Թիվ 03 - Հաշվետվություն տնտեսական նորմատիվների վերաբերյալ

Ուղղորդիչ:  Հաշվետվություններ > ՀՀ ԿԲ հաշվետվություններ >

Թիվ 03 - Հաշվետվություն տնտեսական նորմատիվների վերաբերյալ

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Հաշվարկ OLTP համակարգում։

 

Տնտեսական նորմատիվների հաշվարկին մասնակցելու համար ակտիվային ենթահամակարգերի պայմանագրերը խմբավորվում են ըստ ռիսկի կշիռների։

Խմբավորման սկզբունքները հետևյալն են.

1.Վարկառուի ռիսկը հաշվարկվում է հաճախորդների վարկանիշների հիման վրա (Վարկանիշների նշանակումը իրականացվում է «Վարկանշման ԱՇՏ»-ից)։

2.Պայմանագրերի ռիսկի կշիռը որոշվում է.

o Եթե դեբիտորական պայմանագրի հաշիվն ունի հաշվետեր, ապա

Եթե հաշվետերը վարկանշվում է, որպես ռիսկի կշիռ վերցվում է հաշվետիրոջ վարկանշային ռիսկի կշիռը

Եթե չի վարվում վարկանշում, ապա ռիսկի կշիռը համարվում է 100%

oԵթե դեբիտորական պայմանագրի հաշիվը չունի հաշվետեր, ապա դեբիտորական պայմանագրերի ռիսկի կշիռը որոշվում է «Դեբիտորական պարտքեր» պայմանագրերի «Լրացուցիչ» էջում սահմանված «Պայմանագրի տեսակ» և «Ռիսկի կշիռ» ռեկվիզիտներից։ «Պայմանագրի տեսակ» ռեկվիզիտով նշվում է տվյալ պայմանագրի թղթակցային հաշիվ լինել («1»)/չլինելը(«9»), ինչից կախված պայմանագիրը ստանում է համապատասխանաբար 20%/30% և 100%/150 արժեքները:

 

o50/75 տոկոս ռիսկի կշռին բավարարող հիփոթեքային վարկերը որոշվում են վարկային պայմանագրի վրա «Ճյուղայնություն» դաշտում նշված «T Հիփոթեքային վարկեր» հանգույցի արժեքների հիման վրա։

oԱպահովված մասի ռիսկի կշիռը որոշվում է ապահովվածության պայմանագրերի տեսակով և «Ռիսկի կշիռ» դաշտի հիման վրա։

oԳրավի առարկայի փաստացի իրացման հնարավորության կամ բանկին տրամադրված երաշխիքի/երաշխավորության կատարման ժամկետների նախատեսված սահմանափակումների առկայությունը որոշվում է գրավի պայմանագրերի «Լրացուցիչ» դաշտի «Սահմանափակումների առկայություն» ռեկվիզիտի արժեքով։

oՀիփոթեքային վարկերի չմասնակցելը փոքրածավալ վարկերի հաշվարկին որոշվում է իր ստացված Գրավի պայմանագրի «Լրացուցիչ» էջի «Հիփոթեքային» ստուգավանդակի միջոցով։

oՎՌԶՄ-ի տեսակետից հաշվի է առնվում.

Ապահովվածություն տրամադրող հաճախորդի վարկանիշը։  Ապահովվածություն տրամադրող անձի ռիսկի կշիռը պետք է ցածր լինի ՎՌԶՄ-ին ենթակա պահանջի ռիսկի կշռից։

«Արժեթղթերի գրավ» և «Ստացված երաշխավորություն» պայմանագրերում  «ՎՌԶՄ» և «Տատանման գործակից» դաշտերը։

 

Հաշվետվության Բանկի հետ կապված անձանց նկատմամբ ունեցած պահանջների էջի տարրերի հաշվարկը  կատարվում է OLTP համակարգից, որի վրա ազդում են հետևյալ պարամետրերը.

COISOVERDRAFT - Գերածախսի պայմանագրերը դիտարկել որպես Օվերդրաֆտ,

թե որպես դեբիտորական պարտք

BRPERREM  -  Դեբիտորական պարտքերի հաշիվներին, եթե կցված տոկոսի պայմանագիր կա, ստացվելիք տոկոսները վերցնել հաշվի մնացորդից, թե հաշվառումից

Ենթահամակարգերի պայմանագրերը նորմատիվային մեծությունների հաշվարկին մասնակցում են «Ներկա արժեք»-ի մեծության չափով։

 


 

Հաշվարկ OLAP համակարգում։

 

Տեղաբաշխված վարկերի, ավանդների, օվերդրաֆտի, լիզինգի, ռեպոյի, ՄՄԺՊ ֆակտորինգի, տրամադրված երաշխավորությունների, դեբիտորական պարտքերի և դրանց ապահովվածության պայմանագրերի տվյալների արտահանման համար անհրաժեշտ է արտահանել «BAZEL CONTRACTS», իսկ դրանց  ըստ ռիսկի կշռի խմբավորման համար`  «RASSETSV» OLAP խմբերը, անհրաժեշտ ատոմար ցուցանիշները ("AtmInd")։ Տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկեր աղյուսակների հաշվարկման համար անհրաժեշտ է արտահանել BONDS  խումբը։

 

Հաշվետվության հաշվարկը կարգավորվում է հետևյալ պարամետրերի միջոցով.

 

BAZBNKCORR                ՀՀ բանկերի դրամային հաշիվների ռիսկի տոկոս

BAZBNKCORRC                ՀՀ բանկերի արտարժույթային հաշիվների ռիսկի տոկոս

BAZBNKRISK                        ՀՀ բանկերի նկատմամբ այլ դրամային պարտ. ռիսկի    տոկոս

BAZBNKRISKC                ՀՀ բանկերի նկատմամբ այլ արտարժ. պարտ. Ռիսկի տոկոս

BAZCURPRC                        Տարբեր արժ. Ապահ. Տատնման գործակից

BAZLIM                        Փոքրածավալ վարկերի վերին սահման

BAZLNCOMPRISK                ՀՀ վարկային կազմ.-ին տրված դրամ. պարտ. ռիսկի տոկոս

BAZLNCOMPRISKC                ՀՀ վարկային կազմ.-ին տրված արժ. պարտ. ռիսկի տոկոս

BAZMORT                        Հիփոթեքային դրամային վարկերի ռիսկի կշիռը

BAZMORTC                        Հիփոթեքային արտարժ. վարկերի ռիսկի կշիռը

BAZPRC                        Փոքրածավալ դրամ. վարկերի ռիսկի կշիռը

BAZPRCC                        Փոքրածավալ արժ. վարկերի ռիսկի կշիռը

BAZPRCSMALL                Փոքրածավալ վարկերի % ընդհանուր գումարից

CBGUARPRC                        ՎՌԶՄ-ՀՀ ԿԲ երաշխավորության ռիսկի տոկոս        

GOVGUARPRC                ՎՌԶՄ-ՀՀ կառավարության երաշխավորության ռիսկի տոկոս

 

Այս կարգավորումները կարելի է իրականացնել նաև «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ»-ի «Պարամետրեր» հանգույցի «Բազել II պարամետրեր» կետից։

Հաշվետվության առաջին էջը հաշվարկվում է հաշվետվության մնացած էջերի հաշվարկներից ստացված արդյունքների հիման վրա:

 

Կապիտալ։

ՀՀ ԿԲ հաշվետվության 2-րդ էջի տարրերի հաշվարկը կատարվում է  «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»->»Բանաձևեր» -> «Կապիտալ» հանգույցի տակ գտնվող բանաձևերի միջոցով։  

_HKAPITAL                Հիմնական կապիտալ    

_HKAPPAKAS              Հիմնական կապիտալից պակասեցվող գումար

_LKAPITAL                  Լրացուցիչ կապիտալ

_LKAPNORM                Լրացուցիչ կապիտալում չընդգրկվող գումարներ

_LKAPPAKAS                Լրացուցիչ կապիտալից պակասեցվող գումարներ

 

Վարկային ռիսկ։

 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6րդ և 7-րդ էջերի տարրերի հաշվարկը հաշվարկը կատարվում է  «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»-> «Բանաձևեր» -> «Բազել II բանաձևեր» ->  «Վարկային ռիսկ» հանգույցի տակ գտնվող բանաձևերի միջոցով։  Վարկային ռիսկի տարրերի ստուգումը կարելի է իրականացնել «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»-ի -> «Բազել II հաշվետվություններ» -> «Վարկային ռիսկի հաշվարկ» կետից։ Հաշվետվության տողերից մկնիկի աջ ստեղնով կանչվող «Մանրամասն» մենյուից կանչվում է վարկային ռիսկի հաշվարկին մասնակցող տարրերը` ըստ ռիսկի կշիռների։ Հաշվետվությունը հաշվարկվում է նախօրոք արտահանված BAZEL CONTRACTS և RASSETSV OLAP խմբերի հիման վրա։

 

7.1 էջի հաշվարկի համար համակարգում օգտագործվում են ներքոհիշյալ բանաձևերը, որոնք գտնվում են «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»-> «Բանաձևեր» -> «Բազել II բանաձևեր» ->  «Բարձր իրացվելի ակտիվներ» հանգույցի տակ:

 

N

Սյան անվանումը

Հաշվարկը

2

Ռիսկի կշիռ

Հաշվարկվում է _R03_7_1_2 բանաձևով

3

Ներդրումային ֆոնդերի նկատմամբ պահանջների (որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ) մեծությունը

Հաշվարկվում է  _R03_7_1_3 բանաձևով

4

Ներդրումային ֆոնդերի  նկատմամբ պահանջների մեծությունը (ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվներ, որոնց մեծությունը չի ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով)

Հաշվարկվում է  _R03_7_1_4 բանաձևով

5

Ներդրումային ֆոնդերի   նկատմամբ պահանջների մեծությունը (ՎՌԶՄ-ի ենթակա ակտիվներ, որոնց մեծությունը ճշգրտվում է արժեքի տատանման գործակիցներով)

Հաշվարկվում է  _R03_7_1_5 բանաձևով

6

Ներդրումային ֆոնդերի    գծով    հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների (որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ)  մեծությունը

Հաշվարկվում է  _R03_7_1_6 բանաձևով

7

Ներդրումային ֆոնդերի    գծով  պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների (որոնց վրա  տարածվում է ՎՌԶՄ) մեծությունը

Հաշվարկվում է _R03_7_1_7 բանաձևով

 

 

Արտարժութային ռիսկ։

 Հաշվետվության «Արտարժույթային ռիսկի հաշվարկման» մեթոդը որոշվում է BAZFILL պարամետրի առաջին նիշի արժեքից, ըստ որի էլ որոշվում է, թե որ էջը պետք է լրացվի` 8 թե 9.

         «0» - Ստանդարտ մեթոդաբանություն

         «1» - ՎաՌ մեթոդաբանություն։

Պարամետրի խմբագրումը կարելի է կատարել նաև «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ»-ի «Պարամետրեր» հանգույցի «Բազել II պարամետրեր»-ի  «Հաշվարկել արժութային ՎաՌ» ստուգավանդակով։

Ստանդարտ մեթոդաբանությամբ արտարժույթի ռիսկի հաշվարկը իրականացվում է ՀՀ ԿԲ թիվ 7 հաշվետվության բանաձևերից։

ՎաՌ մեթոդաբանությամբ արտարժույթի ռիսկի հաշվարկին մասնակցում են բոլոր այն արժույթները, որոնց արժույթների փաստաթղթերում դրված է «Մասնակցում է ՎաՌ-ի հաշվարկում» հատկանիշը։

Նույն հատկանիշը ավելացվել է ՀՀ ԿԲ փոխարժեքների փաստաթղթերում` աշխատանքային օրերի քանակը որոշելու համար։ ՎաՌ մեթոդաբանությամբ հաշվարկը իրականացնելու համար պետք է ունենալ 250 աշխատանքային օրով նշանակված ԿԲ փոխարժեքներ։ Եթե տվյալ օրվա փոխարժեքների փաստաթղթում նշված է, որ այն մասնակցում է ՎաՌ-ի հաշվարկում, ապա այդ օրը կներառվի 250 օրվա քանակի մեջ։

ՎաՌ-ի հաշվարկի համար անհրաժեշտ տվյալները պետք է նախօրոք արտահանել, որը  կատարվում է «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ»-ի -> «Բազել II հաշվետվություններ» -> «Արտարժույթային ՎաՌ-ի հաշվարկ» խմբի «Անհրաժեշտ տվյալների արտահանում» կետից։

Արտահանումից հետո կարելի է դիտել հաշվարկված ՎաՌ-ը ` մանրամասն  և ամփոփ։

Նշենք նաև, որ ՎաՌ-ի հաշվարկը կատարվում է միայն OLAP արտահանված տվյալների հիման վրա։ Օրինակ` արժույթների դիրքերը հաշվելիս, օգտագործվում են OLAP արտահանված հաշվեկշիռը, 99997  կոդով մասնաճյուղով։ Այսինքն, մինչ ՎաՌ-ի հաշվարկը, պետք է OLAP պահոցում ունենալ տվյալ օրվա միացյալ հաշվեկշիռը։

Արտարժույթի փոխարժեքի փոփոխման պատճառով բանկի օրական զուտ կորուստների մեծությունը որոշվում է «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Բանաձևեր» -> «Ձև N7  Արտարժութի տնօրինման նորմատիվ»   հանգույցի տակ գտնվող «RVLEXP- Կորուստներ փոխարժ. փոփոխման պատճառով» բանաձևի արժեքով։        

 

Շուկայական ռիսկ

Հաշվետվության 10-րդ էջի տարրերի հաշվարկը կատարվում է «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»-ի «Բանաձևեր» ծառի «Բազել II բանաձևեր» խմբի «Այլ» հանգույցի տակ գտնվող

_BMR01                Ընդհանուր ակտիվներ (ՇՌ)      

_BMR02                Առևտր. նպ. պահվող և վաճ. համար մատչելի ակտիվներ

բանաձևերի միջոցով։  

 

Տոկոսադրույքի հատուկ/ընդհանուր ռիսկեր, Կապիտալի գործիքների գնային հատուկ/ընդհանուր ռիսկ

 11-13 էջերը  հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ _TKLH1 կամ _TKLH2 բանաձևերից  մեկի արժեքը մեծ է զրոյից («Բազել II բանաձևեր» -> «Այլ»)։

Ըստ կանոնակարգ 2-ի շուկայական ռիսկի հաշվարկում տոկոսադրույքի և կապիտալի գործիքների գնային ռիսկերը հաշվարկվում են միայն այն դեպքում, երբ հաշվետու ժամանակաշրջանին նախորդող ամսվա կամ հաշվետու ամսվա միջին օրական հաշվարկով բանկի.

ա. շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է ընդհանուր հաշվեկշռային ակտիվների 3 տոկոսը, կամ

բ. շահույթ/վնասով վերաչափվող իրական արժեքով հաշվառվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը գերազանցում է բանկի նորմատիվային ընդհանուր կապիտալի 20 տոկոսը:

Այս պայմանների ապահովման համար ՀԾ-Բանկ համակարգի «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Բանաձևեր» -> «Բազել II բանաձևեր» -> «Այլ» ճանապարհով գոյություն ունեն երկու բանաձևեր` _TKLH1 և _TKLH2 կոդերով: Ծրագիրը յուրաքանչյուր անգամ թիվ 03 հաշվետվության 11, 12 և 13 էջերը հաշվարկելիս դիմում է այդ բանաձևերին և հաշվարկում դրանք հետևյալ կերպ.

Եթե հաշվետու ժամանակաշրջանում, որի համար կազմվում է հաշվետվությունը, տվյալ բանաձևերի միջին օրական արժեքները դրական են, ապա հաշվարկում են 11, 12 և 13 էջերը, եթե ոչ, ապա հաշվարկում են վերոնշյալ բանաձևերը նախորդ ամսվա համար միջին օրականով. դրական արդյունքի դեպքում համակարգը այդ էջերը լրացնում է, հակառակ դեպքում` չի լրացնում և անցնում է մյուս էջերի հաշվարկմանը:

Հաշվետվության 11-րդ և 12-րդ էջերի տարրերի հաշվարկը  կատարվում է  «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»-> «Բանաձևեր»-> «Բազել II բանաձևեր» -> «Տոկոսադրույքի հատուկ ռիսկ» և «Տոկոսադրույքի ընդհանուր ռիսկ» հանգույցների տակ գտնվող բանաձևերի միջոցով։  

Հաշվետվության 13-րդ էջի տարրերի հաշվարկը  կատարվում է  «Կապիտալ գործիքների ռիսկ» հանգույցի տակ գտնվող բանաձևերի միջոցով։

Տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր  ռիսկի տարրերի ստուգումը կարելի է իրականացնել «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ»-ի  -> «ԲազելII հաշվետվություններ»-> «Վարկային ռիսկի հաշվարկ» -> «Արժեթղթեր ըստ մարմանը մնացած օրերի (մանրամասն)» կետից։ Հաշվետվությունը յուրաքանչյուր արժեթղթի գծով ցույց է տալիս, թե տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր  ռիսկերը հաշվարկելիս, պայմանագիրը որ դասին է պատկանում։ Հաշվետվությունը հաշվարկվում է նախօրոք արտահանված BAZEL CONTRACTS և BONDS  OLAP խմբերի հիման վրա։

 

Գործառնական ռիսկի հաշվարկ (Հիմնական բնութագրիչների մոտեցում)

Հաշվետվության 14-րդ էջի տարրերի հաշվարկը կատարվում է «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Բանաձևեր» -> «Բազել II բանաձևեր» -> «Այլ» հանգույցի տակ գտնվող «_BOR01 - Զուտ եկամուտ»  բանաձևի միջոցով։

 

Գործառնական ռիսկի հաշվարկ (Ստանդարտացված մոտեցում)

Հաշվետվության 15-րդ էջի տարրերի հաշվարկը կատարվում է «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Բանաձևեր» -> «Բազել II բանաձևեր» -> «Այլ» հանգույցի տակ գտնվող

_BOR02                        Կորպորատիվ ֆինանսներ              

_BOR03                            Առք ու վաճառք

_BOR04                            Վճարահաշվարկային

_BOR05                        Հավատարմային կառավարում

_BOR06                        Հիմնական բանկային գործունեություն              

 

բանաձևերի միջոցով։

 

Հաշվետվության 9-ից 15 էջերից յուրաքանչյուրի հաշվարկելը որոշվում է BAZFILL պարամետրի արժեքներից կամ «OLAP ադմինիստրատորի ԱՇՏ»-ի «Պարամետրեր» հանգույցի «Բազել II պարամետրեր»-ի  ստուգավանդակներով։

 

Բանկի իրացվելիության նորմատիվներում ընդգրկվող տարրերի հաշվարկն ըստ օրերի

Հաշվետվության 16-րդ էջի տարրերի հաշվարկը կատարվում է «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «Բանաձևեր» -> «Բազել II բանաձևեր» -> «Վարկային ռիսկ» հանգույցի տակ գտնվող

_BIA                        Բարձր իրացվելի ակտիվներ

_BIAPAKAS                Ն2 հաշվ. համար բարձր իր. ակտ. պակասեցվող նվազեցումներ

_CPPAKAS                        Ցպահանջ պարտավոր. պակասեցումներ

_CPPART                        Ցպահանջ պարտավորություններ

_N21PAKAS                Ընդհանուր ակտիվներից պակասեցվող գումարներ

բանաձևերի միջոցով։

 

17-րդ  էջում  լրացվում  են  բանկի  իրացվելիության  Ն211 և Ն221 տնտեսական նորմատիվների հաշվարկում մասնակցող տարրերը, մասնավորապես` Ն211 նորմատիվի հաշվարկի  համար  առաջին  խմբի  արտարժույթով  ակտիվները,  այդ  ակտիվներից պակասեցվող գումարները, առաջին խմբի արտարժույթով բարձր իրացվելի ակտիվները, Ն211 և Ն221 նորմատիվի  հաշվարկի  համար  առաջին  խմբի  արտարժույթով  բարձր իրացվելի  ակտիվներից  կատարվող  նվազեցումները,  առաջին  խմբի  արտարժույթով ցպահանջ պարտավորությունները և Ն221 նորմատիվի հաշվարկի համար առաջին խմբի արտարժույթով ցպահանջ պարտավորություններից կատարվող նվազեցումները:

17-րդ էջի լրացման համար համակարգում նախատեսված են ներքոհիշյալ բանաձևերը.

 

N

Սյան անվանումը

Հաշվարկը

1

Առաջին խմբի արտարժույթով ակտիվներ

_ASSETS բանաձևին համապատասխան` միայն առաջին խմբի արտարժույթներով

2

Ն211 նորմատիվի հաշվարկի համար առաջին խմբի արտարժույթով ակտիվներից պակասեցվող գումարներ

_R03_17N21   բանաձևին համապատասխան

4

Առաջին խմբի արտարժույթով բարձր իրացվելի ակտիվներ

_BIA  բանաձևին համապատասխան` միայն առաջին խմբի արտարժույթներով

5

Ն211 և Ն221 նորմատիվի հաշվարկի համար բարձր իրացվելի ակտիվներից կատարվող նվազեցումներ

_R03_17BIA   բանաձևին համապատասխան

6

Առաջին խմբի արտարժույթով ցպահանջ պարտավորություններ

_CPPART բանաձևին համապատասխան` միայն առաջին խմբի արտարժույթներով

7

Ն221 նորմատիվի հաշվարկի համար ցպահանջ պարտավորություններից կատարվող նվազեցումներ

_R03_17CP  բանաձևին համապատասխան

 

18-րդ  էջում  լրացվում  են  բանկի  իրացվելիության  Ն212 և Ն222 տնտեսական նորմատիվների հաշվարկում մասնակցող տարրերը: 18-րդ էջի 2-րդ և 3-րդ աղյուսակները  լրացվում  են  երկրորդ  խմբի  միայն  այն  արտարժույթների  համար,  որոնք  գծով,  ըստ Կանոնակարգ 2-ի  պահանջների,  հաշվետու  ժամանակաշրջանի  համար  պետք  է հաշվարկվեն Ն212 և Ն222 տնտեսական նորմատիվները: 2-րդ աղյուսակում լրացվում են միայն արտարժույթների ISO կոդերը,  որոնք ներկայացված են 18-րդ էջի 3-րդ աղյուսակում:

18 էջ առաջին աղյուսակը լրացվում է հետևյալ բանաձևերի միջոցով.

N

Սյան անվանումը

Հաշվարկը

1

ԱՄՆ դոլարով և եվրոյով   ակտիվներ

_ASSETS բանաձևին համապատասխան` միայն դոլարով և եվրոյով

2

Ն212 նորմատիվի հաշվարկի համար ԱՄՆ դոլարով և եվրոյով ակտիվներից պակասեցվող գումարներ

_R03_18N21_USDEUR     բանաձևին համապատասխան

3

ԱՄՆ դոլարով և եվրոյով բարձր իրացվելի ակտիվներ

_BIA  բանաձևին համապատասխան` միայն դոլարով և եվրոյով

4

Ն212 և Ն222 նորմատիվի հաշվարկի համար բարձր իրացվելի ակտիվներից կատարվող նվազեցումներ

_R03_18BIA_USDEUR  բանաձևին համապատասխան

5

ԱՄՆ դոլարով և եվրոյով ցպահանջ պարտավորություններ

_CPPART բանաձևին համապատասխան`միայն դոլարով և եվրոյով

6

Ն222 նորմատիվի հաշվարկի համար ցպահանջ պարտավորություններից կատարվող նվազեցումներ

_R03_18CP_USDEUR  բանաձևին համապատասխան

 

18-րդ էջի 2-րդ և 3-րդ աղյուսակները լրացվում են երկրորդ խմբի միայն այն արտարժույթների համար, որոնցով արտահայտված պարտավորությունները ամսվա միջին օրական հաշվարկով գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 տոկոսը: Պարտավորությունները հաշվարկվում են _AVPASIV  բանաձևով :

 

ԿԲ 3-րդ հաշվետվության 18-րդ էջի 3-րդ աղյուսակը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

Սյան N

Անվանում

Հաշվարկը

1

Տվյալ II խմբի արտարժույթով ակտիվներ

_ASSETS բանաձևով, բայց միայն II խմբի այն արտարժույթով, որի գծով պարտավորությունները գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 %-ը

2

Տվյալ II խմբի արտարժույթով ակտիվներից պակասեցվող գումարներ

_R03_18N21PAKAS_RUB բանաձևով

3

Տվյալ II խմբի արտարժույթով բարձր իրացվելի ակտիվներ

_BIA  բանաձևով, բայց միայն II խմբի այն արտարժույթով, որի գծով պարտավորությունները գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 %-ը

4

Տվյալ II խմբի արտարժույթով բարձր իրացվելի ակտիվներից պակասեցվող գումարներ

_R03_18BIAPAKAS_RUB բանաձևով

5

Տվյալ II խմբի արտարժույթով ցպահանջ պարտավորություններ

_CPPART բանաձևով, բայց միայն II խմբի այն արտարժույթով, որի գծով պարտավորությունները գերազանցում են բանկի ընդհանուր պարտավորությունների 5 %-ը

6

Տվյալ II խմբի արտարժույթով ցպահանջ պարտավորություններից պակասեցվող գումարներ

_R03_18CPPAKAS_RUB  բանաձևով

 

 Աղյուսակում նշված բանաձևերում որպես օրինակ 2-րդ խմբի արտարժույթ վերցված է ռուբլին (RUB), որի փոխարեն  Բանկը պետք է լրացնի  2-րդ խմբի այն արտարժույթի ISO կոդը, որի համար հաշվարկվելու է 3-րդ աղյուսակը:

 

Հաշվետվության 17-րդ և 18-րդ էջերում բարձր իրացվելի ակտիվներից, ցպահանջ պարտավորություններից, ընդհանուր ակտիվներից դոլարով և եվրոյով կամ առաջին խմբի արտարժույթով պակասեցումներ կատարելու համար RCli ֆունկցիայում ավելացել են CurCodes և AdjustSameCurOnly պարամետրերը (ֆունկցիան առավել մանրամասն ներկայացված է OLAP ֆունկցիաներ մասում):

 

Բանկի հետ կապված անձանց նկատմամբ ունեցած պահանջներ

Հաշվետվության 19-րդ էջի տարրերի հաշվարկը  կատարվում է OLTP համակարգից արտահանված BNKLOANS խմբի հիման վրա։ Հաշվարկին մասնակցում են այն հաճախորդների պայմանագրերը, որոնց «Բանկի հետ կապվածություն»  դաշտը նշված է։