Վճարումների և մարումների արտահանում այլ համակարգ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ > Արտահանվող տվյալների նկարագրություններ >

Վճարումների և մարումների արտահանում այլ համակարգ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վճարումներ և Մարումներ թղթապանակներից Արտահանել այլ համակարգ հրամանի միջոցով հնարավոր է փաստաթղթերն արտահանել Excel ֆայլերի միջոցով այլ համակարգ ներմուծելու նպատակով։

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ճանապարհ

Այն լոկալ գրադարանը, որտեղ կպահպանվի ստեղծված Excel ֆայլը։

Ֆայլի անուն

Ստեղծվող Excel ֆայլի անունը։

Ներմուծման համակարգ

Ներմուծվող համակարգն է: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են հետևյալ արժեքները՝ ՀԾ-Հաշվապահ և ՀԾ-Առևտուր։

Փատաթղթի տեսակ

Այլ համակարգում ներմուծվող փաստաթղթի տեսակն է։ Դաշտն ակտիվ է միայն Ներմուծման համակարգ դաշտը լրացված լինելու դեպքում։ Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Հաշվապահ արժեքն ընտրված լինելու դեպքում կարող է ընդունել Հիշարար օրդեր և Դրամարկղի մուտքի օրդեր արժեքները, իսկ ՀԾ-Առևտուր արժեքի դեպքում՝ Բանկի մուտք և Դրամարկղի մուտքի օրդեր արժեքները։

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտում Սևագիր արժեքը նշելու դեպքում այլ համակարգում փաստաթղթերը կարտացոլվեն Սևագիր վիճակով, Գրանցվածի դեպքում՝ Գրանցված։ Դաշտն ակտիվ է Ներմուծման համակարգ դաշտը լրացված լինելու դեպքում։

Գնորդի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Գնորդի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Առևտրային գործակալի լրացման եղանակ

Արտահանվող տվյալներում Առևտրային գործակալի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել Կոդ և Արտաքին կոդ արժեքները։

Պայմանագրի լրացման եղանակ

Ստեղծվող փաստաթղթի Պայմանագրի լրացման եղանակն է։ Կարող է ընդունել ԸնդհանուրԸստ գնորդի արժեքները։ Դաշտն ակտիվ է միայն Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Առևտուր տարբերակն ընտրելու դեպքում։

Պայմանագրի կոդ

Արտահանվող տվյալներում լրացվող Պայմանագրի կոդը։ Դաշտն ակտիվ է Պայմանագրի լրացման եղանակ պարամետրում Ընդհանուր արժեքն ընտրված լինելու դեպքում։

Արտահանել ըստ կանխավճարի և վաճառքների

Արտահանել ըստ կանխավճարի և վաճառքների ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում արտահանվող տվյալներում կանխավճարը և մարվող փաստաթղթերը կարտացոլվեն առանձին տողերով։

Արտահանել նաև արտահանվածները

Արտահանել նաև արտահանվածները ստուգավանդակն ակտիվ լինելու դեպքում կարտահանվի նաև արտահանված փաստաթղթերը։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

ExportByExternalCodesPaymentsDischarges

 

Արտահանել այլ համակարգ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Հաշիվներ էջն ակտիվ է Ներմուծման համակարգ դաշտում ՀԾ-Հաշվապահ տարբերակն ընտրելու դեպքում։

 

Հաշիվներ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Դեբետ

Դեբիտորական հաշիվը։

Կրեդիտ

Կրեդիտորական հաշիվը։

Կանխավճարի հաշիվ

Կանխավճարի հաշիվը։

 

Հաշիվներ էջի տեսքը հետևյալն է.

 

ExportByExternalCodesPaymentsDischargesAccounts