7.05.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.05.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.05.5 տարբերակի թարմացման նկարագրություն

7.05.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.05.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.05.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.05.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.05.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.05.5 տարբերակի թարմացման նկարագրություն

“15” մայիս 2019թ

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Դրույթներ b2b.armsoft հարթակ բաժնի Հարթակի մասնակից դաշտը լրացված չլինելու դեպքում համակարգ մուտք գործելիս առաջացող սխալը

 
7.0.05.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“06” մայիս 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Դրույթներ Շարժական սարքեր բաժնի Պատմության մաքսիմալ օրերի քանակ պարամետրի 0 արժեքի դեպքում շարժական մասին այժմ տրամադրվում են ընթացիկ օրվա տվյալները

2.Դրույթներ b2b.armsoft հարթակ բաժնում ավելացել է Մասնակցել գնորդների հեռախոսահամարների հավաքագրման ծրագրին պարամետրը, որը նշելու դեպքում Հայկական ծրագրեր ընկերության կողմից հավաքագրված հեռախոսահամարով Patver հավելվածում գրանցված օգտագործողներին ավտոմատ հասանելի կդառնան այդ գնորդի տվյալները տվյալ մատակարարից

3.Դրույթներ Իրավասություններ և ստուգումներ բաժնում ավելացել է Տրամադրվող ապրանքների վերահաշվարկի եղանակ պարամետրը, որի արժեքից կախված՝ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Առաքումներ էջում փոփոխություններ կատարելուց հետո փաստաթուղթը Հիշելիս ծրագիրը պարամետրի արժեքից կախված Տրամադրվող ապրանքներ էջը

վերահաշվարկում է

հարցնում է վերաբեռնել

չի վերահաշվարկում։

4.Այժմ շարժական մասին տրամադրվում են առցանց հաշվետվություններ

5.Ավելացել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի նոր ներքին տպելու ձևանմուշ, որը տպելիս ցուցադրվում է նաև մնացորդները ձևավորող հաշվարկների բացվածքը

6.Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթուղթը b2b.armsoft հարթակով ուղարկելիս այժմ հնարավոր է ընտրել տպելու ձևանմուշը, ինչպես նաև ուղարկելիս կամ ստանալիս հաստատել էլեկտրոնային ստորագրությամբ

7.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Ապրանք տեղեկատուի Կլորացման եղանակ դաշտը

8.Վաճառքների համեմատական հաշվետվությունում այժմ ցուցադրվում են նաև Սևագիր փաստաթղթերը, իսկ նախնական ֆիլտրման պատուհանում  ավելացել է Փաստաթղթի վիճակ դաշտը

9.Արագացել է ProductsSalesQuantity և ProductsReturnsQuantity ՕԼԱՊ բանաձևերի աշխատանքը

10.Շարժական մասում առցանց ստուգումների կատարումն այժմ սահմանվում է ԴրույթներՇարժական սարքեր բաժնի Առցանց ստուգումներ պարամետրով

11.Պատվիրող կազմակերպությունները b2b.armsoft հարթակում թղթապանակում ժամանակավոր դադարեցված կազմակերպություններն այժմ ցուցադրվում են նախնական ֆիլտրման պատուհանում Ցույց տալ փակվածները նշիչը դնելու դեպքում

12.Գնորդ տեղեկատուի

b2b.armsoft հարթակ էջի Պատվիրող կազմակերպություն դաշտում ավելացել է կոճակը, որը սեղմելիս առաջարկվում է  նշված ՀՎՀՀ-ով  b2b.armsoft հարթակի պատվիրող կազմակերպության ID-ն։ Նշված Տվյալների պահոցում արդեն մեկ այլ գնորդին կցված պատվիրող կազմակերպության ID-ն հնարավոր չէ կցել մեկ այլ գնորդին։ Եթե տվյալ ՀՎՀՀ-ով b2b.armsoft հարթակում պատվիրող կազմակերպությունը մեկն է, ապա գնորդին ավտոմատ կցվում է Պատվիրող կազմակերպության ID-ն, հակառակ դեպքում առաջարկվում է ընտրել Պատվիրող կազմակերպությունների ընտրման ցուցակից։ Ավելացել է նաև Գնորդ տեղեկատուն նշված տողերով b2b.armsoft հարթակի պատվիրող կազմակերպության կապելու հնարավորություն։

ՀՎՀՀ, Անվանում կամ Լրիվ անվանում դաշտերի կոճակը սեղմելիս, եթե b2b.armsoft հարթակի մասնակիցը/պատվիրող կազմակերպությունը այդ ՀՎՀՀ-ով միակն է, ապա ավտոմատ լրացվում են Հարթակի մասնակից/Պատվիրող կազմակերպություն դաշտերը

Մասնակցի ID-ն կամ Պատվիրող կազմակերպության ID-ն կցված լինելու դեպքում ՀՎՀՀ դաշտը խմբագրելիս այժմ ծրագիրն առաջարկում է դատարկել b2b.armsoft հարթակի մասնակից և պատվիրող կազմակերպություն դաշտերը

Պատվիրող կազմակերպության ID-ն կցված լինելու դեպքում Գործունեության հասցե դաշտը խմբագրելիս այժմ ծրագիրն առաջարկում է դատարկել b2b.armsoft պատվիրող կազմակերպություն դաշտը

Պատվիրող կազմակերպության ID-ն կցված չլինելու դեպքում այժմ հնարավոր չէ նշել b2b.armsoft հարթակ էջի Հասանելի է Patver հավելվածում և Կոնտակտներ էջի Տվյալները հասանելի են Patver հավելվածում ստուգավանդակները

Հասանելի տվյալների ժամանակահատված,  Հասանելի տվյալների ժամանակահատվածի օրերի քանակը և Հասանելի տվյալների ժամանակահատվածի ամսաթիվը դաշտերն այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել

Ներմուծման և խմբագրման excel ֆայլից հեռացվել է Կոնտակտներ աղյուսակի Տվյալները հասանելի են առցանց սյունը, իսկ ներմուծման ֆայլից Հասանելի է առցանց համակարգերում սյունը

13.Առաքման հանձնարարականի տպվող տեսքի

DeliveryNote էջում Քանակ հիմնական չափման միավորով և Քանակ լրացուցիչ չափման միավորով սյուները վերանվանվել են Հիմնական չափման միավորի գործակից և Լրացուցիչ չափման միավորի գործակից

DeliveryNote էջում ավելացել են Քանակ լրացուցիչ չափման միավորով և Մնացորդ սյուները։ Մնացորդ սյան արժեքում ցուցադրվում է լրացուցիչ չափման միավորով քանակի շեղումը

Settings էջի Բեռնագիր էջի կարգավորումներ բաժնի Ցույց տալ ըստ լրացուցիչ չափման միավորի պարամետրը վերանվանվել է Ապրանքների քանակի լրացման եղանակ, և ունի հետևյալ արժեքները՝ 0 - Հիմնական չափման միավոր, 1 - Լրացուցիչ չափման միավոր, 2 - Հիմնական և լրացուցիչ չափման միավորներ

 

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Զանգի սպասարկման պատուհանի Հիմնական Կոնտակտ չունեցող Գնորդի ընտրման սխալը

2.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակի Պատվիրող կազմակերպության ապակապակցման սխալը

3.Ներքին տպելու ձևանմուշներում Տպված է ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգով (Հայկական Ծրագրեր - www.armsoft.am) տեքստն այժմ ցուցադրվում է մեկ տողով

4.Նշված տողերով Երթուղու ձևանմուշներից Դիտել տպելու ձևը հրամանը սեղմելիս այժմ բացվում է Դիտել տպելու ձևը երկխոսության պատուհանը

5.Ուղղվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի ներքին տպելու ձևանմուշի Պարտքի աճ և Պարտքի նվազում սյուների անունների սխալը

6.Ուղղվել է ելքային զանգն անջատելիս համակարգի փակման սխալը

7.Ուղղվել է Ապրանք տեղեկատուի Տարա է ստուգավանդակի նշված տողերով խմբագրման սխալը

8.Ուղղվել է Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում հաշվետվության Այցելության տևողություն(րոպե) սյան սխալը

9.Ուղղվել է շարժական մասից Վաճառք, Վերադարձ և Վճարում փաստաթղթերի առցանց ստուգումների սխալը

10.Ուղղվել է SM_ProductsOrdersQuantity, SM_ProductsOrdersSum, SM_ProductsOrdersVolume ՕԼԱՊ բանաձևերի O_SalesAreas պարամետրի սխալը

 

7.0.05.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“01” մարտ 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Սերվիսի GetProductsRemainder բանաձևում ավելացել է ըստ Պահեստի ֆիլտրելու հնարավորություն

2.CustomerDebtRem OLAP բանաձևում ավելացել է Գնորդի Վաճառքի գոտի պարամետրը

3.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս թղթապանակներն այժմ ավտոմատ թարմանում են

4.Ապրանքների մնացորդներ ըստ առաքիչի հաշվետվությունից Ապրանքների տրամադրում առաքիչին կամ Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերը ստեղծելիս Ավտոմեքենա դաշտն այժմ ավտոմատ լրացվում է

5.Այժմ հնարավոր չէ միևնույն Պատվիրող կազմակերպության ID-ն կապակցել մեկից ավել Գնորդի

6.Զանգի սպասարկման պատուհանում ավելացել է զանգ կատարելու հնարավորություն

7.Ապրանքների ներմուծման/խմբագրման excel ֆայլում ավելացել է ապրանքների նկարները ներմուծելու/խմբագրելու հնարավորություն

8.Ավելացել է Վճարում փաստաթղթի ամբողջականության ստուգում։ Փաստաթղթում Մարված վաճառքների բացակայության դեպքում այժմ ստուգվում է Վճարված գումար և Կանխավճար դաշտերի հավասարությունը։

9.Պատվերների տեղաբաշխում իրականացնելիս այժմ հաշվի է առնվում նաև ավտոմեքենայի նվազագույն տարողությունը։ Այդ նպատակով՝

Ավտոմեքենա տեղեկատուում ավելացել է Նվազագույն տարողություն դաշտը, իսկ Տարողություն դաշտը վերանվանվել է Առավելագույն տարողություն։

Պատվերների տեղաբաշխման մատյանի ձախ հատվածում ավելացել է Նվազագույն տարողություն սյունը։ Նվազագույն տարողությունից ցածր ավտոմեքենայի բեռնվածության դեպքում տողը ստանում է դեղին գույն։

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդներ թղթապանակի Երկարություն և Լայնություն սյուների ցուցադրման սխալը

2.Ուղղվել է Գնորդների գնացուցակի փոփոխում մատյանում Գնորդի Վաճառքի գոտիների քանակով տողերի ցուցադրման սխալը

3.Ուղղվել է Վաճառքի պատվեր փաստաթղթի Ավելացնել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին հրամանից բացվող պատուհանի Գնացուցակի տեսակ դաշտի սխալը

4.Ուղղվել է Հիշել և նորը հրամանով ստեղծվող Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Անջատել ավտոհաշվարկները կոճակի ավտոմատ անջատման սխալը

5.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի ներմուծման և խմբագրման excel ֆայլում Ճշտություն դաշտի ներմուծման և խմբագրման սխալը

6.Ուղղվել է Առևտրային գործակալ տեղեկատուին կցված սարքի Նույնականացման համարի ստուգման սխալը

7.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի Տարաները տրվում են ի պահ ստուգավանդակի սխալը

8.Ուղղվել է 100% զեղչ ունեցող փաստաթղթերի հարկային ծրագիր արտահանման սխալը

9.Գնորդի փոփոխման հայտից Դիտել և հաստատել հրամանով բացվող պատուհանից աշխարհագրական կոորդինատների փոփոխման դեպքում քարտեզի կոճակը սեղմելիս քարտեզի վրա դիրքանիշի պատկերանշանն այժմ երևում է

10.Ուղղվել է Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում հաշվետվությունում դասավորվածության սխալը

11.Վրացական տարբերակում ուղղվել է նոր Տվյալների պահոց ավելացնելու սխալը

 

7.0.05.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“11” փետրվար 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Արտահանել ըստ արտաքին կոդերի տպելու ձևանմուշի և դիտելու ձևի սյուները համապատասխանեցվել են

2.Դրույթներ Ընդհանուր բաժնում ավելացել է Դուրս գրված հաշիվների արտացոլում ենթաբաժինը Ընդհանուր գումարի թույլատրելի շեղում պարամետրով։ Դուրս գրված հաշիվների սերիան և համարը արտացոլելիս Ընդհանուր գումար դաշտի ստուգման ժամանակ հաշվի է առնվում այդ պարամետրով սահմանված շեղումը։

3.Վաճառքի պատվերից Ապրանքների տրամադրում առաքիչին ստեղծելիս բացվող պատուհանում ավելացել է Հաշվի առնել առաքիչի ապրանքների մնացորդը ստուգավանդակը, որը նշելու դեպքում Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Տրամադրվող ապրանքներ աղյուսակի Տրամադրվող քանակ սյան մեջ լրացվում է ապրանքի պատվիրված քանակը՝ հաշվի առնելով առաքիչի ապրանքի մնացորդը

4.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառք փաստաթղթի Արտահանված է հարկային ծրագիր ստուգավանդակը

 

Սխալների ուղղում

 

1.Ապրանքների գույքագրում փաստաթղթում Ապրանքներ աղյուսակի Առկա է սյան արժեքը 0 նշելու դեպքում Քանակ դաշտն այժմ դառնում է ոչ ակտիվ

2.Ուղղվել է Վաճառքների համեմատական հաշվետվության Ժամանակահատված 1 և Ժամանակահատված 2 դաշտերի Սկզբի ամսաթվերի սխալը

3.Ուղղվել է Վաճառքի պատվեր փաստաթղթի տպվող տեսքում Գնորդի ՀՎՀՀ դաշտի չլրացման սխալը

4.Ուղղվել է Պատվերների տեղաբաշխման պատուհանում Ավտոմեքենաներ աղյուսակի սյուները դասավորելիս կամ ֆիլտրելիս Տեղաբաշխել ձեռքով հրամանով որևէ ավտոմեքենայի վրա պատվերի բաշխման սխալը

 

7.0.05.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“15” հունվար 2019թ

Նոր հնարավորություններ

 

1.Զանգի սպասարկման պատուհանի Հեռախոսահամար դաշտը դարձել է խմբագրվող։ Դաշտը լրացնելիս Գնորդ դաշտում ավտոմատ լրացվում է այն գնորդի կոդը, որին կցված է լրացված հեռախոսահամարը։ Մի քանի գնորդին կցված լինելու դեպքում Գնորդ դաշտի ընտրման ցուցակում առաջարկվում են միայն այդ հեռախոսահամարն ունեցող գնորդները։ Եթե նշված հեռախոսահամարը ոչ մի գնորդի կցված չէ, ապա Գնորդ դաշտում ոչինչ չի լրացվում։ Գնորդ դաշտը լրացնելիս Հեռախոսահամար դաշտում ավտոմատ լրացվում է այդ գնորդին կցված Հիմնական Կոնտակտի հեռախոսահամարը, իսկ մի քանի Կոնտակտ ունենալու դեպքում ընտրման ցուցակում առաջարկվում են նաև բոլորը։

2.Այն փաստաթղթերը, որոնց Գումար դաշտի արժեքը 0 է, Զանգի սպասարկման պատուհանի Վերջին գործարքներ բաժնում լրացվում է 0 և գործարքի ամսաթիվը, իսկ գործարք չլինելու դեպքում՝ լրացվում է ---։

3.Դրույթներ → Ընդհանուր բաժնի Արտահանում հարկային ծրագիր պարամետրերի խմբում ավելացել է Ի պահ տրված տարաները արտացոլել պարամետրը, որի Ոչ արժեքի դեպքում ի պահ տրված տարաները հարկային ծրագրում չեն արտացոլվում

4.Դրույթներ → Սարքավորումներ բաժնի ՀԴՄ պարամետրերի խմբում ավելացել է Ապրանքի անվանման լրացման եղանակ, որի արժեքից կախված ՀԴՄ կտրոնում ապրանքները տպվում են ըստ Անվանման կամ Լրիվ անվանման

5.Ավելացել է ՀԴՄ կտրոնը տերմո տպիչով տպելու հնարավորություն։ Այդ նպատակով Դրույթներ → Սարքավորումներ բաժնում ավելացել են Տպել կտրոնի տպիչով, Կտրոնի տպիչ և ՀԴՄ սարքի համար պարամետրերը։ 

6.Վճարումներ թղթապանակում ավելացել են Վաճառքի գոտի և Վաճառքի գոտու անվանում սյուները

7.Ըստ առաքիչի ապրանքների մնացորդներ մատյանից Ապրանքների վերադարձ առաքիչին ստեղծելիս Ավտոմեքենա դաշտում այժմ լրացվում է տվյալ առաքիչին կցված հիմնական ավտոմեքենան։

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Առևտրային գործակալ տեղեկատուի Հասանելի առաքիչներ աղյուսակի սխալը

2.Ուղղվել է b2b.armsoft հարթակի հետ գնորդի աշխարհագրական կոորդինատների համեմատման սխալը

 

7.0.05.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“28” դեկտեմբեր 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Ապրանքների գույքագրում փաստաթղթի Լրացուցիչ էջում ավելացել է Կոնտակտ դաշտը, որի ընտրման ցուցակում առաջարկվում են փաստաթղթում նշված Գնորդ տեղեկատուին կցված կոնտակտները

2.Համակարգում ավելացել է օգտագործողների դերեր ավելացնելու և ըստ փաստաթղթերի դերերի հասանելիություն սահմանելու հնարավորություն։ Այդ նպատակով Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել են Դերեր, Օգտագործողների դերեր և Դերերի հասանելիություններ տեղեկատուները։ Օգտագործողների դերեր ավելացնելու կամ հեռացնելու, Դերերի հասանելիություն տեղեկատուն խմբագրելու դեպքում ծրագիրը բերում է Փոփոխությունը կկատարվի համակարգի հաջորդ աշխատանքի ժամանակ հաղորդագրությունը։

3.Համակարգում ավելացել է հեռախոսային կենտրոնի աշխատանքն ավտոմատացնող ենթահամակարգ։ Այդ նպատակով՝

Դրույթներ Սարքավորումներ բաժնում ավելացել է Զանգի սպասարկում պարամետրերի խումբը (Հեռախոսային օպերատոր, Հեռախոսահամար, PBX սերվերի հասցե, PBX սերվերի պորտ, Օգտագործող, Գաղտնաբառ)

Ավելացել է Հեռախոսային կենտրոն ենթահամակարգը, որին հնարավոր է ըստ Օգտագործողի հասանելություն տալ Ադմինիստրատորի գործիքներ Տվյալների պահոցներ բաժնից

Հեռախոսազանգ ստանալիս ծրագրում հայտնվում է ծանուցում նոր զանգի մասին։ Ծանուցման մեջ նշվում է Հեռախոսահամարը, Գնորդի անվանումը (եթե կա 1 գնորդ) կամ առկա է 1-ից ավել գնորդ (եթե կա 1-ից ավել գնորդ)։

Զանգին պատասխանելիս ավտոմատ բացվում է Զանգի սպասարկման պատուհանը։ Զանգի սպասարկման պատուհանի Տեղեկատվական տվյալներ բաժնում ավտոմատ լրացվում է Հեռախոսահամար դաշտը։ Վերջինիս Գնորդ տեղեկատուում լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում են նաև Գնորդ, Հասցե և ՀՎՀՀ դաշտերը, հակառակ դեպքում՝ նշվում է Անհայտ գնորդ։ Տվյալ բաժնից հնարավոր է ստեղծել Վաճառքի պատվեր փաստաթուղթ։ Նույն պատուհանի Պարտքեր բաժնում ցուցադրվում են գնորդի Պարտքը, Վաճառքի, Կանխավճարի, Վերադարձի մնացորդները և հնարավորություն կա տվյալ բաժնից դիտելու Գնորդի Քաղվածք, Շրջանառություն, Վաճառքների մնացորդներ և Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվությունները։ Վերջին գործարքներ բաժնում ցուցադրվում են վերջին Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի Վերադարձ և Վճարում փաստաթղթերի գումարը և ամսաթիվը, ինչպես նաև  հնարավորություն կա տվյալ բաժնից կանչելու Պատվերներ, Վաճառքներ, Վերադարձներ և Վճարումներ թղթապանակները։ Նշումներ բաժնում հնարավորություն կա թողնել մեկնաբանություն զանգի մասին։

Զանգի սպասարկման ժամանակ ստացվող ընթացիկ զանգերը ցուցադրվում են Զանգի սպասարկում պատուհանի Ընթացիկ մուտքային զանգեր բաժնում, չպատասխանված զանգերը ցուցադրվում են Բաց թողված զանգեր բաժնում, իսկ պատասխանվածները՝ Մուտքային զանգեր բաժնում։

Հեռախոսային կենտրոն ենթահամակարգում ավելացել է Զանգերի պատմություն հաշվետվությունը, որտեղ ցուցադրվում է բոլոր զանգերի մասին տեղեկատվությունը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի պատվեր փաստաթղթից Ապրանքևեր տրամադրում առաքիչին և Վաճառքի վերադարձ փաստաթղթից Ապրանքների վերադարձ առաքիչից ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանի Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակի սխալը

2.Ուղղվել է Դրույթներ b2b.armsoft հարթակ բաժնի Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին ստուգավանդակը նշված չլինելու դեպքում առաջացած b2b.armsoft հարթակի հետ գնորդների համաձայնեցման սխալը

3.Շարժական մասում որոշ սխալի հաղորդագրություններ այժմ ցուցադրվում են ծրագրի լեզվին համապատասխան