7.04.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.04.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.04.7 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.6 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.5 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.04.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.04.7 տարբերակի թարմացման նկարագրություն

“07” դեկտեմբեր 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Ավելացել է Ապրանքների հավաքման նոր երկխոսության պատուհան

2.b2b.armsoft հարթակ ենթահամակարգում

ավելացել է Կազմակերպության տվյալներ տեղեկատուն, որտեղ հնարավոր է նշել կազմակերպության Հեռախոսը, Էլեկտրոնային փոստը, Կայքը և Նկարագրությունը, նաև կցել կազմակերպության լոգոն

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի Հասանելի է կայքում ստուգավանդակը վերանվանվել է Հասանելի է patver.armsoft.am կայքում

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում ավելացել է Կցել pdf ֆայլ հրամանը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի Լրացնել գնորդի տվյալները ՀՎՀՀ-ի հիման վրա b2b.armsoft հարթակից կոճակի՝ նույն ՀՎՀՀ-ով մի քանի Պատվիրող կազմակերպություն բացված լինելու դեպքում առաջացող սխալը

2.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթից Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի ստեղծման սխալը

3.Ուղղվել է Զեղչի տոկոսի 99,99 արժեքով ապրանքներ ունեցող Վաճառքները հարկային ծրագիր արտահանելիս ԱԱՀ-ի դրույքաչափի սխալը

4.Ապրանքներ տեղեկատուից Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանով բացվող թղթապանակում

այն ապրանքների համար, որոնք Ապրանքներ տեղեկատուում չկան, իսկ b2b.armsoft հարթակում կան, Նկարագրություն սյան մեջ նշվող Ապրանքը b2b.armsoft հարթակից չի գտնված հաղորդագրությունը վերանվանվել է Ապրանքը բացակայում է ծրագրում,

այն ապրանքների համար, որոնք Ապրանքներ տեղեկատուում կան, իսկ b2b.armsoft հարթակում չկան, Նկարագրություն սյան մեջ նշվող Ապրանքը չի գտնված b2b.armsoft հարթակում հաղորդագրությունը վերանվանվել է Ապրանքը բացակայում է ծրագրում։

 

7.0.04.6 տարբերակի թարմացման նկարագրություն

“28” նոյեմբեր 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Համակարգում ավելացել է ըստ գնորդների ապրանքների հասանելիություն սահմանելու հնարավորություն։ Այդ նպատակով ավելացել է Ապրանքների հասանելիության սխեմա տեղեկատու և Գնորդ տեղեկատուում համանուն դաշտ և սյուն։ Դաշտը լրացնելուց հետո շարժական մասում փաստաթղթերի ապրանքների հավաքման պատուհանում ապրանքներն առաջարկվում են ըստ գնորդին կցված ապրանքների հասանելիության սխեմայի։ Ավելացել է նաև Ապրանքների հասանելիության սխեմաների ներմուծման ProductsAccessScheme.xlsm ֆայլը։

2.Վաճառքի պատվեր փաստաթղթի համար ավելացել է Սևագիր վիճակ։ Դրույթներ Շարժական սարքեր Ստացված փաստաթղթերի ստացման վիճակ բաժնում ավելացել է Վաճառքի պատվերի ստացման վիճակը որոշող պարամետր։ Վաճառքի պատվերներ թղթապանակի ևՎաճառքի պատվերների աշխատանքային մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Փաստաթղթի վիճակ դաշտ և թղթապանակներում համանուն սյուն։ Վաճառքի պատվերի ներմուծման ֆայլում ավելացել է Փաստաթղթի վիճակ սյուն։

3.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավելացել է Անջատել ավտոհաշվարկները կոճակը, որը սեղմելիս ակտիվանում են փաստաթղթերի Ապրանքներ, Տարաներ և Նվերներ աղյուսակների Ավելացնել և Հեռացնել կոճակները։ Այդ դեպքում փաստաթուղթը հիշելիս, եթե կա ավտոահաշվարկի կարիք, գալիս է տարաների, նվերների և սանդղակային զեղչերի հաշվարկման պատուհանը։

4.Այժմ համակարգում հնարավոր է սահմանել փաստաթղթերում ապրանքների տարաների կլորացման եղանակը։ Այդ նպատակով Տարա է նշիչով և Կոտորակային մաս չունեցող ապրանքների Կլորացման եղանակ դաշտում հնարավոր է ընտրել հետևյալ եղանակներից որևէ մեկը՝ Ներքև, Մաթեմատիկական, Վերև։

5.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վճարում փաստաթղթի Վաճառքի գոտի դաշտի արժեքը

6.Գույքագրումներ թղթապանակում փաստաթղթերի աջ ստեղնից ավելացել է Կցված ֆայլերը դարձնել հղումներ հրամանը։ Հրամանը հասանելի է միայն ադմինիստրատորի իրավասությամբ օգտագործողներին:

7.Այժմ հնարավոր է շարժական մասից ստանալ Գնորդին Չսպասարկվող դարձնելու Գնորդի փոփոխման հայտ

8.Ավելացել է ի պահ հանձնված ապրանքների մնացորդը վերադարձնող CustomerDepositProductsRem բանաձևը

9.Այժմ ՀԾ-Ձեռնարկություն համակարգի հետ տվյալների փոխանակումը հնարավոր է կատարել ՀԾ-Կայծակ համակարգի միջոցով

10.Թղթապանակներում հաշվետվության տեսք հիշելիս հնարավոր է նշել արդեն գոյություն ունեցող անվանում

11.Սերվիսի GetProducts բանաձևում ավելացել է ապրանքի id-ն

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է թղթապանակների ֆիլտրման տողի աշխատանքի սխալը

2.Ուղղվել է շարժական մասից ստեղծված և խմբագրված Առաջադրանքի՝ գրասենյակային մաս ուղարկման սխալը

3.Ուղղվել է ՀԾ-Ձեռնարկություն համակարգից b2b.armsoft հարթակով ստացված պատվերի Առաքման ամսաթիվ դաշտի սխալը

4.Ուղղվել է շախմատաձև առաքման հանձնարարականում Ցույց տալ զեղչի տոկոս պարամետրի սխալը

5.Ուղղվել է ըստ պատվերներ առաքման հանձնարարականում Route էջում ըստ պատվերների խմբավորման սխալը

 

7.0.04.5 տարբերակի թարմացման նկարագրություն

“03” նոյեմբեր 2018թ

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է ՀԴՄ կտրոն տպելիս գումարի կլորացման սխալը

2.Ուղղվել է Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում ավտոհաշվարկի առաջարկման սխալը

 

7.0.04.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“02” նոյեմբեր 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Համակարգում արագացել է փաստաթղթերի գրանցման աշխատանքը

2.Արագացել է շարժական մասից Ապրանքների սանդղակային զեղչերի և Նվերների ակցիաների ստացումը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանից Վաճառք փաստաթղթի ստեղծման սխալը

2.Ուղղվել է Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում Կոտորակային մաս ունեցող ապրանքների քանակի կոտորակային թվով գրանցման սխալը

3.Ուղղվել է հաշվետվություններից փաստաթղթերի խմբագրման սխալը

4.Ուղղվել է հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհաններում Ազատված Առևտրային գործակալների ընտրման սխալը

 

7.0.04.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“27” հոկտեմբեր 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Առևտրային գործակալ տեղեկատուն պատճենելիս Բաժիններ աղյուսակի Հիմնական սյան արժեքները ևս պատճենվում են

2.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ապրանքներ, Տարաներ, Ի պահ հանձնում, Նվերներ և Փոխանակում  էջերում և ներմուծման excel ֆայլերում ավելացել է Քանակը լրացուցիչ չափման միավորով լրացնելու հնարավորություն

3.Ապրանք տեղեկատուից հեռացվել է Նոր տեսականի ստուգավանդակը

4.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Ըստ արտաքին կոդերի արտահանման excel ֆայլի Import to AS-Accountant էջում ավելացել է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ ստուգավանդակը, որը նշելու դեպքում ՀԾ-Հաշվապահ համակարգում նույնությամբ կարտացոլվեն Գին, Զեղչի տոկոս, Զեղչված գին, Գումար դաշտերի արժեքները

5.Ապրանքների զեղչերի փոփոխման պատմություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել են Գնորդի խումբ, Գնորդ, Վաճառքի գոտի, Զեղչի խումբ և Ապրանք դաշտերը

6.Վաճառք փաստաթղթի ներմուծման excel ֆայլում ավելացել է Դուրս գրման ամսաթիվ սյուն

7.Ստեղծված փաստաթղթեր մատյանում ոչ ադմինիստրատոր օգտագործողի համար ավելացել է միայն իր կողմից ստեղծված փաստաթղթերը խմբագրելու և հեռացնելու հնարավորություն

8.Արագացել է Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ և Նախընտրելի ապրանքներ թղթապանակների Հեռացնել հրամանի աշխատանքը

9.Ապրանքներ և ծառայություններ b2b.armsoft հարթակում տեղեկատուում ավելացել է Հեռացնել նշվածները հրամանը

10.Ներմուծել ընդլայնումներ բաժնից այժմ հնարավոր է Ներմուծել թղթապանակը

11.Փաստացի երթուղիներ և Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում հաշվետվությունների նախնական ֆիլտրման պատուհանի Առևտրային գործակալ դաշտը դարձել է բազմանշումային

12.Գնորդ տեղեկատուում նշված տողերի համար ավելացել էԿապել b2b.armsoft հարթակի մասնակցի հետ հրամանը, որը կատարելու դեպքում ավտոմատ լրացվում է Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակ էջի Հարթակի մասնակից դաշտի արժեքը, եթե տվյալ ՀՎՀՀ-ով գոյություն ունի հարթակի մեկ մասնակից և տվյալ ՀՎՀՀ-ով տվյալների պահոցում չկա մեկից ավել Գնորդ

13.Ապրանք տեղեկատուն b2b.armsoft հարթակ հրապարակելիս ավելացել է Ապրանքի անվանման լրացման եղանակ (Անվանում, Լրիվ անվանում) ընտրելու հնարավորություն

14.Պատվերների տեղաբաշխում մատյանում Ավտոմեքենայի բեռնվածությունը տարողությանը գերազանցելու դեպքում տվյալ տողը նշվում է կարմիր գույնով

15.Պատվիրող կազմակերպությունները b2b.armsoft հարթակում տեղեկատուում ավելացել է Կոնտակտ սյուն, որտեղ նշվում է Պատվիրող կազմակերպության Կոնտակտներ աղյուսակի առաջին հեռախոսահամարը

16.Դրույթների Համակարգային բաժնում ավելացել է Քարտեզ պարամետր, որի արժեքով պայմանավորված է տվյալ օգտագործողի կողմից կիրառվող քարտեզի տեսակը Պատվերների տեղաբաշխում և Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում քարտեզի վրա հաշվետվություններում

17.Ապրանքները b2b.armsoft հարթակում հրապարակելիս Ապրանքի Նկարի թույլատրելի չափը գերազանցելու դեպքում ծրագիրը բերում է երկխոսության պատուհան հետևյալ հաղորդագրությամբ․ Ապրանքի նկարի չափերը գերազանցում է b2b.armsoft հարթակում սահմանված չափը: Ուղարկե՞լ նկարն` ավտոմատ սեղմելով:, որի Այո արժեքի դեպքում կատարվում է Նկարի ավտոմատ սեղմում

18.Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի Մեր հաշվարկները աղյուսակում ավելացել է Հիմք փաստաթուղթ սյուն, որտեղ նշվում է փաստաթղթի տեսակը և համարը

19.Ապրանքներ տեղեկատուից Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանով բացվող թղթապանակում նշված տողերի համար ավելացել է Համարել չհրապարակված b2b.armsoft հարթակում հրաման, որը կատարելու դեպքում Ապրանք տեղեկատուի Հրապարակվել է b2b.armsoft հարթակում ստուգավանդակի նշիչը հեռացվում է և եթե տվյալ ապրանքը առկա է նաև  b2b.armsoft հարթակի Ապրանքներ և ծառայություններ տեղեկատում, ապա այն ևս հեռացվում է b2b.armsoft հարթակից

20.Պատվերների տեղաբաշխում մատյանում Հիշել սեղմելիս նոր բաշխված պատվերների համար այժմ  բացվում է Խմբագրել վաճառքի պատվերները պատուհան Ավտոմեքենա - Առաքիչ ցուցակով, որտեղ Առաքիչ սյան մեջ լռությամբ առաջարկվում է տվյալ ավտոմեքենայի հիմնական առաքիչը՝ խմբագրման հնարավորությամբ։ Ավտոմեքենայից բաշխված պատվերները հեռացնելու դեպքում Հիշել սեղմելիս բացվող պատուհանում ավելանում է Մեքենան դատարկելիս հեռացնել նաև առաքիչը ստուգավանդակ, որը նշելու դեպքում Վաճառքի պատվեր փաստաթղթից հեռացվում է Առաքիչ դաշտի արժեքը։

21.Շարժական մասից տվյալներ ուղարկելիս Ազատված Առևտրային գործակալ, Չսպասարկվող Գնորդ և Փակված Ապրանք ունեցող փաստաթղթերի համար նշվող սխալի հաղորդագրությունում այժմ նշվում է նաև Առևտրային գործակալ ,Գնորդի կամ Ապրանքի Անվանումը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Առևտրային գործակալ տեղեկատուի Սարքի նույնականացման համար դաշտի կրկնվող արժեքների լրացման սխալը

2.Ուղղվել է Առևտրային գործակալ, Գնորդ և Ապրանք տեղեկատուների Կոդի հերթական համար կոճակի սխալը

3.Փաստաթղթերի Առևտրային գործակալ դաշտի ընտրման ցուցակում ազատված առևտրային գործակալներն այժմ չեն առաջարկվում

4.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի խմբագրման excel ֆայլում որևէ դաշտ խմբագրելիս Լայնություն և Երկայնություն դաշտերի արժեքների հեռացման սխալը

5.Ուղղվել է Վաճառքի պատվեր փաստաթղթից ըստ արտաքին կոդերի արտահանման պատուհանի Քանակները լրացնել առաքումներից ստուգավանդակի սխալը

6.Ուղղվել է Լրացուցիչ չափման միավոր ունեցող Ապրանքների հարկային ծրագիր արտահանման սխալը

7.Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի Մեր հաշվարկները աղյուսակի Գործարքի մեկնաբանություն սյան մեջ այժմ նշվում է փաստաթղթի տեսակը և համարը

8.Ուղղվել է Պատվիրող կազմակերպությունները b2b.armsoft հարթակում տեղեկատուից Շեղվում է վիճակով Պատվիրող կազմակերպության վրայից Խմբագրել տվյալները հրամանով բացվող պատուհանի Քարտեզ կոճակի սխալը

9.Գնորդի կոնտակտներ տեղեկատուում Տվյալները հասանելի են Patver հավելվածում ստուգավանդակը նշելիս այժմ կատարվում է Հեռախոս դաշտի ֆորմատի ստուգում

10.Ուղղվել է Պատվերների տեղաբաշխում մատյանում քարտեզի վրա մշակված Վաճառքի պատվերի կետի մեկից ավել սեղմման սխալը

11.Ուղղվել է ծրագրի վրացական տարբերակում օգտագործողին Անձնական ուղղորդիչ կցման սխալը

 

7.0.04.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“17” սեպտեմբեր 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Դուրս գրված հաշիվների սերիան և համարը արտացոլելիս այժմ հնարավոր է ընտրել մեկից ավել xml ֆայլեր

2.Ապրանքների գործողություններ ըստ գնորդի հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Սյուներ էջում այժմ հասանելի են նաև Ապրանք տեղեկատուի դաշտերը

3.Առևտրային գործակալներ, Գնորդներ, Ապրանքներ տեղեկատուների և Մարումներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ էջ, որտեղից հնարավոր է ընտրել համապատասխան տեղեկատուների դաշտեր

4.ԴրույթներՇարժական սարքեր բաժնից հեռացվել է Աշխատանքի սկզբի ժամանակ ֆիքսվում է դիրքը պարամետրը։ Տվյալ պարամետրի աշխատանքը այժմ սահմանվում է Տեղորոշման եղանակ պարամետրով։

5.Փաստաթղթերում Ավելացնել ապրանքներ կոճակով ապրանքները հավաքելու դեպքում Ապրանքներ, Տարաներ և Նվերներ աղյուսակներում ապրանքներն այժմ դասավորվում են կոդի աճման կարգով

6.Դրույթներ Իրավասություններ և ստուգումներ բաժնում ավելացել է Ի պահ հանձնված ապրանքի մնացորդի ստուգում պարամետր Չստուգել, Զգուշացնել և Ստուգել  խիստ արժեքներով։ Պարամետրի արժեքից կախված գնորդից ի պահից վերադարձ կատարելիս իրականացվում է ի պահ հանձնված ապրանքների մնացորդի ստուգում։

7.Վաճառքի վերադարձ փաստաթղթում Վաճառքի N  դաշտը լրացնելու դեպքում Ավելացնել ապրանքներ պատուհանում ավելացել է Միայն վաճառվածները ստուգավանդակ, որը նշված լինելու դեպքում ցուցակում երևում են նշված Վաճառքում վաճառված ապրանքները

8.Դրույթներ Շարժական սարքեր բաժնի Թույլ չտալ պատվիրել առկայությունից ավել պարամետրը վերանվանվել է Թույլ տալ պատվիրել առկայությունից ավել

9.Գնորդ տեղեկատուի Մատակարարման ժամանակահատված դաշտը վերանվանվել է Առաքման նախընտրելի ժամեր

10.Ապրանքների տրամադրում առաքիչին, Ապրանքների տեղաշարժ, Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի հարկային ծրագիր արտահանման պատուհանի Լրացուցիչ էջի Արտահանել լրացուցիչ չափման միավորը ստուգավանդակը վերանվանվել է Արտահանել ըստ լրացուցիչ չափման միավորի

11.Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում  հաշվետվության համար դիտելու ձև կամ օգտագործողի կողմից նկարագրված հաշվետվություն ձևավորելիս հնարավոր է ավելացնել փաստացի այցելության և գնորդի աշխարհագրական կոորդինատները, ինչպես նաև պարբերաբար ֆիքսված աշխարհագրական կոորդինատները ParamShowTrack  պարամետրի միջոցով

12.Այժմ հնարավոր է Վաճառքի պատվեր փաստաթղթի ներմուծման/խմբագրման excel ֆայլի միջոցով ներմուծել/խմբագրել Ստեղծման եղանակ դաշտը, ինչպես նաև խմբագրել փաստաթղթի այլ  դաշտերը

13.Վաճառքներ ենթահամակարգում ավելացել է Պատվերների տեղաբաշխում մատյանը,  որը հնարավորություն է տալիս քարտեզի միջոցով Վաճառքի պատվերներն առավել օպտիմալ բաշխել ըստ առաքող մեքենաների։ Այդ նպատակով Ավտոմեքենա տեղեկատուում ավելացել է Գույն դաշտ, որի միջոցով քարտեզի վրա հնարավոր է տարանջատել արդեն բաշխված պատվերները։ Ընդ որում՝ պատվերները հնարավոր է տեղաբաշխել 2 եղանակով՝ Տեղաբաշխել ձեռքով և Տեղաբաշխել ավտոմատ հրամանների միջոցով։

14.Գործակալի ստեղծած փաստաթղթեր թղթապանակը դարձել է ընդլայնվող

15.Տեղեկատուների և փաստաթղթերի միջից բացվող Կցված ֆայլեր պատուհանում ավելացել է Հիշել բոլորը որպես կոճակը, որի միջոցով հնարավոր է արտահանել տեղեկատուին կամ փաստաթղթին կցված բոլոր ֆայլերը

16.Այժմ հնարավոր է սերվիսի միջոցով արտահանել Ապրանքների մուտք և Ապրանքների ելք փաստաթղթերը

17.Դրույթներ Սարքավորումներ բաժնի ՀԴՄ  ենթաբաժնում ավելացել է Ապրանքի զեղչի տոկոսը արտացոլել ՀԴՄ կտրոնում ստուգավանդակը, որը նշելու դեպքում տպվող ՀԴՄ կտրոնում արտացոլվում է ապրանքի զեղչի տոկոսը և փաստաթղթի զեղչված գումարը

18.Նախնական ֆիլտրման պատուհանների որևէ  դաշտում արժեք լրացված լինելու դեպքում ընտրման ցուցակը ավտոմատ բացվում է լրացված արժեքին համապատասխան տողի վրա

19.Ապրանք տեղեկատուի Լրացուցիչ էջի Լրացուցիչ չափման միավոր բաժնում Գործակից դաշտը փոխարինվել է Քանակ հիմնական չափման միավորով և Քանակ լրացուցիչ չափման միավորով դաշտերով

20.Գնորդ տեղեկատուի Կոնտակտներ էջում ավելացել է Նշումներ սյուն։ Գնորդների փոփոխման հայտեր մատյանից այժմ հնարավոր է մշակել շարժական մասից ստացված Նշումների փոփոխությունները։

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդ տեղեկատուի և Երթուղու ձևանմուշի ներմուծման excel ֆայլի սխալը

2.Ուղղվել է Փաստացի երթուղիներ հաշվետվության սխալը

3.Ուղղվել է Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում  հաշվետվության սխալը

4.Ուղղվել է Առաքման հանձնարարականի տպվող տեսքերի սխալը

5.Ուղղվել է Երթուղու ձևանմուշներն ըստ գնորդի հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի սխալը

6.Ուղղվել է Հեռացված փաստաթղթեր թղթապանակի սխալը

 

7.0.04.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“17” օգոստոս 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Ապրանքների զեղչերի փոփոխման պատմություն հաշվետվությունը դարձել է ընդլայնվող

2.Գնորդ տեղեկատուում ավելացել է Մատակարարման ժամանակահատված նշելու հնարավորություն

3.Դրույթներ Շարժական սարքեր բաժնում ավելացել է Առաջիկա երթուղիների օրերի քանակ պարամետր, որով հնարավոր է սահմանափակել շարժական մասի Առաջիկա երթուղիներ պարամետրի արժեքը

4.Ապրանքների տրամադրում առաքիչին, Ապրանքների տեղաշարժ, Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի հարկային ծրագիր արտահանման պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Արտահանել լրացուցիչ չափման միավորը ստուգավանդակ, որը նշելու դեպքում ապրանքների քանակները և գները արտահանվում են ըստ լրացուցիչ չափման միավորի

5.Դրույթներ Ընդհանուր բաժնում ավելացել է Արժույթ պարամետր, որն օգտագործվում  է շարժական մասում գումարային դաշտերի համար

6.Ապրանքների տեղաշարժ, Ապրանքների տրամադրում առաքիչին, Վաճառքի վերադարձ և Վճարում փաստաթղթերում ավելացել է Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտ

7.Ապրանքների տեղաշարժ փաստաթղթում ավելացել է Տպելու գնացուցակ դաշտ, որը նշված լինելու դեպքում հարկային ծրագիր արտահանելիս գները լրացվում են նշված գնացուցակով

8.Դրույթներ Ընդհանուր բաժնի ՀԴՄ կարգավորումները տեղափոխվել են Սարքավորումներ բաժին

9.Ավելացել են հետևյալ OLAP բանաձևերը.

LastProductsInventoriesDate, որը վերադարձնում է ապրանքների վերջին գույքագրման ամսաթիվը

LastProductsInventoriesQuantity, որը վերադարձնում է ապրանքների վերջին գույքագրված քանակը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի հարկային ծրագիր արտահանման սխալը

2.Ուղղվել է Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ տեղեկատուի սխալը

3.Առևտրային գործակալներ տեղեկատուի Տվյալների վերջին ուղարկման ժամանակ և Տվյալների վերջին ստացման ժամանակ սյուներն այժմ պատշաճ լրացվում են նոր առևտրային գործակալների կողմից շարժական մասից տվյալներ ուղարկելիս և ստանալիս

4.Ուղղվել է Գնորդներ տեղեկատուի Ուղարկել տվյալները b2b.armsoft հարթակ հրամանի սխալը

5.Ուղղվել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ փաստաթղթի սխալը

6.Ուղղվել է Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի ներքին տպելու ձևանմուշների սխալը

7.Ուղղվել է Առաքման հանձնարարականի տպման սխալը

8.Ուղղվել է Փաստացի երթուղիներ հաշվետվության սխալը

 

7.0.04.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“24” հուլիս 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Թղթապանակների, հաշվետվությունների և մատյանների

նախնական  ֆիլտրման պատուհաններում Գործողություն դաշտի արժեքներն այժմ առաջարկվում են պարամետրերից կախված

վերնագրերում այժմ արտացոլվում է նախնական ֆիլտրման պատուհանում նշված ժամանակահատվածը։

2.Ավելացել է Գնորդների մնացորդներ հաշվետվությունից Վճարում գնորդին փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն

3.Վաճառքների համեմատական հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Խմբավորել, ցույց տալ էջում ավելացել է Հաշվի առնել լրացուցիչ զեղչը ստուգավանդակը

4.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի տպվող տեսքերի պարամետրերում ավելացել են Ապրանքներ և Տարաներ աղյուսակների համար առանձին պարամետրեր

5.Ավելացել է Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Սերիա և համար դաշտը խմբագրելու հնարավորություն՝ անկախ փաստաթղթերի խմբագրման հնարավորությունից

6.Ավելացել է Վաճառքի պատվեր և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Վաճառքի գոտի դաշտը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

7.Վաճառքի պատվեր փաստաթղթում ավելացել է Փոխանակում գործողությունը

8.Ապրանքների զեղչեր և Նվերների ակցիաներ թղթապանակները դարձել են ընդլայնվող

9.Համակարգում ավելացել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ ավելացնելու, b2b.armsoft հարթակ ուղարկելու և այն ստանալու, մշակելու (Հաստատել/Մերժել) հնարավորություն

10.Գնորդների շրջանառություն հաշվետվությունից ավելացել է Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտ ավելացնելու հնարավորություն

11.Վաճառքներ թղթապանակում ավելացել է Ուղարկված է b2b.armsoft սյուն

12.Գրասենյակային մասում այժմ հնարավոր է b2b.armsoft -ից ծանուցումներ ստանալ առանց Դրույթներ b2b.armsoft հարթակ բաժնում ծանուցումների համար օգտագործող նշելու։ Ծանուցումների համար օգտագործող նշելու դեպքում ծանուցման մեջ նշվում է նաև փաստաթուղթն ուղարկող կազմակերպության անվանումը։ 

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման սխալը

2.Ուղղվել է Գնորդի քաղվածքի սխալը

3.Ուղղվել է Առևտրային գործակալ տեղեկատուի Հասանելի առաքիչներ աղյուսակի ներմուծման excel խմբագրման սխալը

4.Ներմուծման excel ֆայլերն առանց լրացնելու ներմուծելիս այժմ ծրագիրը բերում է հաղորդագրություն, որ ներմուծման ենթակա տվյալներ չկան

5.Ուղղվել է Պատվերի, Վաճառքի առաջարկում պարամետրի սխալը

6.Ներմուծման excel ֆայլերում այժմ հստակեցվել է oգտագործողի կողմից ընդլայնված դաշտերի խմբագրման օգնությունը

7.Ուղղվել է Հեռացնել ընտրյալներից հրամանի սխալը

8.Ուղղվել է Տվյալներ Քարտային տեսք կոճակի սխալը

9.Ուղղվել է Դրույթներ Ընդհանուր բաժնի ՀԴՄ կարգավորումների սխալը