7.06.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.06.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.06.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.06.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.06.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“06” հունիս 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Առաքման հանձնարարականի տպվող տեսքերի DeliveryNote էջի Ապրանքի անվանումն այժմ ամբողջական է ցուցադրվում

2.Ներմուծել ընդլայնումներ գործողության պատուհանում ավելացել է Հիշելու հնարավորություն

3.Պատվիրող կազմակերպությունները b2b.armsoft հարթակում թղթապանակից Գտնվել է(1) վիճակով Պատվիրող կազմակերպությունները նշված տողերով գնորդին կապելու գործողությունն այժմ կատարվում 1 Պատվիրող կազմակերպություն և 1 Գնորդ ունեցող տողերի համար, իսկ Պատվիրող կազմակերպությունների 1-ից ավել լինելու դեպքում ծրագիրը բերում է այդ տողերի համար սխալի հաղորդագրություն

4.Գնորդների շրջանառություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գտնվելու վայր դաշտ

5.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Ապրանք տեղեկատուի Լրացուցիչ չափման միավոր օգտագործվում է, Լրացուցիչ չափման միավոր, Քանակ հիմնական չափման միավորով և Քանակ լրացուցիչ չափման միավորով դաշտերը

6.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառքի պատվեր փաստաթղթի Առևտրային գործակալ դաշտը

7.Փաստաթղթերի ներքին տպելու ձևանմուշներում Դատարկ սյուներն այժմ համարակալված են

8.Ավելացել է Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի ներմուծման excel ֆայլ

9.Դրույթներ Ծանուցումներ բաժնում ավելացել է Ստանալ b2b.armsoft հարթակի չմշակված փաստաթղթերը պարամետր

10.Ապրանք տեղեկատուի Լրացուցիչ չափման միավոր բաժնում Կոտորակային մաս նշիչը դրված չլինելու դեպքում փաստաթղթերում Քանակ լրացուցիչ չափման միավորով դաշտի համար այժմ կլորացում չի կատարվում

11.Վաճառք փաստաթղթից Վճարում ստեղծելիս բացվող պատուհանում ավելացել Վաճառքի գոտու լրացման եղանակ դաշտը՝ Վաճառք փաստաթղթից և Առևտրային գործակալից արժեքներով, որը դատարկ թողնելու դեպքում ակտիվանում է Վաճառքի գոտի դաշտը

12.Դրույթներ Սարքավորումներ բաժնի Զանգերի սպասարկում ենթաբաժնում ավելացել է Ակտիվացնել պարամետրը

13.Զանգերի սպասարկման, SMS հաղորդագրությունների ուղարկման և Patver հավելվածի համար Գնորդ տեղեկատուի Կոնտակտներ էջի Հեռախոս սյան արժեքն այժմ անհրաժեշտ է լրացնել +374xxxxxxxx ֆորմատով

 

Սխալների ուղղում

 

1.Փակված Բաժինն այժմ չի առաջարկվում հաշվետվությունների և թղթապանակների նախնական ֆիլտրման պատուհաններում

2.Ուղղվել է Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքի Orders էջի Գին, Զեղչի տոկոս, Զեղչված գին դաշտերի կարգավորումների սխալը

3.Վաճառքի վերադարձ փաստաթղթից Ապրանքներ վերադարձ առաքիչին փաստաթուղթ ստեղծված լինելու դեպքում այժմ հնարավոր չէ տրոհել այդ Վաճառքի վերադարձը

4.Ուղղվել է Նվերների ակցիաներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Ապրանք դաշտի սխալը

5.Շարժական մասում Ապրանքի Քանակ դաշտի ստուգման սխալի հաղորդագրությունում այժմ նշվում է Ապրանքի կոդի փոխարեն անվանումը, ինչպես նաև ավելացել ստուգում Ապրանքի լրացուցիչ չափման միավորի Կոտորակային մաս ունենալու դեպքի համար

6.Ուղղվել է նույն տվյալների պահոցում նույն ՀՎՀՀ-ով 1-ից ավել գնորդ լինելու դեպքում Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակ էջի Պատվիրող կազմակերպություն դաշտի առաջարկման սխալը

7.Ուղղվել է Դրույթներ Շարժական սարքեր բաժնի Պատմության մաքսիմալ օրերի քանակ և Առաջիկա երթուղիների օրերի քանակ պարամետրերի ըստ օգտագործողի սահմանման սխալը

 

7.0.06.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“22” մայիս 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Համակարգում ավելացել է ըստ Վաճառքների՝ Վերադարձերի հաշվառման սխեմա։ Այդ նպատակով՝

Դրույթներ Ընդհանուր բաժնում ավելացել է Վերադարձի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների պարամետրը՝ FIFO - Ըստ ամսաթվի` աճման կարգով, LIFO -  Ըստ ամսաթվի` նվազման կարգով, NOBASE- Առանց հիմքի արժեքներով

Դրույթներ Ընդհանուր բաժնում ավելացել է Նախորդ վաճառքների առավելագույն քանակ պարամետրը, որի արժեքից կախված՝ վերադարձերը կբաշխվեն ըստ նշված քանակի վաճառքների

Դրույթներ Վաճառված ապրանքի մնացորդի ստուգում պարամետրը՝ 0- Չստուգել, 1 – Զգուշացնել, 2 – Ստուգել խիստ արժեքներով։ Պարամետրի Զգուշացնել կամ Ստուգել խիստ արժեքների դեպքում ծրագիրը զգուշացնում է կամ թույլ չի տալիս Վաճառքի վերադարձ փաստաթղթում որևէ ապրանքի համար կատարել տվյալ գնորդին վաճառված քանակից ավել քանակով վերադարձ

Վաճառքի վերադարձ փաստաթղթի Ապրանքներ, Տարաներ և Ի պահից վերադարձ էջերում ավելացել են Ընտրման եղանակ սյունը և կոճակից բացվող Քանակների խմբագրում պատուհանը։ Քանակների խմբագրում պատուհանից հնարավոր է ավտոմատ կամ ձեռքով Վերադարձման ենթակա ապրանքի ընդհանուր քանակը բաշխել ըստ նախորդ վաճառքների (Վերադարձի քանակի բաշխման եղանակ ըստ վաճառքների պարամետրի՝ FIFO - Ըստ ամսաթվի` աճման կարգով կամ LIFO -  Ըստ ամսաթվի` նվազման կարգով եղանակներով) և առանձնացնել Առանց հիմքի վերադարձման ենթակա քանակը։ Քանակների խմբագրման պատուհանի Ավտոընտրություն ստուգավանդակը նշված լինելու դեպքում Ընտրման եղանակ սյան արժեքում լրացվում է Ավտոմատ արժեքը, հակառակ դեպքում՝ Ձեռքով արժեքը։ Քանակների խմբագրում պատուհանը գրանցելուց հետո Ապրանքներ և Տարաներ էջի Զեղչի տոկոս և Զեղչված գին դաշտերի արժեքում հաշվարկվում է ընտրված վաճառքների ապրանքների/տարաների միջին զեղչի տոկոսը և միջին զեղչված գինը։

Վաճառքի վերադարձեր թղթապանակում ավելացել է Տրոհել ըստ վաճառքների հրամանը, որը կատարելու դեպքում Վաճառքի վերադարձ փաստաթուղթը տրոհվում է ըստ վերադարձվող ապրանքներիՎաճառքներում բաշխվածության։ Արդյունքում հեռացվում է հիմք հանդիսացող փաստաթուղթը և ստեղծվում են նոր, տրոհված Վաճառքի վերադարձ փաստաթղթեր

Վաճառքի վերադարձ փաստաթղթի Լրացուցիչ էջում ավելացել է Հիմք հանդիսացող վերադարձ փաստաթղթի տվյալներ բաժինը՝ Փաստաթղթի N և Ընդհանուր գումար դաշտերով, որոնք ավտոմատ լրացվում են փաստաթուղթը տրոհելիս ստեղծվող նոր Վաճառքի վերադարձ փաստաթղթում

Վաճառքներ ենթահամակարգի Հաշվետվություններ և մատյաններ բաժնում ավելացել է Վերադարձերի վերլուծություն ենթաբաժինը, որը ներառում է Վերադարձերի վերլուծություն ըստ վաճառքների հաշվետվությունը և Վերադարձերի աշխատանքային մատյանը

2.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է Ապրանքները Գծիկավոր կոդով (նաև ըստ քաշի) մուտքագրելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Նշված փաստաթղթերի Ապրանքներ էջում ավելացել է Գծիկավոր կոդ դաշտը

Դրույթներ Սարքավորումներ Սկաներ ենթաբաժնում ավելացել են Էլ կշեռքում հաշվառվող ապրանքի պարամետրեր՝ Նախդիր և Գծիկավոր կոդի երկարություն

3.Առևտրային գործակալի քաղվածք հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ մնացորդն օրվա վերջում ստուգավանդակ, որը նշելու դեպքում քաղվածքում յուրաքանչյուր գործարքի օրվա դրությամբ ցույց է տրվում տվյալ Առևտրային գործակալի մնացորդը

4.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ապրանքի խումբ բազմանշումային ֆիլտրը, իսկ մատյանում՝ Ապրանքի խումբ և Ապրանքի խմբի անվանում սյուները

5.Դրույթներ Շարժական սարքեր Տեղորոշում ենթաբաժնի Երթուղու հետագծման հաճախականություն վարկյաններով պարամետրի համար սահմանվել է  նվազագույն - 10, առավելագույն - 900, լռությամբ առաջարկվող - 60 արժեքները, իսկ Դրույթներ Ծանուցումներ բաժնում Ստուգման հաճախականություն վարկյաններով պարամետրի համար` նվազագույն - 60, առավելագույն - 900, լռությամբ առաջարկվող - 180 արժեքները

 

 

Սխալների ուղղում

 

1.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Գնորդը փոխելու դեպքում Սանդղակային զեղչերը վերահաշվարկելիս Ապրանքներ էջում սխալ կոդով Ապրանք լրացված լինելու դեպքում այժմ ծրագիրը չի փակվում և բերում է սխալի հաղորդագրություն

2.Ուղղվել է շարժական մասի Առաջիկա երթուղիներ և Պատմություն բաժնի Երթուղիներ պարամետրերի հաշվարկի սխալը

3.Ուղղվել է Գնորդի գնացուցակի փակման դեպքում Ապրանքների հավաքման պատուհանում գնացուցակով գին ունեցող ապրանքի 0 գնով առաջարկման սխալը