7.08.0 Տարբերակ

Ուղղորդիչ:  Տարբերակի փոփոխություններ > Շարժական մաս >

7.08.0 Տարբերակ

Previous pageReturn to chapter overviewNext page

7.08.4 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.3 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.2 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.1 տարբերակի թարմացման նկարագրություն

7.08.0 տարբերակի թարմացման նկարագրություն

 

7.0.08.4 տարբերակի թարմացման նկարագրություն

“15” հունիս 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Կարգավորումներ Կապ բաժնում սերվերի հասցեն այժմ հնարավոր է լրացնել նաև https նախդիրով

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է գործակալների կոորդինատների ուղարկման սխալը

 

7.0.08.3 տարբերակի թարմացման նկարագրություն

“26” մայիս 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Պատվիրված ապրանքներ, Վաճառված ապրանքներ և Վերադարձված ապրանքներ հաշվետվություններում ավելացել են ըստ Առևտրային գործակալի և Առաքիչի ֆիլտրման հնարավորություն

2.Վաճառքներ և Վերադարձեր թղթապանակներում ավելացել է ըստ Առաքիչի ֆիլտրման հնարավորություն

3.Պատվերներ թղթապանակում ավելացել է ըստ Առաքման ամսաթվի ֆիլտրման հնարավորություն

4.Փաստաթղթերում ավելացել է տվյալ փաստաթուղթը հիշելու և անմիջապես ուղարկելու հնարավորություն

5.Ժամանակահատված և Առաքման ամսաթիվ ֆիլտրերի ընտրման ցուցակում Այս շաբաթ/Այս ամիս/Այս տարի ընտրելու դեպքում այժմ արտացոլվում է մինչև այդ շաբաթվա/ամսվա/տարվա վերջ գոյություն ունեցող տվյալները, իսկ Երկու շաբաթ ընտրելու դեպքում արտացոլվում է մինչև ընթացիկ շաբաթվա վերջ գոյություն ունեցող տվյալները

6.Այժմ ծրագրի տարբերակները հասանելի են App Tester հավելվածի միջոցով

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Վճարում գնորդին փաստաթղթում կլորացման խնդիրը

 

 

7.0.08.2 տարբերակի թարմացման նկարագրություն

“01” ապրիլ 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Գույքագրում փաստաթղթում ավելացել է ապրանքների ներկայացվածության գնահատման Պլանոգրամի տեսակ ընտրելու հնարավորություն: Այդ նպատակով՝ Գույքագրում փաստաթղթում ավելացել է Պլանոգրամի տեսակ դաշտը, իսկ Գույքագրումներ թղթապանակում՝  Պլանոգրամի տեսակ ֆիլտրը

2.Դրույթներ Ընդհանուր բաժնի Պատվերի և Վաճառքի առաջարկում պարամետրի ակտիվացված լինելու դեպքում Գույքագրում փաստաթղթում այժմ ավելանում է  կոճակը, որով առաջարկվում է նախորդ գույքագրման ապրանքացանկը 

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Android 7.1.2 կամ ավելի ցածր տարբերակ ունեցող սարքերի վրա ծրագիրը տեղադրելիս լեզվի փոփոխման սխալը

2.Ուղղվել է Հարցում փաստաթղթում պատասխանների լրացված որոշ արժեքների չպահպանման սխալը

 

7.0.08.1 տարբերակի թարմացման նկարագրություն

“12” մարտ 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Երթուղիներ բաժնում և Գնորդներ տեղեկատուում աշխարհագրական կոորդինատներ ունեցող գնորդների տողում այժմ երևում էպատկերանշանը

 

Սխալների ուղղում

 

1.Բարելավվել է Ապրանքի խումբ ֆիլտրի աշխատանքը

2.Ուղղվել է գրասենյակային և շարժական մասերի փաստաթղթերում Գումար դաշտի արժեքի անհամապատասխանությունը

3.Ուղղվել է Առցանց հաշվետվությունների երկխոսության պատուհանում Առևտրային գործակալներ ընտրման ցուցակի սխալը

4.Ուղղվել է Android 4 տարբերակ ունեցող սարքերում ծրագրի՝ հետին պլանում հայտնվելու դեպքում փակման սխալը

 

7.0.08.0 տարբերակի թարմացման նկարագրություն

“23” հունվար 2020թ

Նոր հնարավորություններ

 

1.Պատվեր և Վաճառք փաստաթղթերի առաջարկման պատուհանում ավելացել է Ընդլայնման հիման վրա հաշվարկման եղանակ

2.Ավելացել է այլ Առևտրային գործակալների համար Առաջադրանք ստեղծելու հնարավորություն։ Այդ նպատակով Առաջադրանք փաստաթղթում ավելացել են Կատարող և Կատարված աշխատանքի նշումներ դաշտերը

3.Ավելացել է Առաջադրանք փաստաթղթին նկար կցելու հնարավորություն

4.Համակարգում ավելացել է Հարցումներ անցկացնելու հնարավորություն։ Այդ նպատակով՝

Ուղղորդիչում ավելացել է Հարցումներ թղթապանակը,

Երթուղիներ բաժնում Գնորդի տողից  կոճակով, Գնորդի էջում արագ հասանելիության վահանակից կամ Հարցումներ թղթապանակից ավելացել է Հարցում փաստաթուղթ ստեղծելու հնարավորություն։

 

Սխալների ուղղում

 

1.Ուղղվել է Առևտրային գործակալների կոորդինատների հավաքագրման սխալը