7.09.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Շարժական մաս >

7.09.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.09.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.09.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.09.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.09.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.09.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.09.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“21” հունվար 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ Գնորդի էջում և փաստաթղթերի Գնորդ դաշտի մանրամասն պատուհանում ցուցադրվում են Հիմնական վաճառքի գոտու կոդ և Հիմնական վաճառքի գոտու անվանում դաշտերը

2.Վաճառքներ, Պատվերներ և Վճարումներ թղթապանակներում Վճարման տեսակ ֆիլտրը դարձել է բազմանշումային

3.Ավելացել է ըստ վաճառքի գոտու ֆիլտրման հնարավորություն Պատվեր, Վաճառք, Վերադարձ թղթապանակներում, Պարտքեր հաշվետվության բացվածքում և Պարտքեր հաշվետվության ընդհանուր էջում, եթե գրասենյակային մասից Պարտքի ավտոմատ մարում վերադարձով պարամետրը անջատված է

4.Ավելացել է Ապրանքների գործողություններ ըստ առաքիչի և Ապրանքների մնացորդներ առցանց հաշվետվությունները

5.Պարտքեր հաշվետվության ընդհանուր էջում տեղի են ունեցել հետևյալ փոփոխությունները.

Այժմ ցուցադրվում են նաև տվյալ գնորդի Վերդարձի և Կանխավճարի մնացորդները, ընդ որում Պարտքի ընդհանուր գումարն արտացոլվում է առանց նշված մնացորդների նվազեցման

Պարտքի ավտոմատ մարում վերադարձով պարամետրը միացված լինելու դեպքում շարժական մասում Վերադարձ ստեղծելիս պարտքի ընդհանուր գումարն արտացոլվում է տվյալ վերադարձի հաշվի մարումը հաշվի առած

6.Պատվեր փաստաթղթում ավելացել է Պահեստ դաշտը, որը նշելու դեպքում Ապրանքների հավաքման պատուհանում ապրանքների առկայությունն արտացոլվում է ըստ ընտրված պահեստի։ Դաշտը տեսանելի է միայն նոր ստեղծված և գրասենյակային մաս չուղարկված փաստաթղթերում։

7.Նոր ստեղծված և գրասենյակային մաս չուղարկված Վաճառք փատաթղթում այժմ հնարավոր է խմբագրել Վճարման տեսակ դաշտը՝ անկախ տվյալ վաճառքի հիման վրա վճարում ստեղծված լինելուց

8.Փաստաթղթերի Ապրանքների հավաքման պատուհանի Փոքր քարտ և Քարտ տեսքերում, ինչպես նաև ապրանքների մանրամասն պատուհանում այժմ երևում է նաև Ապրանքների հիմնական չափման միավորի Գծիկավոր կոդը

9.Փաստաթղթերի Ապրանքների հավաքման պատուհանում այժմ հնարավոր է ապրանքները փնտրել ըստ հիմնական չափման միավորի Գծիկավոր կոդի

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդի փոփոխման դատարկ հայտի ստեղծման սխալը

2.Ապրանքների հավաքման պատուհանում այժմ պահուստավորված ապրանքների քանակները հաշվի է առնվում

 

 

7.09.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“27” նոյեմբեր 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Ստուգել թարմացումները հրամանն Օգնություն բաժնից տեղափոխվել է ծրագրի գլխավոր էջի ընտրացանկ

2.Ծրագրի տարբերակի թարմացումներն այժմ կատարվում են անմիջապես ծրագրից՝ b2b.armsoft հարթակի միջոցով

3.Փաստաթղթերում զեղչերի և նվերների հաշվարկը համապատասխանեցվել է գրասենյակային մասում գնային քաղաքականությունը սահմանող տեղեկատուների և փաստաթղթերի փոփոխությանը

4.Ուղղորդիչի Երթուղիներ բաժնի պատկերանշանը փոխվել է

 

Սխալների ուղղում

 

1.Կարգավորումներ բաժնի ենթաբաժիններից դուրս գալու հետ կոճակը այժմ վերադարձնում է Կարգավորումներ բաժին, ոչ թե ծրագրի գլխավոր էջ

 

 

7.0.09.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“02” հոկտեմբեր 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Այժմ գրասենյակային մասից հնարավոր է նախընտրելի ապրանքներ սահմանել նաև ըստ գնորդների, որի արդյունքում շարժական մասից տվյալ գնորդի համար Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի վերադարձ և Գույքագրում փաստաթղթերը ստեղծելիս ապրանքների նախընտրելի ցուցակը կարգավորվում է ըստ գնորդին կցված նախընտրելի ապրանքների

2.Այժմ հնարավոր է Վերադարձ կատարելիս տեսնել միայն տվյալ գնորդին ի պահ հանձնված ապրանքները։ Այդ նպատակով Վերադարձ փաստաթղթի Ի պահ ապրանքների ընտրման ցուցակի ֆիլտրման պատուհանում ավելացել է Ի պահ կոճակը, որը նշելիս ցուցակում երևում են միայն տվյալ գնորդին ի պահ հանձնված ապրանքները

3.Ապրանքներ մեքենայում հաշվետվությունում ավելացել է Կարգավորել կոճակը, որի միջոցով հնարավոր է հաշվետվությունը դիտել ըստ սկզբնական քանակի, մնացորդի, սկզբնական գումարի կամ մնացորդի գումարի։ Ընդ որում՝ Սկզբնական գումար և Մնացորդի գումար սյուների արժեքները հաշվարկվում են գրասենյակային մասի Դրույթներ Շարժական սարքեր բաժնի Հաշվետվություններում հաշվարկվող գումարի գնացուցակի տեսակ պարամետրից ելնելով։ Հաշվետվությունում ավելացել է նաև ըստ Սկզբնական գումար և Մնացորդի գումար սյուների դասավորելու հնարավորություն

4.Այժմ հնարավոր է արգելել վաճառել վերադարձված կամ փոխանակված ապրանքները։ Այդ նպատակով գրասենյակային մասի Դրույթներ Շարժական սարքեր բաժնում ավելացել է Վերադարձված և փոխանակված ապրանքների վաճառքի թույլատրում պարամետրը, որի Ոչ արժեքի դեպքում շարժական մասից վերադարձված կամ փոխանակված ապրանքների Վաճառք գրանցելիս գալիս է զգուշացնող/արգելող հաղորդագրություն՝ Առաքիչի մեքենայում ապրանքի մնացորդի ստուգում պարամետրից կախված

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Կարգավորումներ → Կապ բաժնից սերվերի տվյալները լրացված չլինելու դեպքում Առցանց հաշվետվությունները բացելիս ծրագրի փակման սխալը

 

 

7.0.09.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“28” օգոստոս 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Գույքագրում, Առաջադրանք և Հարցում փաստաթղթերում ավելացել է կցվող նկարները չկտրելու հնարավորություն

2.Առանց կարգավորումներ կատարելու տվյալները ստանալիս այժմ ցուցադրվում է Կարգավորումները կատարված չեն հաղորդագրությունը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Ապրանքների ավտոմատ պահուստավորումը ակտիվացված լինելու դեպքում Պատվերի խմբագրումից և ուղարկումից հետո տվյալների ստացման ժամանակՊատվեր և Պահուստավորում փաստաթղթերի ջնջման սխալը

 

 

7.0.09.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“18” օգոստոս 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Պատվեր, Վաճառք, Վերդարձ և Գույքագրում փաստաթղթերում ավելացել է ըստ տարբեր չափման միավորների գծիկավոր կոդերով ապրանքների հավաքման հնարավորություն

2.Երթուղիներ բաժնի Գնորդների ավելացման պատուհանում ավելացել է Գնորդներին ըստ Սպասարկվող հայտանիշի ֆիլտրելու հնարավորություն

3.Այժմ Փաստաթղթերի վերահաշվարկը կատարվում է ըստ օգտագործողի գրասենյակային մասի համապատասխան պարամետրի արժեքի

4.Ավելացել է Վաճառքի մնացորդներ առցանց հաշվետվությունը

5.Այժմ Գրասենյակային մասից Ապրանքների պահուստավորման ավտոմատ հաշվարկի պարամետրը ակտիվ լինելու դեպքում.

Պատվեր փաստաթղթի Ապրանքների ընտրման ցուցակում և Ապրանքներ տեղեկատուում երևում է գործակալին հասանելի պահեստներում ապրանքների հասանելի քանակը՝ քանակ - պահուստավորված քանակ։ Հասանելի քանակը թարմացվում է ինտերնետ կապի առկայության դեպքում ցանկացածՊատվեր ստեղծելիս/բացելիս/խմբագրելիս, Պատվերի Ապրանքների ընտրման ցուցակը թարմացնելիս, Ապրանքներ տեղեկատուն բացելիս

Պատվերը խմբագրելիս ինտերնետ կապի առկայության դեպքում Ապրանքների ընտրման ցուցակում երևացող պահեստի հասանելի մնացորդին գումարվում է տվյալ Պատվերի պահուստավորված քանակը

Պահուստավորված պատվերը հնարավոր է հեռացնել միայն ինտերնետ կապի առկայության դեպքում

Ինտերնետ կապի բացակայության դեպքում Պատվերի Ապրանքների ընտրման ցուցակում և Ապրանքներ տեղեկատուում հայտվում է ապրանքների առկայության չթարմացման մասին հաղորդագրություն

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Պատվերի հիման վրա Վաճառք ստեղծելիս ապրանքի մնացորդի սխալը

2.Ուղղվել է Գնորդի փոփոխման դատարկ հայտի ստեղծման սխալը

3.Ուղղվել է թղթապանակներում 1000 և ավելի տող ընտրելու դեպքում ծրագրի փակման սխալը