7.02.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.02.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.02.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.02.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.02.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.02.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.02.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.02.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“18” հունվար 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Եթե Առևտրային գործակալ տեղեկատուի Ապրանքի հասանելիություն և Նախընտրելի ապրանքներ էջերի ցուցակում կա որևէ փակված ապրանք, ապա ծրագիրը բերում է զգուշացնող և ոչ թե արգելող նշան նշան ու հաղորդագրություն։ Շարժական մաս չեն տրամադրվում փակված ու հասանելի ապրանքները

2.Առևտրային գործակալի հասանելի ապրանքներ և Առևտրային գործակալի նախընտրելի ապրանքներ տեղեկատուներում ավելացել է Ապրանքը փակված է սյուն

3.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանից Վաճառք ստեղծելիս առաջարկվող երկխոսության պատուհանում Փոխել արժեքները բաժնի բացված կամ փակված լինելը դարձնել հիշվող։ Փոխել արժեքները բաժնում ավելացել է նաև Առևտրային գործակալ և Վաճառքի գոտի դաշտերի խմբագրման հնարավորություն

4.Վաճառքներ թղթապանակից այժմ հնարավոր է տարբեր Բաժիններով Կատարել մարում և Վճարում գործողություն

5.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառք փաստաթղթի Բաժին և Վաճառքի գոտի դաշտերը

6.Վաճառքների վերլուծություն հաշվետվությունում այժմ ցուցադրվում են նաև Սևագիր վիճակ ունեցող վաճառքները և ավելացել է Վիճակ սյուն։ Վաճառքների վերլուծություն հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Փաստաթղթի վիճակ դաշտ։

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Երթուղու ձևանմուշ փաստաթղթի սխալը

 

7.0.02.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“28” դեկտեմբեր 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Ավելացել է Ապրանքների զեղչերի փոփոխման հայտեր թղթապանակ, որտեղից հնարավոր է դիտել և մշակել շարժական մասից ստացված Ապրանքների զեղչերի փոփոխությունները

2.Բոլոր թղթապանակների, հաշվետվությունների և մատյանների նախնական ֆիլտրման պատուհանի Ժամանակահատված դաշտը դարձել է հիշվող

3.Ըստ արտաքին կոդերի արտահանման տպվող տեսքում Import to AS-Accountant էջի Գնորդի հաշիվ դաշտի արժեքում այժմ լրացվում է 2211

4.Ավելացել է Նվերների ակցիաներ հաշվետվություն

5.Վաճառքի պատվեր փաստաթղթում Օգտագործող չունեցող Առևտրային գործակալ նշելու դեպքում պահեստների հասանելիությունն այժմ ստուգվում է ըստ ընթացիկ օգտագործողի

6.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել  Վճարում փաստաթղթի Ամսաթիվ, Փաստաթղթի խումբ, Մեկնաբանություն և Մարում փաստաթղթի Ամսաթիվ, Մարման տեսակ, Փաստաթղթի խումբ, Մեկնաբանություն դաշտերը

7.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանից Վաճառք ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանը համապատասխանեցվել է Վաճառքի պատվերներ թղթապանակից Վաճառք ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանին

8.Դուրս գրված հաշիվների սերիան և համարը Վաճառքի պատվերների, Վաճառքների և Վաճառքի վերադարձերի վրա արտացոլելիս Արտահանված է հարկային ծրագիր ստուգավանդակի վրա այժմ ստուգում չի կատարվում

9.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ փաստաթղթերում եթե Գնորդը չի պատկանում փաստաթղթում նշված վաճառքի գոտուն, փաստաթուղթը հիշելիս բերում է զգուշացնող հաղորդագրություն, որ տվյալ գնորդը չի գտնվում տվյալ գոտում

10.Ապրանքների առկայություն excel ֆայլում ավելացել է Պահեստ սյուն

11.Գնորդի քաղվածք հաշվետվության նախնական ֆիլտրման պատուհանում ավելացել է Ցույց տալ մնացորդը օրվա վերջում ստուգավանդակ, որը նշելու դեպքում քաղվածքում յուրաքանչյուր գործարքի օրվա դրությամբ ցույց է տրվում տվյալ Գնորդի մնացորդը

12.Վաճառքի պատվերների հիման վրա Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթ ստեղծելիս տրամադրվող քանակներն այժմ հնարավոր է մուտքագրել շտրիխ կոդը կարդացող սարքով, և եթե մուտքագրվում է այնպիսի կոդ, որը չկա պատվերներում, ծրագիրը բերում է զգուշացնող հաղորդագրություն։ Վաճառքի պատվերների հիման վրա Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթ ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում ավելացել է Առաքման քանակները չլրացնել ստուգավանդակ, որն ակտիվ է դառնում Ցույց տալ փաստաթղթերը ստուգավանդակը նշելու դեպքում։ Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում ավելացել է Սկաներ բաժին Գծիկավոր կոդ և Պատվերի N դաշտերով

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել Ապրանքների առկայության ներմուծում գործողության սխալը

2.Ուղղվել է 0-ական ԱԱՀ ունեցեղ Վաճառք փաստաթուղթը ըստ արտաքին կոդերի արտահանման սխալը

3.Ուղղվել է ԱԱՀ-ից ազատված Տարա և ակցիզային հարկով հարկվող Ապրանք պարունակող Վաճառքը հարկային ծրագիր արտահանման սխալը

4.Ակցիզային հարկով հարկվող Ապրանք վաճառելիս Գնորդի ԱԱՀ-ից ազատված լինելու դեպքում ակցիզային հարկը այժմ չի զրոյացվում

 

7.0.02.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“08” դեկտեմբեր 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Վճարում փաստաթուղթ ստեղծելիս Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում Գնորդերի ընտրման ցուցակում այժմ միայն երևում են տվյալ առևտրային գործակալին հասանելի վաճառքի գոտիների գնորդները

2.Ավելացել է Ապրանքների տեղաշարժ փաստաթղթի ձևանմուշ

3.Պատվերների և Վաճառքների առաջարկը այժմ աշխատում է նաև գրասենյակային մասում։ Այդ նպատակով, Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել են Պատվերի, վաճառքի առաջարկում օգտագործվում է, Հաշվարկի օրերի քանակ, Գործակից, Հաշվարկման մեթոդ (Նախորդի հիման վրա, Նախորդների միջին ըստ այցերի, Նախորդների միջին ըստ օրերի, Գույքագրումների հիման վրա արժեքներով) և Հաջորդ այցելության որոշման մեթոդ (Հաջորդ նախատեսված այցելություն, Նախորդ այցելությունների միջին արժեքներով) պարամետրերը։

4.Այժմ Վաճառք փաստաթուղթը հնարավոր է արտահանել RS.GE առանց Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթուղթն RS.GE արտահանելու

5.Առաքման հանձնարարական ըստ պատվերների տպվող տեսքի Orders էջի կարգավորումներ և DeliveryNote էջի կարգավորումներ բաժիններում ավելացել է Ցույց տալ խմբավորված ապրանքի խմբերը պարամետրը 0(Ոչ ) և 1(Այո ) արժեքներով

6.Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ և Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերի աղյուսակների սյուների լայնությունը դարձել է հիշվող

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից Առաքման հանձնարարական տպման սխալը

2.Ապրանք տեղեկատուի Հարկեր ներդիրի Ակցիզային հարկի գործակից դաշտի կոտորակային մասի նիշերը հնարավոր է գրել նաև առանց դաշտից բացվող հաշվիչի միջոցով

3.Նոր տվյալների պահոցում Դրույթների Շարժական սարքեր բաժնի Վաճառքի վերադարձ փաստաթղթի գրանցման վիճակ դաշտի արժեքն ընդունում է Գրանցված արժեքը

4.Ուղղվել է Գնորդների փոփոխման հայտեր տեղեկատուի սխալը

5.Ուղղվել է Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերի ներմուծման excel ֆայլերի սխալը

6.Ուղղվել է Դրույթների Շարժական սարքեր բաժնի Աշխարհագրական դիրքեր -> Պարբերաբար ֆիքսվում են պարամետրի սխալը

 

7.0.02.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“17” նոյեմբեր 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Դրույթների b2b.armsoft հարթակ բաժնում ավելացել է Մասնակցել գնորդի տվյալների ստացման բարելավման ծրագրին պարամետրը

2.Դրույթների Համակարգային բաժնում ավելացել է Վեբ սերվիսի հարցումների կատարման առավելագույն ժամանակ (վայրկյան) պարամետրը

3.Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթի տպելու ձևանմուշում ավելացել է փաստաթղթին կցված Տպելու գնացուցակով ապրանքի գինը և գումարը

4.Նախատեսված և փաստացի երթուղիների համեմատում քարտեզի վրա հաշվետվությունում տարանջատվում են երթուղու առաջին և վերջին ֆիքսված կոորդինատները

5.Գնորդներ տեղեկատուից Ավելացնել երթուղու ձևանմուշին հրամանը կատարելիս ցուցադրվող հաղորդագրությունում նշվում է Ստեղծվեց երթուղու ձևանմուշ կամ Թարմացվեց երթուղու ձևանմուշ

6.Գնորդներ տեղեկատուից Ավելացնել երթուղու ձևանմուշին հրամանով բացվող պատուհանում Վաճառքի գոտի և Առևտրային գործակալ դաշտերի միաժամանակ դատարկ լինելու դեպքում ցուցադրվող հաղորդագրությունում նշվում է Առևտրային գործակալ և Վաճառքի գոտի դաշտերի արժեքները միաժամանակ դատարկ չեն կարող լինել

7.Վաճառք փաստաթղթում ավելացել է Դուրս գրման ամսաթիվ դաշտ, որն ավտոմատ լրացվում է դուրս գրված հաշիվների սերիայի և համարի արտացոլման ժամանակ

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթի հարկային ծրագիր արտահանման սխալը

 

7.0.02.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“03” նոյեմբեր 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ հնարավոր է QR կոդի միջոցով լրացնել Առևտրային գործակալ տեղեկատուի Սարքի նույնականացման համար դաշտի արժեքը։ Այդ նպատակով՝

Դրույթների Շարժական սարքեր բաժնում ավելացել է Վեբ սերվիսի կարգավորումներ ենթաբաժին՝ Սերվեր, Պորտ և Սերվիսի ճանապարհ դաշտերով

Առևտրային գործակալ տեղեկատուում ավելացել է կոճակը

2.Համակարգում ավելացել է պահեստների հաշվառում իրականացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է Պահեստների հաշվառում իրականացվում է պարամետրը, որի նշված լինելու դեպքում ակտիվանում են ստորև թվարկված փոփոխությունները

Ավելացել է Պահեստ տեղեկատուԿոդ, Անվանում, Պահեստապետ, Հասցե դաշտերով և Փակվել է ստուգավանդակով

Ավելացել է Պահեստների հասանելիություն ըստ օգտագործողների թղթապանակ

Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տրամադրում առաքիչին և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերում և ներմուծման excel ֆայլերում ավելացել են Պահեստ պարտադիր լրացվող դաշտ և սյուն

Շարժական մաս ուղարկվում են միայն տվյալ օգտագործողին հասանելի Պահեստներում ապրանքների առկայությունը

Ապրանքների մուտք, Ապրանքների ելք և Ապրանքների վերադարձ առաքիչից փաստաթղթերի և Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից տպվողԱռաքման հանձնարարականի տպվող տեսքերում այժմ հասանելի են նաև Պահեստ տեղեկատուի դաշտերը

Վաճառքի պատվեր փաստաթղթում ապրանքների առկայության ստուգումը կատարվում է ըստ տվյալ օգտագործողին հասանելի Պահեստների

Ապրանքների մուտք, Ապրանքների ելք, Ապրանքների տրամադրում առաքիչին,Ապրանքների վերադարձ առաքիչից թղթապանակներում, Ապրանքների գործողություններ, Ապրանքների մնացորդներ, Ապրանքների շրջանառություն հաշվետվություններում և նախնական ֆիլտրման պատուհաններում ավելացել են Պահեստ և Պահեստի անվանում սյուներ

Վաճառքի պատվեր փաստաթղթից Ապրանքների տրամադրում առաքիչին և Վաճառքի վերադարձ փաստաթղթից Ապրանքների վերադարձ առաքիչից ստեղծելիս առաջարկվող երկխոսության պատուհաններում ավելացել է Պահեստ պարտադիր լրացվող դաշտ

Ապրանքների հաշվառում ենթահամակարգում ավելացել է Ապրանքների տեղաշարժ փաստաթուղթ

Ապրանքների գործողություններ հաշվետվությունում ավելացել է Տեղաշարժ գործողությունը

Ապրանքների շրջանառություն հաշվետվությունում ավելացել է Մուտք տեղաշարժից և Ելք տեղաշարժից սյուներ

ProductQntRemInStorage ծրագրային բանաձևում ավելացել է Պահեստ պարամետրը

3.Վաճառքի պատվեր,Վաճառք և Վաճառքի վերադարձ փաստաթղթերում արագացել է Ավելացնել ապրանքներ պատուհանի կանչը

4.Վաճառքի պատվեր փաստաթղթից Վաճառք ստեղծելիս հայտնվող երկխոսության պատուհանում երբ  նշված է Քանակները լրացնել առաքումներից ստուգավանդակը, ապա այժմ հնարավոր է առաջարկվող Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերի ցուցակից ընտրել կոնկրետ փաստաթուղթը և ստեղծվող փաստաթղթի Ապրանքներ աղյուսակը դասավորվում է ըստ ապրանքի կոդի։

5.Գնորդներ տեղեկատուում  ավելացել են Հիմնական վաճառքի գոտի, Հիմնական վաճառքի գոտու անվանում, Հիմնական կոնտակտի անուն, Հիմնական կոնտակտի հեռախոս և Հիմնական կոնտակտի էլ․ փոստ սյուներ

6.Վաճառքի վերադարձ փաստաթղթի համար ավելացել են Սևագիր և Գրանցված վիճակներ։ Վաճառքի վերադարձեր թղթապանակներում ավելացել է Վիճակ սյուն։ Դարձնել սևագիր և Գրանցել հրամաններով հնարավոր է նշված տողերով խմբագրել Վաճառքի վերադարձ փաստաթղթի Վիճակը։ Դրույթների Շարժական սարքեր բաժնում ավելացել է Ստացված փաստաթղթերի գրանցման վիճակ պարամետր Վաճառքի վերադարձ փաստաթղթի համար՝ Սևագիր և Գրանցված արժեքներով։

7.Ավելացել է Վաճառքի վերադարձ փաստաթղթից Մարում կատարելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Վաճառք փաստաթղթից նշված տողերով Վաճառքի վերադարձ ստեղծելիս բացվող երկխոսության պատուհանում ավելացել էԿատարել մարում ստուգավանդակ, որն ակտիվանում է Վիճակ դաշտի Գրանցված արժեքն ունենալու դեպքում

Վաճառքի վերադարձ փաստաթղթում ավելացել է Մարում կոճակ

Վաճառքի վերադարձից Մարում կատարելիս պարտքի մարման եղանակը որոշվում է Դրույթների Ընդհանուր բաժնի Պարտքի մարման եղանակ պարամետրի արժեքից ելնելով

8.Ավելացել է Վաճառքի վերադարձ փաստաթղթից Վճարում գնորդին փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն