ՀՀ ԿԲ թիվ 05 հաշվետվության hաշվարկը կատարվում է եկամտային և ծախսային հաշիվների տվյալներից։ Նշված հաշիվների փաստաթղթի «Ընդհանուր» էջի «Եկամուտ/Ծախս» դաշտում նշվում է «Եկամուտ/Ծախսեր» ծառի համապատասխան հանգույցի կոդը (այսինքն, թե հաշվետվության որ տողում պետք է երևա տվյալ հաշվի մնացորդը)։ Ընդ որում, եթե հաշվի տիպը «90 - Եկամուտ/Ծախսի հաշիվ» է, ապա «Եկամուտ/Ծախս» դաշտի լրացումը պարտադրվում է համակարգի կողմից։ Հետագայում այդ դաշտում նշում ունեցած հաշիվների ամբողջությունից հաշվարկվում է հաշվետվությունը։
Հաշվետվության ծառի կառուցվածքը նկարագրված է «OLAP Ադմինիստրատորի ԱՇՏ» -> «OLAP խմբերի ծառեր» -> «N5 Եկամուտներ ևև ծախսեր(նոր)» կետի տակ բացվող ծառում։
Excel-ում այս hաշվետվությունը ստանալու համար որպես առանձին OLAP խումբ տվյալների պահոց անհրաժեշտ է արտահանել եկամուտների և ծախսերի հաշվետվությունը ("IncExpNW") ։