Աշխատանքի սկիզբ

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Աշխատանքի սկիզբ

Previous pageReturn to chapter overviewNext page

Լոկալ տարբերակ

Ամպային տարբերակ

 

Լոկալ տարբերակ

 

Համակարգն աշխատացնելիս կամ WorkBeginning ցանկից Աշխատանքի սկիզբ հրամանն ընտրելիս բացվում է հետևյալ պատուհանը.

 

WorkBeginning_01

 

Լրացվում են ծրագիր մուտք գործելու համար անհրաժեշտ տվյալները․

 

Դաշտ

Նշանակություն

Օգտագործող

Համակարգն Օգտագործողի անունը:

Գաղտնաբառ

Համակարգն Օգտագործողի գաղտնաբառը:

Տվյալների պահոց

Ընտրվում է այն տվյալների պահոցը, որի տվյալներով աշխատելու է Օգտագործողը:

Ամպային տարբերակ

 

Համակարգն աշխատեցնելիս բացվում է հետևյալ պատուհանը.

 

FirstTime cloud 2

 

Պատուհանում անհրաժեշտ է նշել Օգտագործողի Էլ. հասցեն և գաղտնաբառը: Մուտք հրամանը սեղմելուց հետո բացվում է հետևյալ պատուհանը.

 

CloudLogin

 

Օգտագործողի տվյալները հնարավոր է հիշել` նշելով Հիշել Օգտագործողին նշիչ: Հիշել օգտագործողին նշիչը նշված թողնելու դեպքում նորից համակարգ մուտք գործելիս չի պահանջվի գաղտնաբառի մուտքագրում:

Աշխատանքի սկիզբ հիբրիդ պատուհանում առանձնացված են լոկալ և ամպային տարբերակները: Ամպային օգտագործողով հնարավոր է մուտք գործել ինչպես լոկալ համակարգչում գտնվող տվյալների պահոցներ, այնպես էլ ՀԾ սերվերային տարածքում գտնվող ամպային պահոցներ: Լոկալ տարբերակը ընտրելու դեպքում Տվյալների պահոց դաշտում կառաջարկվեն տվյալ համակարգչում կամ լոկալ ցանցում գտնվող տվյալների պահոցները: Ամպային տարբերակը նշելու դեպքում կառաջարկվեն տվյալ օգտագործողին հասանելի ամպային տվյալների պահոցները: Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ է ընտրել Տվյալների պահոցը, որի հետ աշխատելու է տվյալ օգտագործողը և սեղմել Կատարել կոճակը:

 

Հասանելի բանալիներ դաշտում ցուցադրվում են Օգտագործողին հասանելի ամպային բանալիները: Բանալու համարին սեղմելիս բացվում է Առցանց լիցենզիաներ պատուհանը.

 

OnlineLicence

 

Պատուհանում ցուցադրվում են այն Օգտագործողների տվյալները, որոնք տվյալ պահին միացած են նշված բանալուն: Գործող ծրագրեր հատվածում կարելի է տեսնել ակտիվ տվյալների պահոցի վերաբերյալ տվյալներ: Այս պատուհանից բանալու Գլխավոր օգտագործողը կարող է հեռացնել այլ օգտագործողների միացումները: