7.10.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Շարժական մաս >

7.10.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.10.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.10.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.10.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.10.2 տարբերակի թարմացման նկարագրություն

«14” հուլիս 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Փաստաթղթերը հիշելիս սխալի հաղորդագրությունների ցուցադրման տևողությունն այժմ դարձել է 30 վայրկյան, ինչպես նաև ավելացել է սխալի հաղորդագրությունը փակելու կոճակ

 

ErrorMessage

 

2.Ավելացել է Ապրանքների գործողություններ ըստ գնորդների առցանց հաշվետվությունը

3.Ավելացել է Վաճառք փաստաթղթից ՀԴՄ կտրոն տպելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

ԿարգավորումներՊարամետրեր բաժնում ավելացել է ՀԴՄ պարամետրերի խումբը

 

ECR

 

Վաճառք փաստաթղթում կոճակից ավելացել է Հիշել և տպել կտրոնը հրամանը

 

SalePrintReceipt

 

4.Երթուղիներ էջում ավելացել է Գնորդներին փնտրելու հնարավորություն

 

RouteSearch

 

5.Ապրանքների հավաքման պատուհանի Փոքր քարտ և Քարտ տեսքերում այժմ նկարները ցուցադրվում են նույն չափերով

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Գնորդի փոփոխման դատարկ հայտի ստեղծման սխալը

 

 

7.10.1 տարբերակի թարմացման նկարագրություն

«19” մայիս 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Ծրագրում ավելացել է Առաքիչի պատվերներ ստեղծելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ուղղորդիչում ավելացել է Առաքիչի պատվերներ թղթապանակը, որտեղ կոճակից հնարավոր է ստեղծել համանուն փաստաթուղթը

 

CourierOrdersM

 

Առաքիչի պատվեր փաստաթղթի Տեսակ դաշտից ելնելով հնարավոր է պատվերը գրանցել Պահեստից կամ Առաքիչից

 

CourierOrdersFromStorageM

 

Պահեստ տեսակով Առաքիչի պատվեր ստեղծելիս Պահեստ դաշտում արտացոլվում է տվյալ օգտագործողին հասանելի պահեստը

Առաքիչի պատվերներ թղթապանակը հնարավոր է ֆիլտրել ըստ Ժամանակահատվածի և Տեսակի

2.Այժմ Պարտքեր հաշվետվության բացվածքում ավելացել է Փոքր քարտ տեսքով դիտելու հնարավորություն

 

ReportsDebt

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վաճառք փաստաթղթում Ընդլայնման հիման վրա եղանակով ավտոառաջարկի խնդիրը

2.Ուղղվել է Պատվեր փաստաթղթի ապրանքների ավելացման էջում ծրագրի փակվելու խնդիրը

3.Ուղղվել է փաստաթղթերի ապրանքների մանրամասն պատուհանը բացելիս ծրագրի փակվելու խնդիրը

 

 

7.10.0 տարբերակի թարմացման նկարագրություն

«02” մարտ 2021թ

Նոր հնարավորություններ

 

1.Պարտքեր հաշվետվությունում ավելացել է Կարգավորել կոճակ, որի միջոցով հնարավոր է հաշվետվությունը դիտել մանրամասն կամ ամփոփ տարբերակով

2.Այժմ Հարցում փաստաթղթում ավելացել է հարցին նկար կցելու հնարավորություն

3.Այժմ Գույքագրում, Առաջադրանք և Հարցում փաստաթղթերի Կցված նկարներ բաժնում ավելացել է միաժամանակ մի քանի նկար ընտրելու և ավելացնելու հնարավորություն

4.Պարտքեր հաշվետվության բացվածքում Վճարման օր սյունը վերանվանվել է Մարման օր

5.Հարցում փաստաթղթում այժմ ցուցադրվում է հարցին կցված նկարների քանակները

6.Այժմ փաստաթղթերի սխալի հաղորդագրություններում արտացոլվում են ապրանքի անվանումը և ապրանքի կոդը

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է փաստաթղթերում ապրանքների զեղչված գին սահմանելու դեպքում գին-զեղչ-զեղչված գին անհամապատասխանությունը

2.Ուղղվել է Գույքագրում փաստաթղթի ապրանքի քարտային տեսքում քանակի միավորի քանակի չարտացոլման սխալը