Պահուստային պատճեններ

Ուղղորդիչ:  Ադմինիստրատորի գործիքներ >

Պահուստային պատճեններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Պահուստային պատճենները նախատեսված են Տվյալների պահոցի ընթացիկ վիճակը հիշելու համար, ինչը հնարավորություն կտա վթարային իրավիճակներում վերականգնել աշխատունակ Տվյալների պահոցը։

Նոր պահուստային պատճենի ստեղծումը կատարվում է Ավելացնել հրամանը սեղմելիս բացվող Ստեղծել պահուստային պատճեն պատուհանի միջոցով, որն ունի հետևյալ տեսքը․

 

CreateBackup

 

Ստեղծել պահուստային պատճեն պատուհանում անհրաժեշտ է ընտրել պահոցը, լրացնել մեկնաբանությունը և սեղմել Կատարել կոճակը: Պատճենումն ավարտվելուց հետո կհայտնվի հետևյալ հաղորդագրությունը։

 

BackupCreating

 

Սեղմել Ok կոճակը։

Ստեղծված նոր կամ կամայական այլ պահուստային պատճեն ծրագրից արտահանելու և որևէ գրադարանում պահելու համար անհրաժեշտ է Պահուստային պատճենների կոնտեքստային ցանկից տալ Արտահանել հրամանն ու ընտրել համապատասխան գրադարանը․ Ֆայլ ընտրելիս պահուստային պատճեն հնարավոր կլինի պահել համակարգչի որևէ թղթապանակում, Dropbox ընտրելիս՝ ամպային հարթակում։

Համակարգչում, ցանցում, արտաքին կրիչների վրա կամ ամպային հարթակում առկա պահուստային պատճենը պահուստային պատճենների գրադարան տեղափոխելու համար անհրաժեշտ է Պահուստային պատճենների կոնտեքստային ցանկից սեղմել Ներմուծել հրամանը, նշել ներմուծման աղբյուրը հնարավոր Ֆայլ և Dropbox տարբերակներից և ընտրել ներմուծվող ֆայլը։

Ընթացիկ տողի Պահուստային պատճենը վերականգնելու համար անհրաժեշտ է Պահուստային պատճենների կոնտեքստային ցանկից տալ Վերականգնել հրամանը։ Վերականգնման արդյունքում  տվյալների պահոցի ընթացիկ տվյալները կհեռացվեն և կփոխարինվեն վերականգնվող պատճենում առկա տվյալներով։

 

Պահուստային պատճենների ընթացիկ տողի կոնտեքստային ցանկում առկա են նաև հետևյալ հրամանները․

Հեռացնել. հեռացնել Պահուստային պատճեն։