7.01.1 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Գրասենյակային մաս >

7.01.1 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.01.9 տարբերակի թարմացման նկարագրություն

7.01.8 տարբերակի թարմացման նկարագրություն

7.01.6 տարբերակի թարմացման նկարագրություն

7.01.5 տարբերակի թարմացման նկարագրություն

7.01.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.01.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.01.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.01.1 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.01.9 տարբերակի թարմացման նկարագրություն

“24” հոկտեմբեր 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանում ավելացել է Վաճառքի պատվեր փաստաթուղթը խմբագրելու հնարավորություն

2.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանում ավելացել է Մեկնաբանություն սյուն

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Առաջադրանք փաստաթղթի սխալը

 

7.0.01.8 տարբերակի թարմացման նկարագրություն

“13” հոկտեմբեր 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Ավելացել է Վճարում փաստաթղթի տպվող տեսք

2.Ավելացել է Վաճառք փաստաթղթի Ամսաթիվ, Առևտրային գործակալ և Առաքող ավտոմեքենա դաշտերի նշված տողերով խմբագրման հնարավորություն

3.Գնորդների գործողություններ հաշվետվությունում ավելացել է Առաքիչ և Առաքիչի անվանում սյուներ

4.Այժմ հնարավոր է համակարգային դիտելու ձևը դարձնել պասիվ

5.Վաճառքի պատվեր փաստաթղթից Վաճառք ստեղծելիս, երբ  նշված է Քանակները լրացնել առաքումներից ստուգավանդակը, ապա այժմ հնարավոր է առաջարկվող Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթերի ցուցակից ընտրել կոնկրետ փաստաթուղթը

6.Ավելացել է Փոխարկելի ապրանքի խումբ տեղեկատու։ Ապրանք տեղեկատուում ավելացել է Փոխարկելի ապրանքի խումբ դաշտ։

7.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում

ավելացել են Առաքման քանակ, Պատվիրված քանակ և Տրամադրվող քանակ դաշտերը

Առաքումներ էջում ավելացել են Առաքվող ապրանք, Անվանում, Չափման միավոր և Պատվիրված ապրանք, Անվանում, Չափման միավոր սյուները, իսկ Քանակ սյունը վերանվանվել է Առաքման ենթակա է

եթե Առաքումներ էջում նշված Պատվիրված ապրանքն ունի փոխարկելի ապրանքներ ապա, Առաքվող ապրանք սյան արժեքում առաջարկվում է փոխարկելի ապրանքների ցուցակը, որից հնարավոր է փոխարինել Պատվիրված ապրանքը։ Վաճառք ստեղծելիս փոխարինված ապրանքի Զեղչված գին դաշտի արժեքը ժառանգվում է Պատվիրված ապրանքի Զեղչված գին դաշտի արժեքից։

 

Սխալների ուղղում

 

1.Վաճառքի պատվերի հիման վրա չստեղծված Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթից Առաքման հանձնարարական տպելիս Բեռնագիր էջում  ապրանքների գներն այժմ պատշաճ արտացոլվում են

2.Վաճառքի վերադարձ փաստաթղթի Ի պահ հանձնում էջը վերանվանվել է Ի պահից վերադարձ

3.Ուղղվել է Մարում փաստաթղթի սխալը

 

7.0.01.6 տարբերակի թարմացման նկարագրություն

“15” սեպտեմբեր 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Վճարում փաստաթղթի համար ավելացել են Սևագիր և Գրանցված վիճակներ։ Վճարումներ թղթապանակում ավելացել է Վիճակ սյուն։ Դարձնել սևագիր և Գրանցել հրամաններով հնարավոր է նշված տողերով խմբագրել Վճարում փաստաթղթի Վիճակը։ Դրույթների Շարժական սարքեր բաժնում ավելացել է Ստացված փաստաթղթերի գրանցման վիճակ պարամետր Վճարում փաստաթղթի համար՝ Սևագիր և Գրանցված արժեքներով։

2.Ապրանքների գույքագրումներ հաշվետվությունում ավելացել է Չափման միավոր սյուն

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառք փաստաթղթի սխալը

2.Ուղղվել է Ժամկետանց պարտքի սահմանաչափերի սահմանման սխալը

 

7.0.01.5 տարբերակի թարմացման նկարագրություն

“4” սեպտեմբեր 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Փաստաթղթերի Ավելացնել ապրանքներ կոճակով բացվող պատուհանում սյուների ֆիլտրի ցուցակը դարձել է բազմանշումային

2.Ավելացել է Գնորդներ տեղեկատուից նշված տողերով Երթուղու ձևանմուշ ստեղծելու կամ արդեն եղած Երթուղու ձևանմուշում նշված գնորդներին ավելացնելու հնարավորություն

3.Ապրանքների գույքագրում փաստաթղթի Ընդհանուր էջում ավելացել է Փաստաթղթի խումբ դաշտ

4.Գնորդների գնացուցակների փոփոխում մատյանի Նոր գին սյունը դարձել է նկարագրվող

5.Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է Մատակարարման (առաքման) եղանակ դաշտի լրացման եղանակ պարամետրը Չլրացնել և Լրացնել ավտոմեքենայի նկարագրությունը արժեքներով

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառք փաստաթղթի նշված տողերով խմբագրման սխալը

 

7.0.01.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“25” օգոստոս 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Ավելացել է Առևտրային գործակալների համար Առաջադրանքներ գրանցելու և դրանց կատարմանը հետևելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Վաճառքներ Ապրանքների շուկայական առաջխաղացում բաժնում ավելացել է Առաջադրանքներ թղթապանակը, որտեղից հնարավոր է ավելացնել, խմբագրել և հեռացնել առաջադրանքները

Դրույթների Ընդհանուր բաժնում ավելացել է Առաջադրանքի առաջարկվող տևողություն (ժամերով) պարամետրը, որի արժեքից կախված լռությամբ առաջարկվում է առաջադրանքի Ավարտը

Ավելացել է Առաջադրանքների ներմուծման Task.xlsm ֆայլը

2.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթի Տրամադրվող ապրանքներ աղյուսակի Քանակների խմբագրում պատուհանից քանակը խմբագրելիս հայտնվող վերահաշվարկի պատուհանում հնարավոր է տարան հանձնել ի պահ կամ վաճառել

3.Ապրանքների տրամադրում առաքիչին փաստաթղթում Առաքիչին ընտրելիս Ավտոմեքենա դաշտում լռությամբ առաջարկվում է առաքիչի հիմնական ավտոմեքենան

4.Վաճառքի պատվերից Վաճառք ստեղծելիս հայտնվող երկխոսության պատուհանում՝

Փաստաթղթի վիճակ դաշտի արժեքը դարձել է հիշվող

Ավելացել է Վաճառքի Այլ համակարգ ուղարկման վիճակի ընտրման հնարավորություն

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդների ներմուծման ֆայլի սխալը

 

7.0.01.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“15” օգոստոս 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Գնորդների փոփոխման հայտեր թղթապանակից դիտել (փոփոխություններով) հրամանով քարտեզի վրա այժմ չի ցուցադրվում (-1,-1) կոորդինատը

2.Գնորդներ տեղեկատուում  ավելացել են Հիմնական վաճառքի գոտի և Հիմնական վաճառքի գոտու անվանում սյուներ

3.Նախատեսվող երթուղի փաստաթղթի պատմության Մեկնաբանություն սյունն ընդունում է Թարմացվել է արժեքը փաստաթղթի թարմացման դեպքում։ Երթուղու ձևանմուշից Նախատեսվող երթուղի ստեղծելիս եթե նշում ենք Թարմացնել արդեն ստեղծվածները ստուգավանդակը, ցուցադրվող հաղորդագրությունում այժմ նշվում  է ստեղծված և թարմացված երթուղիների քանակները։

4.Վաճառքի պատվերների աշխատանքային մատյան, Վաճառքի վերլուծություններ, Ապրանքների գույքագրումներ հաշվետվություններում Քանակ սյան համար, Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվությունում Մնացորդ սյան համար և Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ թղթապանակներում Գումար առանց լրացուցիչ զեղչի սյան համար ավելացել է հանրագումար

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդների փոփոխման հայտեր թղթապանակի սխալը

2.Ուղղվել է Վաճառքի վերադարձ փաստաթղթի սխալը

3.Ուղղվել է Վաճառքի պատվեր փաստաթղթից Դիտել վաճառք(ներ)ը հրամանով բացվող հաշվետվության սխալը

4.Ուղղվել է Վաճառք փաստաթղթի Տարաներ էջի Ավելացնել ապրանքներ պատուհանի Ապրանքի խմբեր ֆիլտրի սխալը

5.Ուղղվել է Վաճառքի պատվեր թղթապանակի նախնական ֆիլտրման պատուհանի ըստ Վաճառքի գոտու ֆիլտրման սխալը

6.Ուղղվել է Վաճառքի պատվերների աշխատանքային մատյանի նախնական ֆիլտրման պատուհանի սխալը

 

7.0.01.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“08” օգոստոս 2017թ

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է փաստաթղթերի՝ նշված տողերով հեռացման սխալը

2.Ուղղվել է փաստաթղթերի՝ նշված տողերով հրամանների կատարման սխալը

3.Ուղղվել է Վաճառք փաստաթղթից Վաճառքի վերադարձ փաստաթղթի ստեղծման սխալը։ Վաճառքի վերադարձ փաստաթղթի Գումար դաշտում այժմ արտացոլվում է վերադարձի գումարը, այլ  ոչ վաճառքի գումարը։

 

7.0.01.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“21” հուլիս 2017թ

Նոր հնարավորություններ

 

1.Վաճառք փաստաթուղթը հարկային ծրագիր արտահանելիս կամ ՀԴՄ կտրոն տպելիս բացվող երկխոսության պատուհանում  ավելացել է Գնացուցակի տեսակ դաշտը, որը լրացնելիս գները լրացվում են ըստ այդ Գնացուցակի տեսակի

2.Վաճառքի պատվեր և Վաճառք փաստաթղթերի տպվող տեսքերում ավելացել է Լր զեղչի գումարը դաշտ, իսկ Վճարման գումարը դաշտում գումարը տրվում է Լրացուցիչ զեղչը հաշվի առնված

3.Ավելացել է Ավտոմեքենա տեղեկատու ներմուծման excel ֆայլ

4.Այժմ հնարավոր է նշված տողերով խմբագրել Վճարում փաստաթղթի Վճարման տեսակ դաշտը

5.Գրասենյակային մասում ավելացել է շարժական մասից նկարներ ստանալու հնարավորություն։ Նկարները երևում են Ապրանքների գույքագրում փաստաթղթի Կցված ֆայլեր պատուհանում, իսկ Ապրանքների գույքագրումներ թղթապանակում ավելացել է Նկար սյուն։