ՀՀ ԿԲ-ում պարտադիր պահուստավորման վերաբերյալ (N04) հաշվետվության մեջ բոլոր արտարժույթներով ներգրավված միջոցները ներկայացվում են դրամական արտահայտությամբ, հազար դրամներով:
Հաշվետվության ստացման համար օգտագործվում են Reports պարամետրերի խմբի հետևյալ պարամետրերը`
CBREPSUBBORROWTYPES - «Ստորադաս փոխառություններ ԿԲ հաշվետվությունների համար»: Այս պարամետրում ստորակետերով պետք է թվարկվեն այն ներգրավված միջոցների հասանելիության տիպերը, որոնք նախատեսված են երկարաժամկետ ստորադաս փոխառությունները վարելու համար:
CBREP4PERCBONDTYPES - «Պարտատոմսեր տոկոսային եկամուտ բերող N4 ԿԲ հաշվետվության համար»: Այս պարամետրում ստորակետերով պետք է թվարկվեն Բանկի սեփական պարտատոմսերով ներգրավված միջոցների հասանելիության տիպերը:
CBREP4BONDTYPES - «Պարտատոմսեր տոկոսային եկամուտ չբերող N4 ԿԲ հաշվետվության համար»: Այս պարամետրում ստորակետերով պետք է թվարկվեն Բանկի սեփական պարտատոմսերով ներգրավված միջոցների հասանելիության տիպերը:
LOWRISKRESAMD - «Ցածր ռիսկով դրամով ներգր. միջ. պահուստի դրույք ժմկտ>2տ»: Այս պարամետրում լրացվում է ցածր ռիսկով ՀՀ դրամով 25/12/2015թ-ից հետո 2 տարուց ավել մարման ժամկետով ներգրավված միջոցների պահուստավորման դրույքը: Պարամետրի լռությամբ արժեքը 0 է:
LOWRISKRESCUR2 - «Ցածր ռիսկով արժույթով ներգ. միջ. պահուստի դրույք ժմկտ>4տ»: Այս պարամետրում լրացվում է ցածր ռիսկով արժույթով 25/12/2015թ-ից հետո 4 տարուց ավել մարման ժամկետով ներգրավված միջոցների պահուստավորման դրույքը: Պարամետրի լռությամբ արժեքը 2.5 է:
LOWRISKRESCUR - «Ցածր ռիսկով արժույթով ներգ. միջ. պահուստի դրույք >2տ»: Այս պարամետրում լրացվում է ցածր ռիսկով արժույթով 25/12/2015թ-ից հետո 2 տարուց ավել մարման ժամկետով ներգրավված միջոցների պահուստավորման դրույքը: Պարամետրի լռությամբ արժեքը 5 է:
LOWRISKSECAMD - «Ցածր ռիսկով պարտ. դրամով ներգր. միջոցների պահուստի դրույք»: Այս պարամետրում լրացվում է ցածր ռիսկով բանկի սեփական պարտատոմսերով ՀՀ դրամով ներգրավված միջոցների պահուստավորման դրույքը: Պարամետրի լռությամբ արժեքը 0 է:
LOWRISKSECCUR - «Ցածր ռիսկով պարտ արժույթով ներգր. միջոցների պահուստի դրույք»: Այս պարամետրում լրացվում է ցածր ռիսկով բանկի սեփական պարտատոմսերով արտարժույթով ներգրավված միջոցների պահուստավորման դրույքը: Պարամետրի լռությամբ արժեքը 10 է:
Հաշվետվության առաջին էջի համար օգտագործվում են «OLAP բանաձևերի 04 (Ձև N4 Պահուստավորում)» խմբի հետևյալ կոդերով բանաձևերը`
_0.RISK- «0% դրույք. Պահուստավորման ենթակա ներգրավ. միջ.», որը նախատեսված է ըստ արժույթի հաշվետվության 14,15,16,17 սյուների հաշվարկման համար:
_0.125RISK - «1/8 դրույք. Պահուստավորման ենթակա ներգրավ. միջ.», որը նախատեսված է ըստ արժույթի հաշվետվության 17.1, 17.2, 17.3, 17.4 սյուների հաշվարկման համար:
_0.25RISK – «1/4 դրույք. Պահուստավորման ենթակա ներգրավ. միջ.», որը նախատեսված է ըստ արժույթի հաշվետվության 18,19,20,21 սյուների հաշվարկման համար:
_0.5RISK – «1/2 դրույք. Պահուստավորման ենթակա ներգրավ. միջ.», որը նախատեսված է ըստ արժույթի հաշվետվության 22,23,24,25 սյուների հաշվարկման համար:
_REZDEP-2,3,4,5 սյուների համար (ըստ արժույթների)
_NREZDEP- 6,7,8,9 սյուների համար (ըստ արժույթների)
_NREZBNK-10,11,12,13 սյուների համար (ըստ արժույթների)
_VAHDEP-30,31,32,33 սյուների համար(ըստ արժույթների)
_CBREZERV- 34,35,36 սյուների համար
_REZMIGPRG – 37,38,39,40 սյուների համար(ըստ արժույթների)
Հաշվետվության մեջ ԿԲ-ից որոշ հաճախորդներից և կոնկրետ ծրագրերով ներգրավված միջոցները ենթակա են պահուստավորման ցածր դրույքաչափերով: Այդ նպատակով OLAP ադմինիստրատորի ԱՇՏ → Պարամետրեր → ԿԲ 4-րդ հաշվետվության հաճախորդների ցանկ → ԿԲ-ի 4-րդ հաշվետվության հաճախորդներ ցանկում պետք է լրացվեն հաճախորդների կոդերը և «Ծրագիր» դաշտը, որը լրացրած լինելու դեպքում ցածր ռիսկով կհաշվարկվեն տվյալ հաճախորդների` միայն այդ ծրագրի շրջանակում ներգրավված միջոցները (դիտարկվելու են ներգրավված միջոցի պայմանագրի համանուն դաշտի արժեքները): Ծրագիր դաշտի դատարկ արժեքի դեպքում կդիտարկվեն բոլոր ներգրավված միջոցների պայմանագրերը:
Հաշվետվության 2-րդ էջի հաշվարկը հնարավոր է կատարել ծրագրից` «Հաշվետվություններ, մատյաններ» → «ԿԲ հաշվետվություններ» → «04_2/4 հաշվետվության 2-րդ էջը»:
«ԿԲ-ի 4-րդ հաշվետվության հաճախորդների ցանկ» փաստաթղթի հաճախորդների պայմանագրերի ցածր տոկոսադրույքը որոշվում է հետևյալ սկզբունքներով.
•ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱՐ համաձայն կանոնակարգի.
1. ՀՀ դրամով ներգրավված միջոցների համար.
11 Եթե ներգրավվել է 25/12/2015թ-ից հետո, ներգրավման պահից մարման ժամկետը >4 տարուց` 0%
12 Եթե ներգրավվել է 25/12/2015թ-ից հետո, ներգրավման պահից մարման ժամկետը >2 տարուց` 0%
13 Եթե ներգրավվել է 01/03/2015թ-ից հետո, 25/12/2015թ. դրությամբ մինչև մարման ժամկետը >2 տարուց` 0%
2. I խմբի արտարժույթով ներգրավված միջոցների համար.
21 Եթե ներգրավվել է 25/12/2015թ-ից հետո, ներգրավման պահից մարման ժամկետը >4 տարուց` սահմանված դրույքաչափի 1/8-ի չափով
22 Եթե ներգրավվել է 25/12/2015թ-ից հետո, ներգրավման պահից մարման ժամկետը >2 տարուց` սահմանված դրույքաչափի 1/4-ի չափով
Համակարգի կողմից դիտարկվում են հաճախորդի բոլոր ներգրավված միջոցների ենթահամակարգերի պայմանագրերը, իսկ պայմանագրերի ժամկետայնության ստուգումը կատարվում է առաջին ներգրավման գործողության ամսաթվի հետ:
•ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ`ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՄԱՍՈՎ
Կանոնակարգում նկարագրված հնարավոր բոլոր չափանիշների վարումը ՀԾ Բանկ համակարգում չի իրականացվում, ուստի այս տեսակի պայմանագրերի համար հատկանիշների ստուգում համակարգի կողմից չի իրականացվում:
CBREP4BONDTYPES, CBREP4PERCBONDTYPES պարամետրերում նշված հասանելիության տիպերով պայմանագրերի համար սահմանվել է գրիդային կարգավորում OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ/Պարամետրեր/ «Արժեթղթերի պահուստի տոկոսի կարգավորում», որտեղ հնարավոր է սահմանել հասանելիության տիպեր և վերջիններիս պահուստի տոկոսը:
LOWRISKSECCUR- «Ցածր ռիսկով պարտ.արժույթով ներգ.միջոցների պահուստի դրույք» և LOWRISKSECAMD – «Ցածր ռիսկով պարտ.դրամով ներգ.միջոցների պահուստի դրույք» պարամետրերում սահմանված տոկոսադրույքները կգործեն միայն այն հասանելության տիպերի համար, որոնք սահմանված են CBREP4BONDTYPES, CBREP4PERCBONDTYPES պարամետրերում, սակայն բացակայում են «Արժեթղթերի պահուստի տոկոսի կարգավորում» կարգավորման մեջ:
«OLAP բանաձևերի 04 (Ձև N4 Պահուստավորում)» խմբի _0.RISK, _0.125RISK, _0.25RISK և _0.5RISK բանաձևերի հաշվարկում օգտագործվում է LowRateSum ֆունկցիան: Ֆունկցիան հաշվարկում է կոնկրետ հաճախորդներից (որոնցից ներգրավված միջոցները ենթակա են պահուստավորման նվազեցված դրույքաչափով) ներգրավված միջոցների մնացորդները` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված CLIENTS և LOWRISK_DEPOSITS խմբերից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է կատարել համապատասխան փոփոխությունը:
Հաշվետվության հաշվարկին մասնակցող պայմանագրերի տվյալները կարելի է դիտել Հաշվետվություններ/մատյաններ/ ԿԲ հաշվետվություններ/«04_2/4 հաշվետվության 2 էջը» կետից:
Հաշվետվության հաշվարկը ամբողջությամբ կատարվում է OLAP արտահանելիս (LOWRISK_DEPOSITS խումբ): Արտահանված խմբի դիտելու ձևում ավելացվել են «Պայմանագրի հասանելության տիպ» և «Պայմանագրի տիպ» սյուները: «Պայմանագրի տիպ» սյան արժեքըով նկարագրվում է, թե ժամկետայնության որ հատվածի մեջ է տվյալ պայմանագիրը (հատվածների կոդերը սահմանվել են ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ՀԱՄԱՐ սույն նկարագրության մեջ սահմանված թվարկման համարակալումով):