվող

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Փաստաթղթերի հարկային ծրագիր արտահանման ժամանակ Ում միջոցով դաշտի արժեքի լրացման սխալը

2.Ուղղվել է շարժական մասից ծանուցումների ստացման սխալը

3.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի ՀՎՀՀ դաշտում 8 նիշից ավել արժեք լրացված լինելու դեպքում Լրացնել Գնորդի տվյալները ՀՎՀՀ-ի b2b.armsoft հարթակից կոճակի սխալը

4.Ուղղվել է Գործակալների աշխարհագրական կոորդինատների հեռացում գործողության սխալը

5.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթում Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտի լրացված լինելու դեպքում Ընդհանուր գումար դաշտի վերահաշվարկման սխալը

 

7.0.07.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“11” հոկտեմբեր 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Վճարում և Մարում փաստաթղթերի Մարված վաճառքներ աղյուսակի Նկարագրություն սյունում և Վաճառքներ ընտրման ցուցակում ավելացել է Վաճառքի Սերիան և համարը

2.Գնորդների ընտրման ցուցակում ավելացել է Լրիվ անվանում սյունը

3.Ապրանք տեղեկատուի Կոդ դաշտի երկարությունը դարձել է 20 նիշ

4.Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի տպելու ձևանմուշներում փաստաթղթի Ամսաթիվ դաշտի փոխարեն այժմ նշվում է Ժամանակահատված դաշտի Վերջին ամսաթիվը

5.Առկայության կարգավիճակներ տեղեկատուն և Ապրանք տեղեկատուի համանուն դաշտը հեռացվել են ծրագրից

6.Վաճառք փաստաթղթից Կատարել մարում հրամանը սեղմելիս բացվող պատուհանում Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակը նշելիս Փաստաթղթի վիճակ դաշտը դառնում է ոչ ակտիվ

7.Դրույթներ Շարժական սարքեր Փաստաթղթի վիճակ բաժնում ավելացել է Ուղարկել նաև սևագիր փաստաթղթերը պարամետրը, որը նշելու դեպքում շարժական մաս են ուղարկվում նաև Սևագիր փաստաթղթերը

8.Սևագիր Վաճառքի պատվեր փաստաթղթից այժմ չի առաջարկվում Ավելացնել ապրանքների տրամադրում առաքիչին հրամանը

9.Ավելացել է Վաճառքների համեմատական առցանց հաշվետվության ձևանմուշը

10.Վաճառք փաստաթղթից մկնիկի աջ ստեղնից բացվող ցուցակում Մարումներ հրամանը վերանվանել է Դիտել վճարում(ներ)ը և մարում(ներ)ը

11.Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման ժամանակ այժմ հաշվի չի առնվում Ապրանք, Գնորդ, Վաճառքի գոտի, Բաժին և Ավտոմեքենա տեղեկատուների փակված լինելը, ինչպես նաև Օգտագործողի Աշխատանքային ժամանակահատվածը

12.Վաճառք փաստաթղթից Վաճառքի վերադարձ ստեղծելիս Ավտոմեքենա դաշտում այժմ ավտոմատ լրացվում է Առաքիչի Հիմնական Ավտոմեքենան

13.Գործակալի ստեղծած փաստաթղթեր թղթապանակում ավելացել է Ստեղծման ամսաթիվ սյուն

14.Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքի Settings էջի Route էջի կարգավորումներ բաժնում ավելացել են Ամբողջական պատվերի գումար առանց լրացուցիչ զեղչի, Ամբողջական պատվերի գումար լրացուցիչ զեղչով, Առաքման պատվերի գումար առանց լրացուցիչ զեղչի, Առաքման պատվերի գումարը լրացուցիչ զեղչով պարամետրերը

15.Այժմ հնարավոր է կարգավորել Գին, Զեղչված գին և Գումար դաշտերի ստորակետից հետո երևացող նիշերի քանակը։ Այդ նպատակով՝ԴրույթներՀամակարգային բաժնում ավելացել է Գումարային արժեքների ստորակետից հետո նիշերի քանակ պարամետրը

16.Առաքման հանձնարարական շախմատաձև տպվող տեսքում այժմ արտացոլվում են նաև Նվեր և Ի պահ տրվող ապրանքների գները՝ ըստ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում նշված Տպելու գնացուցակի

17.Այժմ շարժական մասին են տրամադրվում Ապրանք տեղեկատուի Կոմպլեկտ էջի տվյալները

18.Վճարում փաստաթղթից ուղարկվող SMS հաղորդագրության տեքստը այժմ հնարավոր է փոփոխել

19.Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժ և Ապրանքների վերադարձ առաքիչից  փաստաթղթերում ավելացել է Տարաներ աղյուսակը, իսկ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում՝ Տրամադրվող Տարաներ աղյուսակը։ Նշված փաստաթղթերում Տարա ունեցող Ապրանք մուտագրելիս Տարաների հաշվարկն ավտոմատ առաջարկվում է

20.Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժ, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից  փաստաթղթերի ներմուծման ֆայլերում ավելացել է Կարգավորումներ էջը՝ Կատարել տարաների հաշվարկ պարամետրով։ Վերջինիս նշիչը դրված լինելու դեպքում կատարվում է տարաների հաշվարկ ծրագրի նկարագրություններին համապատասխան:

21.Փաստաթղթերի ներքին տպելու ձևանմուշներում կատարվել են հետևյալ փոփոխությունները`Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ ներքին տպելու ձևանմուշների Ընդհանուր վաճառված ապրանքներ ցուցակը վերանվանվել է Ապրանքներ և տարաներ, Ապրանքի ելք, Ապրանքի մուտք, Ապրանքի տեղաշարժ, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից ներքին տպելու ձևանմուշների Ապրանքներ ցուցակը վերանվանվել է Ապրանքներ և տարաներ, ինչպես նաև ավելացել են Ապրանքներ և Տարաներ ցուցակները

22.Այժմ Ադմինիստրատոր չհանդիսացող Օգտագործողը կարող է դիտել Դրույթներում Ըստ Օգտագործողի պարամետրերի արժեքները

23.Դրույթներ b2b.armsoft հարթակ բաժնում ավելացել է Patver հավելված ուղարկվող տվյալները պարամետրերի խումբը, որոնցով սահմանվում են Patver հավելվածում հասանելի փաստաթղթերը և հաշվետվությունները, ինչպես նաև Բացվածքով փաստաթղթերի քանակը

24.Վճարում փաստաթուղթ ստեղծելիս այժմ Patver հավելվածում գրանցված տվյալ Գնորդին ուղարկվում է վճարման մասին ծանուցում։ Ծանուցումը հնարավոր է անմիջապես ուղարկել Ադմինիստրատորի գործիքներb2b.armsoft հարթակԹարմացնել գնորդների տվյալները Patver հավելվածում գործողության մեջ նշելով Ուղարկել ծանուցում ստուգավանդակը

25.Համակարգում փոխվել է Ապրանքների սանդղակային զեղչի հաշվարկման սխեման։ Հեռացվել են Ապրանքների սանդղակային զեղչի Ակտիվացման և Ավտոմատ հաշվարկի պարամետրերը: Ավելացել է Ապրանքների զեղչերի և սանդղակային զեղչերի հաշվարկման եղանակ պարամետրը հետևյալ արժեքներով՝

Csd - Սանդղակային զեղչի առաջնայնություն միևնույն պարամետրերով Ապրանքների զեղչի և Սանդղակային զեղչի առկայության դեպքում, ավտոմատ հաշվարկվում է Սանդղակային զեղչը։ Տվյալ Գնորդի կամ Ապրանքի համար Սանդղակային զեղչ սահմանված չլինելու դեպքում ավտոմատ հաշվարկվում է Ապրանքների զեղչը

Max - Առավելագույն Ավտոմատ հաշվարկվում է տվյալ Գնորդի և տվյալ Ապրանքի համար սահմանված առավելագույն արժեք ունեցող Սանդղակային զեղչը կամ Ապրանքի զեղչը

Min - Նվազագույն Ավտոմատ հաշվարկվում է տվյալ Գնորդի և տվյալ Ապրանքի համար սահմանված նվազագույն արժեք ունեցող Սանդղակային զեղչը կամ Ապրանքի զեղչը

Prd - Միայն ապրանքների զեղչ Ավտոմատ հաշվարկում է միայն Ապրանքների զեղչը՝ անկախ Սանդղակային զեղչի սահմանված լինելուց

Scl - Միայն սանդղակային զեղչ Ավտոմատ հաշվարկում է միայն Սանդղակային զեղչը՝ անկախ Ապրանքների զեղչի սահմանված լինելուց

Seq - Հաջորդական Ավտոմատ հաշվարկվում են հաջորդաբար Ապրանքների զեղչը, այնուհետև Սանդղակային զեղչը

Sum - Գումարային Ավտոմատ հաշվարկվում է Ապրանքների զեղչը և Սանդղակային զեղչը գումարային։

 

Սխալների ուղղում

 

1.Այժմ հնարավոր չէ Սևագիր վիճակ ունեցող Վաճառքի վերադարձ փաստաթուղթը Տրոհել ըստ վաճառքների

2.Ուղղվել է Պատվերների և վաճառքների համեմատում առցանց հաշվետվության սխալը

3.Պահեստների ընտրման ցուցակում այժմ չեն ցուցադրվում Փակված Պահեստները

4.Ուղղվել է Փաստացի երթուղիներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ էջի սխալը

5.Ուղղվել է Զանգերի պատմություն հաշվետվությունում բաց թողնված զանգերի գրանցման սխալը

6.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթի վրա Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման սխալը

7.Ուղղվել է Գնորդի համար միևնույն Պայմանական ապրանքով, սակայն տարբեր Մինիմալ արժեք և Զեղչի տոկոս դաշտերի արժեքներով մեկից ավել Ապրանքների սանդղակային զեղչ փաստաթուղթ ստեղծելիս պարամետրերի կրկնության սխալը

8.Ուղղվել է Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Ի պահ հանձնում և Նվերներ էջերից դատարկ տողի այլ էջ տեղափոխման սխալը

9.Ուղղվել է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից նշված տողերով Առաքման հանձնարարական տպման սխալը

10.Ուղղվել է Առևտրային գործակալի սարքը փոխելիս բոլոր Առևտրային գործակալների սարքերում լիցենզիաների սպառման վերաբերյալ հաղորդագրության սխալը

11.Ուղղվել է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Պահեստ դաշտի խմբագրման սխալը

12.Ուղղվել է մեծ տվյալները excel ֆայլով արտահանելիս Արտահանել xlsx (մեծ տվյալներ) հրամանի սխալը

 

7.0.07.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“20” օգոստոս 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Ապրանքների տրամադրում առաքիչին, Ապրանքների վերադարձեր առաքիչից, Ապրանքների տեղաշարժ, Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի հարկային արտահանումը դարձել է նկարագրվող

2.Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման ժամանակ հաշվի է առնվում նաև Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի հարկային արտահանման նկարագրվող լինելը

3.Այժմ հնարավոր է Վաճառք փաստաթուղթը ՀԾ Վաճառքների Կառավարում համակարգից ներմուծել ՀԾ Ձեռնարկություն համակարգ ՀԾ Կայծակ համակարգի օգնությամբ

4.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գնորդի խումբ բազմանշումային ֆիլտրը, իսկ մատյանում՝ Գնորդի խումբ և Գնորդի խմբի անվանում սյուները

5.Այժմ հնարավոր է Օգտագործողի կողմից նկարագրվող հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհաններում կանչել Պահեստների ընտրման ցուցակը

6.Գործակալի գումարի ընդունում փաստաթուղթը վերանվանվել է Գործակալից գումարի ընդունում

7.Պատվիրող կազմակերպություն տերմինը համակարգում վերանվանել է Քարտեզագրված կազմակերպություն

8.Քարտեզագրված կազմակերպությունները b2b.armsoft հարթակում թղթապանակում Քարտեզագրված կազմակերպությունների և Չսպասարկվող Գնորդների միջև համեմատում այժմ չի կատարվում

9.Դրույթներ b2b.armsoft հարթակ բաժնում Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին ստուգավանդակն այժմ ավտոմատ նշվում է

10.Դրույթներ Համակարգային բաժնից հնարավոր է նշել այն օգտագործողներին, որոնց կողմից համակարգ մուտքի ժամանակ կստեղծվի պահուստային պատճեն

11.Ավելացել է Ապրանքների հասանելիության սխեմաների բացվածք հաշվետվությունը

12.ՀԾ Կայծակ համակարգում ՀԾ Առևտուր համակարգից ապրանքների առկայության ներմուծման գործողության մեջ այժմ հնարավոր է ընտրել ՀԾ Վաճառքների Կառավարում  համակարգի Պահեստը

13.Վաճառքի պատվեր փաստաթղթից Վաճառք ստեղծելիս Կոնտակտ դաշտի արժեքն այժմ ժառանգվում է

14.Առևտրային գործակալ տեղեկատուի Սարքի նույնականացման համար դաշտը լրացված լինելու, իսկ Օգտագործող դաշտը չլրացված լինելու դեպքում շարժական մասից տվյալների փոխանակման ժամանակ սխալի հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ օգտագործողը առևտրային գործակալի կցված չէ

15.Առաջադրանք և Վճարում գնորդին փաստաթղթերում ավելացել է Ստեղծման եղանակ դաշտը

16.Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձեր, Վճարումներ, Վճարումներ գնորդին, Առաջադրանքներ և Ապրանքների գույքագրումներ թղթապանակներում ավելացել է Գրասենյակ ուղարկման ամսաթիվ սյունը

17.Դրույթներ Շարժական սարքեր բաժնում ավելացել է Չուղարկված տվյալների ստուգում պարամետրը՝ 1 – Զգուշացնել և 2 – Ստուգել խիստ արժեքներով։ Շարժական մասից չուղարկված տվյալներ ունենալու դեպքում պարամետրի 1 արժեքի դեպքում ծրագիրը զգուշացնում, իսկ 2 արժեքի դեպքում՝ արգելում է Տվյալների ստացում գործողությունը կատարել։

18.Արագացել է Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլում գործողության աշխատանքը

19.Դրույթներ b2b.armsoft հարթակ բաժնում Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին ստուգավանդակը նշված լինելու դեպքում ամեն օր ծրագիր առաջին անգամ մուտք գործելիս գալիս է Patver հավելվածում գրանցված գնորդների քանակի վերաբերյալ ծանուցում

20.Վաճառքի վերադարձ փաստաթղթի Վաճառքի N դաշտի ընտրման ցուցակում այժմ ցուցադրվում են նաև այն Վաճառքները, որոնց Առևտրային գործակալ դաշտի արժեքը չի համընկնում Վաճառքի վերադարձ փաստաթղթի Առևտրային գործակալ դաշտի արժեքի հետ

21.Ավելացել է նշված տողերով Գնորդների փոփոխման հայտերը մշակելու հնարավորություն։ Այժմ հնարավոր է շարժական մասից ստանալ և մշակել նաև Գնորդ տեղեկատուի Անվանում, Լրիվ անվանում, Խումբ, ՀՎՀՀ, Գործունեության հասցե դաշտերի փոփոխման հայտերը

22.Այժմ հնարավոր չէ համակարգից հեռացնել այն Օգտագործողներին, որոնց կողմից կան գրանցված փաստաթղթեր, կցված է Դեր կամ նշված են Առևտրային գործակալ տեղեկատուի Օգտագործող դաշտում

23.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից Առաքման հանձնարարական տպելիս բացվող պատուհանի Գնորդներ էջում Առևտրային գործակալ ընտրելիս Երթուղու ամսաթիվ դաշտում այժմ ավտոմատ լրացվում է այդ առևտրային գործակալի առաջին պատվերի ամսաթիվը

24.Ավտոմեքենաներ և Այցելության արդյունքներ տեղեկատուներում ավելացել է Փակվել է ստուգավանդակը

25.Օգտագործողի հաշվետվությունները կանչելիս եթե Temp թղթապանակում ծրագրի թղթապանակը բացակայում է, ապա այն այժմ ավտոմատ ստեղծվում է

26.Առաքման հանձնարարական տպվող տեսքերի Settings էջի DeliveryNote էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Ապրանքի անվանման կտրելու չափ պարամետրը

27.Ավելացել է համակարգի Օգնության ձեռնարկը, որը հասանելի է ժապավենի Օգնություն ներդիրի Օգնություն հրամանով կամ F1 ստեղնով։ Տեղեկատուներում և փաստաթղթերում ավելացել է կոճակը: Վերջինս կամ F1 ստեղնը սեղմելով՝ ծրագրից ուղղորդվում է Օգնության ձեռնարկի համապատասխան էջ։ F1 ստեղնը հասանելի է նաև թղթապանակներից, հաշվետվություններից և մատյաններից։

28.Պատվերների տեղաբաշխում մատյանում կատարվել են հետևյալ փոփոխությունները

նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Առաքող ավտոմեքենա ֆիլտրը

քարտեզի վրա Վաճառքի պատվերների կետերի փոխարեն երևում են Գնորդների կետերը,

Գնորդի կետը նշելիս այժմ ցուցադրվում է այդ Գնորդի բոլոր Վաճառքի պատվերների վերաբերյալ տեղեկատվությունը

եթե Գնորդը ունի մեկից ավելՎաճառքի պատվեր, ապա կետի վրա նշվում է Վաճառքի պատվերների քանակը

եթե Գնորդի ոչ բոլոր Վաճառքի պատվերներն են տեղաբաշխված, ապա կետը գունավորվում է նարնջագույն գույնով

եթե Գնորդի ոչ մի Վաճառքի պատվեր տեղաբաշխված չէ, ապա կետը գունավորվում է կարմիր գույնով

եթե Գնորդն ունի մեկից ավել Վաճառքի պատվեր և այդ պատվերները առաքում են տարբեր ավտոմեքենաներ, ապա կետը գունավորվում է կանաչ գույնով

եթե Գնորդն ունի մեկից ավել Վաճառքի պատվեր և բոլոր պատվերները առաքում է նույն ավտոմեքենան, ապա կետը գունավորվում է այդ ավտոմեքենայի գույնով (եթե ավտոմեքենան գույն չունի, կետը գունավորվում է կանաչ գույնով)

Պատվերների ձեռքով տեղաբաշխման դեպքում, եթե Գնորդն ունի մեկից ավել Վաճառքի պատվեր և ամբողջությամբ այդ ավտոմեքենան չի առաքում, ապա կետը նշելիս բոլոր պատվերները բարձվում են այդ ավտոմեքենայի վրա, իսկ եթե Գնորդն ունի մեկից ավել Վաճառքի պատվեր և ամբողջությամբ մեկ ավտոմեքենան է առաքում, ապա կետը նշելիս բոլոր պատվերները հետ են բարձվում այդ ավտոմեքենայից

Պատվերների ավտոմատ տեղաբաշխման դեպքում, եթե Գնորդի Վաճառքի պատվերները ոչ մի ավտոմեքենա չի առաքում կամ Գնորդի Վաճառքի պատվերներից որևէ մեկը առաքում է տվյալ ավտոմեքենան (իսկ մյուս պատվերները ոչ մի ավտոմեքենա չի առաքում), ապա այդ ավտոմեքենայի վրա բարձվում են Գնորդի պատվերներն ամբողջությամբ՝ բոլոր պատվերների ծավալը ավտոմեքենայի առավելագույն տարողությանը չգերազանցելու դեպքում, իսկ եթե Գնորդի Վաճառքի պատվերները առաքում են տարբեր ավտոմեքենաներ, ապա կետը ավտոմատ չի տեղաբաշխվում

Չմշակված պատվերներ կոճակը վերանվանվել է Չմշակված պատվերներ ունեցող գնորդները

29.ԴրույթներԸնդհանուր բաժնում

Վերադարձի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների պարամետրի NOBASE-Առանց հիմքի արժեքի դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթղթի Ապրանքներ և Տարաներ աղյուսակներից Զեղչի տոկոս և Զեղչված գին դաշտերը այժմ հնարավոր է խմբագրել

Նախորդ վաճառքների առավելագույն քանակ պարամետրը վերանվանվել է Նախորդ վաճառքների առավելագույն օրերի քանակ, որի արժեքից կախված Վաճառքի վերադարձ փաստաթղթի Վաճառքի N դաշտի ընտրման ցուցակում և Քանակների խմբագրման պատուհանում ցուցադրվում են այդ ժամանակահատվածում գրանցված վաճառքները

Արտահանում հարկային ծրագիր պարամետրերի խմբում ավելացել է Գնորդի վիճակի ստուգման աստիճան պարամետրը 0 – Չստուգել, 1 – Զգուշացնել, 2 – Ստուգել խիստ արժեքներով։ Պարամետրի 1 կամ 2 արժեքի դեպքում Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս ծրագիրը ստուգում է գնորդի վիճակը հարկային ծրագրում և չգործող կազմակերպությունների դեպքում արտահանել թույլ չի տալիս կամ զգուշացնում է։

30.Գնորդ տեղեկատուի

Լրացնել գնորդի տվյալները անվանման հիման վրա b2b.armsoft հարթակից, Լրացնել գնորդի տվյալները ՀՎՀՀ-ի հիման վրա b2b.armsoft հարթակից, Փնտրել b2b.armsoft հարթակում պատվիրող կազմակերպություն ՀՎՀՀ-ի հիման վրա և Փնտրել b2b.armsoft հարթակի մասնակցին ՀՎՀՀ-ի հիման վրա կոճակներն այժմ ունեն տեսքը

b2b.armsoft հարթակ էջում ավելացել է Գրանցված է Patver հավելվածում ստուգավանդակը, որը ավտոմատ նշվում է տվյալ գնորդի՝ Patver հավելվածում գրանցվելու դեպքում

31.Ադմինիստրատորի գործիքներ b2b.armsoft հարթակ բաժնում ավելացել է Թարմացնել Patver հավելվածում գնորդների գրանցված լինելու հայտանիշը գործողությունը, որը կատարելիս ավտոմատ թարմացվում է Գնորդ տեղեկատուի Գրանցված է Patver հավելվածում ստուգավանդակը

32.Գնորդներ թղթապանակում

և գույներով այժմ առանձնացված են Patver հավելվածում գրանցված ու հասանելիություն ունեցող և Patver հավելվածում գրանցված, սակայն հասանելիություն չունեցող գնորդները

Գլխավոր ժապավենում ավելացել է Դիտել մանրամասները հրամանը

33.Զանգի սպասարկման պատուհանում ավելացել է զանգն ավարտելու կոճակ

34.Զանգի սպասարկման պատուհանից ելքային զանգ կատարելիս ցույց է տրվում զանգի վիճակը, ընդ որում՝

եթե ելքային զանգը սպասման մեջ է, ցույց է տրվում Զանգը սպասման մեջ է հաղորդագրությունը

եթե ելքային զանգին պատասխանել են, ցույց է տրվում Կապը հաստատվել է հաղորդագրությունը

եթե ելքային զանգին պատասխանելուց հետո անջատում են, ցույց է տրվում Զանգն ավարտվեց հաղորդագրությունը

եթե սխալ համար է գրված, անհասանելի է կամ չի պատասխանում, երևում է Բաժանորդը չի պատասխանում հաղորդագրությունը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Փոխանակում էջի Քանակ լրացուցիչ չափման միավորով դաշտի ստուգման սխալը

2.Արագացել է Վաճառքի վերադարձ փաստաթղթի Վաճառքի N դաշտի աշխատանքը

3.Ուղղվել է Ապրանքներ, Տարաներ էջում մեծաքանակ տողեր ունեցող Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի տողերի խմբագրման կամ հեռացման սխալը

4.Եթե Օգտագործողին Տվյալների պահոց մուտքը թույլատրված չէ, ապա այժմ Տվյալների պահոցի խմբագրման պատուհանում այդ Օգտագործողը չի ցուցադրվում

5.Գնորդ տեղեկատուի Կոնտակտներ էջում այժմ հնարավոր չէ նշել Տվյալները հասանելի է Patver հավելվածում ստուգավանդակը, եթե b2b.armsoft հարթակ էջում Հասանելի է Patver հավելվածում ստուգավանդակը նշված չէ

6.Ուղղվել է Ադմինիստրատորի գործիքներ b2b.armsoft հարթակ բաժնի Թարմացնել տվյալներն Patver հավելվածում գործողության սխալը

7.Ուղղվել է Ապրանքի խմբի ոչ վերջին մակարդակով Ապրանքների հասանելիության սխեմայի սահմանման սխալը

8.Ուղղվել է 70061 տարբերակով ծրագրի տեղադրման սխալը

9.Ուղղվել է Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Խմբավորել, ցույց տալ էջի Ցույց տալ զրոյական տողերը ստուգավանդակի սխալը

10.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթի Ավելացնել կոճակով Ապրանքներն ավելացնելիս Զեղչված գին դաշտի խմբագրման սխալը

11.Ուղղվել է Զանգի սպասարկում պատուհանի և Զանգերի պատմություն հաշվետվության ժամերի գրանցման սխալը

12.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթից Վճարում գնորդին ստեղծելիս ցուցադրվող հաղորդագրության սխալը

13.Վաճառք փաստաթղթից Վճարում ստեղծելիս հայտնվող երկխոսության պատուհանում Ctrl+F արագ հասանելիության ստեղնը սեղմելուց հետո Վճարված գումարներ ցուցակն այժմ պատշաճ ցուցադրվում է

14.Ուղղվել է Օգտագործողի դերը խմբագրելիս շարժական մասից Վճարում  փաստաթղթի ուղարկման սխալը

15.Դիտել տպելու ձևը հրամանով տպվող փաստաթղթերի տպվող տեսքերում էջի սահմաններն այժմ սահմանվում են Դրույթներ Տպելու դրույթներ բաժնի (տողից աջ ստեղնի հրամանով) կամ Ժապավենի Տպելու դրույթներ բաժնի (Ժապավենի հրամանով) Էջի սահմանները պարամետրերով

16.Ուղղվել է բազմաքանակ երթուղիների դեպքում տարբեր սարքերից միաժամանակ տվյալների ուղարկման ժամանակ առաջացող սխալը

17.Ուղղվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթուղթը b2b.armsoft հարթակ ուղարկելիս 26․1 - Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ տպվող տեսքի տպման սխալը

18.Ուղղվել է Պահեստ տեղեկատուի Փակվել է ստուգավանդակի սխալը

19.Գնորդի կոնտակտներ տեղեկատուից Գնորդի կոնտակտ ավելացնելիս այժմ ստուգվում է, որ Հեռախոս դաշտի արժեքը լինի +374xxxxxxxx ֆորմատով

20.Առևտրային գործակալի և Գնորդի քաղվածքներում Ctrl+G հրամանն այժմ պատշաճ աշխատում է

21.Վաճառքի վերադարձ փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս եթե հիմք Վաճառք փաստաթղթի Սերիա և համար դաշտի արժեքը դատարկ է, ապա այժմ ծրագիրը բերում է սխալի հաղորդագրություն

22.Եթե նույն հեռախոսահամարը գրանցված է մեկից ավել Գնորդների Կոնտակտներ աղյուսակում, ապա զանգ ստանալիս ծանուցման մեջ նշվում է Կրկնվող հեռախոսահամար

23.Ուղղվել է Փաստացի երթուղիներ ու Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում քարտեզի վրա հաշվետվություններում փաստացի երթուղու հերթականության սխալը