7.03.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.03.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.03.6 տարբերակի թարմացման նկարագրություն

7.03.5 տարբերակի թարմացման նկարագրություն

7.03.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.03.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.03.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.03.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.03.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.03.6 տարբերակի թարմացման նկարագրություն

“12” հունիս 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Վաճառքի պատվեր, Վաճառք  և Վաճառքի վերադարձ փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս բացվող երկխոսության պատուհանի Լրացուցիչ էջում ավելացել է Արտահանել զեղչի տոկոսը ստուգավանդակ

2.Թղթապանակներում փաստաթղթերի Խմբագրել հրամանը վերանվանվել է Բացել անվանման

3.Ավելացել են Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի համար ներքին տպելու ձևանմուշներ

4.Այժմ հնարավոր է խմբագրել Մարում փաստաթղթի Բաժին դաշտը

5.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի տպվող տեսքերում կատարվել են հետևյալ փոփոխությունները

Ավելացել է բոլոր վաճառվող ապրանքները Բեռնագիր էջում տպելու հնարավորություն Settings էջի Բեռնագիր էջի կարգավորումներ բաժնի Հեռացնել զրոյական ապրանքները պարամետրի 0 արժեքը նշելու դեպքում

ParametersHelp էջում ավելացել են #017 - Առևտրային գործակալ(ներ)ի արտաքին կոդ և #020 - Մեկնաբանություն պարամետրերը

Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքի Settings էջի Orders էջի կարգավորումներ բաժնում ավելացել է Պատվերները լրացնել առանձին էջերով պարամետրը, Լրացնել պատվերի հետևյալ դաշտերի արժեքները խմբում՝ Ամբողջական պատվերի գումար առանց լր. զեղչի, Ամբողջական պատվերի ընդամենը գումար և Գումար առանց լր. զեղչի դաշտերը պարամետրերը։ Բեռնագիր էջի կարգավորումներ բաժնում ավելացել են Ցույց տալ խմբավորված ապրանքի խմբերը, Տպել գները և Ցույց տալ լրացուցիչ չափման միավորը պարամետրերը։

6.Համակարգում կատարվել են b2b.armsoft հարթակի հետ կապված փոփոխություններ․

Ավելացել է b2b.armsoft հարթակ ենթահամակարգ, որտեղ արտացոլվում են b2b.armsoft հարթակով Ստացված և Ուղարկված փաստաթղթեր

Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակ էջի Հարթակի մասնակից դաշտը դարձել է խմբագրվող և հարթակի մեկ մասնակիցը հնարավոր է կցել միայն մեկ գնարդի

Ստացված փաստաթղթեր թղթապանակից Դիտել կցված ֆայլերը հրամանով այժմ հնարավոր է դիտել փաստաթղթին կցված տպվող տեսքը

Ստացված փաստաթղթեր թղթապանակում ավելացել է Հաստատված կամ Մերժված փաստաթուղթը չմշակված դարձնելու հնարավորություն

Ավելացել է Վաճառք փաստաթուղթը b2b.armsoft հարթակ ուղարկելու հնարավորություն

ՀԾ-Վաճառքների Կառավարում համակարգին ուղարկված փաստաթղթի սկզբնական վիճակն այժ ընդունում է Ուղարկվում է ստացողին արժեքը, այնուհետև Ուղարկված փաստաթղթեր թղթապանակը բացելուց հետո Փաստաթղթի վիճակ սյունն ընդունում է Մշակվում է ստացողի կողմից արժեքը

b2b.armsoft հարթակ ենթահամակարգի Ապրանք տեղեկատուի Հասանելի է կայքում ստուգավանդակը նշելու դեպքում Կատեգորիա և Նկար դաշտերն այժմ պարտադիր են

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ավելացնել ապրանքներ պատուհանի Միայն լրացվածները ստուգավանդակի սխալը

 

7.0.03.5 տարբերակի թարմացման նկարագրություն

“21” մայիս 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգում ավելացել է Գործակալի ստեղծած փաստաթղթեր մատյան

2.Գնորդի գնացուցակ և Գնորդի գնացուցակի փակում փաստաթղթերը դարձել են ընդլայնվող

3.Առաքման հանձնարարականի տպվող տեսքերում կատարվել են հետևյալ փոփոխությունները․

Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքի “Orders” էջում Ընդամենը դաշտն ընդունում է պատվերի գումարի վրա լրացուցիչ զեղչի տոկոսը կիրառված արժեքը: Ավելացել են Ամբողջական պատվերի գումար առանց լր. զեղչի, Ամբողջական պատվերի ընդամենը գումար, Գումար առանց լր. զեղչի դաշտերը և “Routes” էջում ավելացել է Ամբողջական պատվերի գումար սյունը, որոնք թաքցրած են։

Առաքման հանձնարարական շախմատաձև տպվող տեսքի “RouteCustomersAsRows” և “RouteProductsAsRows” էջերում Ընդամենը գումար սյուն/տողն ընդունում է պատվերի գումարի վրա լրացուցիչ զեղչի տոկոսը կիրառված արժեքը։ Ավելացել են Ամբողջական պատվերի գումար առանց լր. զեղչի, Ամբողջական պատվերի ընդամենը գումար, Գումար առանց լր. զեղչի սյուներ/ տողերը, որոնք թաքցրած են։

 

Սխալների ուղղում

 

1.Դրույթներ բաժնի պարտադիր լրացվող պարամետրերը այլևս հնարավոր չէ դատարկ թողնել

2.Ուղղվել է Վաճառքների առաջարկվող փոխմարումներ մատյանի սխալը

3.Ապրանքի լրացուցիչ չափման միավորը օգտագործվում է պարամետրի անջատված լինելու դեպքում Ապրանքներ տեղեկատուում ապրանքի լրացուցիչ չափման միավորին առնչվող սյուները այլևս տեսանելի չեն

 

7.0.03.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“07” մայիս 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Ապրանքների վերադարձ առաքիչին փաստաթղթի Լրացուցիչ էջում ավելացել է Այլ համակարգ ուղարկման վիճակ դաշտը

2.Այժմ հնարավոր է այլ համակարգերից սերվիսի միջոցով ստանալ Ապրանքների վերադարձ առաքիչին փաստաթուղթը

3.Գնորդ տեղեկատուում կատարվել են հետևյալ փոփոխությունները.

b2b.armsoft հարթակ էջում ավելացել են Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին, Հասանելի է AS B2B հավելվածում ստուգավանդակները և Հասանելի տվյալների ժամանակահատված դաշտը , որով հնարավոր է սահմանել օրերով կամ նշված ամսաթվից սկսած գնորդին հասանելի տվյալների ժամանակահատվածը

Կոնտակտներ աղյուսակում ավելացել է Տվյալները հասանելի են AS B2B հավելվածում ստուգավանդակը, որը նշելու դեպքում նշված կոնտակտին AS B2B հավելվածի միջոցով հասանելի են դառնում իր տվյալները

AS B2B հավելվածում գնորդի տվյալները հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է Դրույթներb2b.armsoft հարթակ բաժնի և Գնորդ տեղեկատուի b2b.armsoft հարթակ էջի Մասնակցել գնորդի տվյալների բարելավման ծրագրին ստուգավանդակները նշել

4.Գնորդներ թղթապանակում ավելացել են Հասանելի է AS B2B հավելվածում, Պատվիրող կազմակերպություն և Հարթակի մասնակից սյուները

5.Առևտրային գործակալ տեղեկատուում ավելացել է Հասանելի առաքիչներ աղյուսակ՝ Կոդ, Անվանում և Հիմնական սյուներով

6.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Առաքիչ դաշտի ընտրման ցուցակում ավելացվել է Հասանելի է առևտրային գործակալին սյունը

7.Վաճառք, Վաճառքի վերադարձ, Վճարում և Ապրանքների գույքագրում թղթապանակներում ավելացել է Դիտել գործակալի ստեղծած փաստաթուղթը հրամանը, որով հնարավոր է դիտել Առևտրային գործակալի կողմից ուղարկված և չխմբագրված փաստաթուղթը

 

Սխալների ուղղում

 

1.Գնորդների գնացուցակ փաստաթուղթը այժմ հնարավոր է խմբագրել չսպասարկվող գնորդների և փակված ապրանքների առկայության դեպքում

2.Չփակված փաստացի երթուղի ունեցող գնորդին այլևս հնարավոր չէ հեռացնել

3.Ուղղվել է Առևտրային գործակալների հասանելի ապրանքներ և Առևտրային գործակալի նախընտրելի ապրանքներ տեղեկատուների ֆիլտրման սխալը

 

7.0.03.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“27” ապրիլ 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Վաճառքի պատվեր թղթապանակում ավելացել է Դիտել գործակալի ստեղծած փաստաթուղթը հրամանը, որով հնարավոր է դիտել Առևտրային գործակալի կողմից ուղարկված և չխմբագրված փաստաթուղթը

 

7.0.03.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“13” ապրիլ 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերի Ավելացնել ապրանքներ կոճակից բացվող պատուհանում կատարվել են հետևյալ փոփոխությունները

ավելացել է Միայն լրացվածները նշիչ, որի միջոցով ապրանքների ցուցակից հնարավոր է ֆիլտրել միայն լրացված քանակով տողերը

պատուհանի մեծությունը դարձել է կարգավորվող

2.Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթը ևս հնարավոր է արտահանել հարկային ծրագիր որպես արտադրանքի, ապրանքների տեղափոխման հաշվարկային փաստաթուղթ

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է փաստաթղթերի վերահաշվարկի հարցման սխալը

2.Ուղղվել է ըստ օգտագործողների պահեստների հասանելիություն սահմանելիս օգտագործողների ընտրման ցուցակի սխալը

3.Ուղղվել է ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի սխալը

4.Ուղղվել է նոր տվյալների պահոցում համակարգային դիտելու ձևերի հաշվարկվող սյուների սխալը

 

7.0.03.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“28” մարտ 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Մարում փաստաթղթի համար ավելացել են Սևագիր և Գրանցված վիճակներ։ Մարումներ թղթապանակում ավելացել է Վիճակ սյուն։ Դարձնել սևագիր և Գրանցել հրամաններով հնարավոր է նշված տողերով խմբագրել Մարում փաստաթղթի Վիճակը։ Եթե շարժական մասից Վաճառքի վերադարձ փաստաթուղթը ստացվում է Սևագիր վիճակով, ապա Մարում փաստաթուղթը նույնպես ստացվում է Սևագիր վիճակով։

2.Ապրանք տեղեկատուում Գծիկավոր կոդ դաշտն այժմ հնարավոր է լրացնել նաև սկաներով: Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տեղաշարժ և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերում ավելացել է սկաներով՝ ըստ գծիկավոր կոդերի ապրանքները մուտքագրելու հնարավորություն, այդ նպատակով փաստաթղթերում ավելացել է Գծիկավոր կոդ դաշտ

3.Պատվերների և Վաճառքների համեմատում  և Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվությունների և Նվերների ակցիաներ մատյանի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Սյուներ էջ

4.Համակարգի վրացական տարբերակում ապրանքների գինն ու գումարը տրվում են ստորակետից հետո 4 նիշի ճշտությամբ

5.Ապրանքների գործողություններ ըստ գնորդի հաշվետվությունում ավելացել է փաստաթղթերը խմբագրելու հնարավորություն

6.Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է Լրացուցիչ զեղչն օգտագործվում է պարամետրը, որի ոչ արժեքի դեպքում փաստաթղթերից բացակայում են Գումար առանց լր․ զեղչի և Լրացուցիչ զեղչի տոկոս դաշտերը

7.Վաճառքի պատվեր փաստաթղթից Ապրանքների տրամադրում առաքիչին ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում Ավելացնել նաև նախատեսվող երթուղուն ստուգավանդակը դարձել է հիշվող

8.Տարբեր առաքիչներ ունեցող Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից այժմ հնարավոր է նշված տողերով տպել Առաքման հանձնարարական

9.Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ տեղեկատուում ավելացել է Հասանելի է ստուգավանդակը նշված տողերով խմբագրելու հնարավորություն

10.Գնորդների շրջանառություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ զրոյական տողերը ստուգավանդակ

11.Առևտրային գործակալներ տեղեկատուում ավելացել են Տվյալների վերջին ուղարկման ժամանակ և Տվյալների վերջին ստացման ժամանակ սյուներ

12.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերում Օգտագործողի կողմից նկարագրված և Առաքման ամսաթիվ, Մեկնաբանություն, Այլ համակարգ ուղարկման վիճակ, Փաստաթղթի խումբ, Վճարման ուշացման օրեր, Առաջնայնություն, Կոնտակտ դաշտերը միշտ խմբագրվող են՝ անկախ փաստաթղթի հիման վրա այլ փաստաթուղթ ստեղծված լինելուց

13.Գնորդին Չսպասարկվող դարձնելիս եթե տվյալ գնորդն ունի ի պահ տրված ապրանքների մնացորդ կամ պարտք, ապա ծրագիրն այժմ բերում է նախազգուշացնող հաղորդագրություն

14.Վաճառքի պատվեր, Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում այժմ հնարավոր է կոճակով Տարաներ էջից ապրանքները տեղափոխել Ի պահ հանձնում էջ և հակառակը, իսկ Նվերներ էջից՝ ապրանքները  տեղափոխել Տարաներ կամ Ի պահ հանձնում էջ

15.Բոլոր տպելու ձևանմուշներում աղյուսակների լրացուցիչ նկարագրվող դաշտերի քանակը դարձել է 10

16.Բանկեր տեղեկատուում ավելացել է Ներմուծել b2b.armsoft հարթակից հրաման

17.Գներ, Զեղչեր ստուգավանդակը նշված լինելու դեպքում լռությամբ վերահաշվարկվում են նաև Սանդղակային զեղչերը

18.Վաճառքի պատվերից Վաճառք ստեղծելիս առաջարկվող երկխոսության պատուհանում Վերահաշվարկել բաժնում ավելացել են Սանդղակային զեղչեր և Նվերների ակցիաներ ստուգավանդակները

19.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում կատարվել են հետևյալ փոփոխությունները՝

Տրամադրվող ապրանքներ էջի Քանակ սյունը վերանվանվել է Տրամադրվող քանակ

Տրամադրվող ապրանքեր աղյուսակից որևէ ապրանք հեռացնելիս Առաքումներ էջում տվյալ ապրանքի համար Առաքման ենթակա է սյան արժեքները  ավտոմատ զրոյացվում են

Առաքումներ էջի Առաքման ենթակա է և Տրամադրվող ապրանքներ էջի Տրամադրվող քանակ սյուների տարբեր արժեքների դեպքում փաստաթուղթը հիշելիս ծրագիրը բերում է հետևյալ զգուշացնող հաղորդագրությունը․ Տրամադրվող և առաքման ենթակա քանակները տարբեր են: Վերաբեռնե՞լ Տրամադրվող ապրանքներ ցուցակը:

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Առաքման հանձնարարականի տպվող տեսքերի DeliveryNote էջի սխալը

 

7.0.03.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“14” փետրվար 2018թ

Նոր հնարավորություններ

 

1.Ավելացել է Գնորդների գնացուցակի փակման ներմուծման excel ֆայլ, իսկ Գնորդների գնացուցակների փոփոխում մատյանում՝ Գնորդների գնացուցակի փակում հրաման

2.Եթե Վաճառքի վերադարձ փաստաթուղթը կոնկրետ Վաճառք փաստաթղթի հիման վրա է ստեղծված, ապա այժմ ստուգում է կատարվում, որ երկու փաստաթղթերում էլ նշված լինի նույն Գնորդն ու Բաժինը

3.Ավելացել է Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում մատյան՝ Խմբագրել և Հաստատել նոր զեղչերը հրամաններով

4.Շարժական մասից ստացված ծանուցման մեջ այժմ երևում է նաև Առևտրային գործակալի կոդը և անունը

5.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս բացվող երկխուսության պատուհանից հեռացվել է Հարկային հաշվի տեսակ դաշտը

6.Եթե Գնորդ տեղեկատուի ՀՎՀՀ դաշտում բացատներ կան, ապա տվյալ գնորդով ստեղծված Վաճառքի պատվեր կամ Վաճառք փաստաթղթերը հարկային ծրագիր արտահանելիս ՀՎՀՀ դաշտի բացատները ավտոմատ հեռացվում են

7.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի Ամսաթիվ դաշտը, որը խմբագրելու դեպքում առաջարկվում է Վերահաշվարկման երկխոսության պատուհանը

8.Վաճառքների վերլուծություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանի Գործողություն և Փաստաթղթի վիճակ դաշտերի արժեքները դարձել են հիշվող

9.Վաճառքներ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Գտնվելու վայր բազմանշումային դաշտը, իսկ թղթապանակում՝ Գտնվելու վայր և Գտնվելու վայրի անվանում սյուները

10.Վաճառքների վճարումներ և մարումներ հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Վաճառքի գոտի բազմանշումային դաշտը, իսկ հաշվետվությունում՝ Վաճառքի գոտի և Վաճառքի գոտու անվանում սյուները

11.Ավելացել է Գնորդ տեղեկատուի համար տպվող տեսք նկարագրելու հնարավորություն

12.Գլխավոր ժապավենի Օգնություն բաժնում ավելացել է Ստուգել b2b.armsoft կապը հրամանը։ Այն կատարելիս բացվող պատուհանի Ստուգել կոճակով հնարավոր է ստուգել Տարբերակների թարմացման, WCF բոլորին հասանելի ծառայությունների, WCF բաժանորդներին հասանելի ծառայությունների, Rest ծառայությունների և Ամպային ծառայությունների հասանելիությունը

13.Ավելացել է համակարգն ավտոմատ թարմացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Եթե համակարգիչը միացված է ինտերնետ ցանցին, ապա նոր տարբերակի թողարկման դեպքում օգտագործողը ստանում է ծանուցում հետևյալ հաղորդագրությամբ՝ Հասանելի է համակարգի թարմացումը։

Գլխավոր ժապավենի Օգնություն բաժնում ավելացել է Ստուգել թարմացումները հրամանը։ Այն կատարելիս բացվող Թարմացնել համակարգը պատուհանի Բեռնել կոճակով հնարավոր է թարմացնել համակարգի տարբերակը

14.Համակարգում ավելացել է SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Դրույթների b2b.armsoft հարթակ բաժնում ավելացել է Կազմակերպության անվանումը SMS–ի համար դաշտ

Գնորդ տեղեկատուի Կոնտակտներ էջում ավելացել է Ուղարկել SMS ստուգավանդակը

Վճարումներ թղթապանակում ավելացել է Ուղարկել SMS հրամանը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի պատվերի հիման վրա ստեղծված Վաճառք փաստաթղթի սխալը

2.Ուղղվել է Ապրանքների տեղաշարժ թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանի սխալը

3.Ուղղվել է միևնույն ամսաթվով Ապրանքների զեղչ և Ապրանքների զեղչի փակում փաստաթղթերի ստեղծման խնդիրը

4.Բարելավվել է Նվերների ակցիայի հաշվարկը