Ապրանքներ և ծառայություններ

Ուղղորդիչ:  b2b.armsoft հարթակ > Տեղեկատուներ >

Ապրանքներ և ծառայություններ

Previous pageReturn to chapter overviewNext page

Տեղեկատուում արտացոլվում են b2b.armsoft հարթակում հրապարակված ապրանքներն ու ծառայությունները։ Ապրանքների և ծառայությունների հրապարակման համար անհրաժեշտ է Ապրանքներ տեղեկատուի կոնտեքստային ցանկի b2b.armsoft հարթակ բաժնից ընտրել Հրապարակել b2b.armsoft հարթակում հրամանը, կամ Ապրանքներ և ծառայություններ թղթապանակում ընտրել Ավելացնել հրամանը։

Ապրանք տեղեկատուի տեսքը հետևյալն է․

 

ProdAndService

 

Տեղեկատուն պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Ապրանքի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Անվանում

Ապրանքի անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

Լրիվ անվանում

Ապրանքի լրիվ անվանումը։ Պարտադիր լրացվող դաշտ է։

ԱԴԳՏ/ԱՏԳԱԱ

ԱԴԳՏ կամ ԱՏԳԱԱ դասակարգիչի կոդը։ Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի ԱԴԳՏ և ԱՏԳԱԱ դասակարգիչներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Կատեգորիա

Ապրանքի կատեգորիան։ Ընդունում է արժեքներ դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվող տարբերակներից։

Ծառայություն է

Ստուգավանդակը նշելու դեպքում տեղեկատուն սահմանվում է որպես ծառայություն։

Հասանելի է patver.armsoft.am կայքում

Ստուգավանդակը նշելու դեպքում ապրանքը կհրապարակվի նաև patver.armsoft.am կայքում․ մինչ հրապարակելն անհրաժեշտ է ապրանքին կցել Նկար և լրացնել Կատեգորիա դաշտը։

Փակվել է

Ստուգավանդակը նշելու դեպքում ապրանքն այլևս հասանելի չի լինի b2b.armsoft հարթակում։

Նկարագրություն

Կարելի է նշել ապրանքի վերաբերյալ ցանկացած նկարագրություն, որը տեսանելի կլինի b2b.armsoft հարթակում ապրանքը հրապարակելիս։

ID

Ապրանքի ունիկալ կոդը։

Նկար

Ապրանքի նկարը, որը տեսանելի կլինի patver.armsoft.am կայքում ապրանքը հրապարակելիս։

Չափման միավորների ցուցակ

Ապրանքի չափման միավորը, որը տեսանելի կլինի b2b.armsoft հարթակում ապրանքը հրապարակելիս։

 

Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր տեղեկատու:

Բացել. բացել/խմբագրել տեղեկատուն:

Հեռացնել. հեռացնել տեղեկատուն: Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուից ապրանքները հեռացնելուց հետո համակարգում ապրանքի՝ b2b.armsoft հարթակում հրապարակված լինելու ստուգավանդակը հանելու համար անհրաժեշտ է Ապրանքներ տեղեկատուի տվյալ ապրանքի կոնտեքստային ցանկից ընտրել Համեմատել b2b.armsoft հարթակի հետ հրամանը և տվյալ ապրանքի կոնտեքստային ցանկից ընտրել Համարել չհրապարակված b2b.armsoft հարթակում հրամանը։

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ տեղեկատու` ընթացիկ տեղեկատուի տվյալներով լրացված:

Կցել pdf ֆայլ տեղեկատուին կցել pdf ֆայլ, որի միջոցով հնարավոր է ներկայացնել ապրանքի/ծառայության մասին մանրամասն տեղեկատվություն։