MaxRem4

Ուղղորդիչ:  OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ > OLAP Ֆունկցիաներ >

MaxRem4

Previous pageReturn to chapter overviewNext page

 

ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է տրված հաշվեկշռային հաշիվների մեծագույն մնացորդը` ըստ գրասենյակների, բաժինների և հասանելիության տիպերի` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված ACCOUNTS և REMAINDERS խմբերից։

 

Ֆունկցիոնալ նկարագրություն

MaxRem4 (BalAcc, [BalNum], [AcsBranch], [Department], [ACSType], [Date1], [Date2], [skv], [CalcCurRem])

 

Պարամետր

Նկարագրություն

BalAcc

(Պարտադիր պարամետր), հաշվի համար։ Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Սխալ հաշվի դեպքում հաշվարկում է 0։
Պարամետրի օրինակներ՝ "1011","101","10","1"։

BalNum

(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։
Հնարավոր արժեքներն են՝ "B1","B2","B3"։

AcsBranch

(Ոչ պարտադիր պարամետր) հաշվի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։

Department

(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի բաժնի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր բաժինների հաշիվների համար։

ACSType

(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի հասանելիության տիպ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հասանելիության տիպերի հաշիվների համար։

Date1

(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։

Date2

(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։

skv

(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝
"0" - ամբողջ մնացորդը դրամով։
"1" - մնացորդ միայն ազատ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"2" - մնացորդ միայն սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։

Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։

CalcCurRem

(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։
Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ 
Պարամետրի օրինակ՝ "001" - հաշվարկել ամբողջ մնացորդի համարժեքը USD-ով` հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթվի դրությամբ  փոխարժեքով։

 

Օրինակ` Տե'ս MaxRem