OLAP Ֆունկցիաները կարելի է օգտագործել նաև Excel միջավայրում: Դրա համար անհրաժեշտ է OLTP պահոցից OLAP ֆունկցիաների օգտագործման համար անհրաժեշտ OLAP խմբերն արտահանված լինեն OLAP պահոց: Խմբերը տվյալ օրվա դրությամբ արտահանված չ լինելու դեպքում բերվում է սխալի հաղորդագրություն`
Բերել նախորդ հասանելի արժեքները - Կբերվեն վերջին արտահանման ամսաթվի դրությամբ առկա տվյալները:
Դադարեցնել – Հաշվետվության հաշվարկը կդադարեցվի:
Չզգուշացնել խմբերի բացակայության մասին և բերել նախորդ հասանելի արժեքները – Հաշվետվության հաշվարկը կկատարվի` բացակայող խմբերի մասին այլևս չզգուշացնելով և բերելով նախորդ արժեքները:
Նկարում բերված օրինակում զգուշացվում է, որ 10/04/2014 ամսաթվով, "99997" կոդով հաշվեկշիռը (COA1) խումբը արտահանված չէ OLAP։
Ընտրվում է հաշվարկի անհրաժեշտ տարբերակը։
Ms-Excel միջավայրում կարելի է օգտագործել նաև Ատոմար ցուցանիշները ձևավորող հատուկ ֆունկցիաներ։
Ի տարբերություն վերը նշված OLAP բանաձևերի, ատոմար ցուցանիշները ձևավորող հատուկ ֆունկցիաների հաշվարկը կատարվում է անմիջապես OLTP պահոցի տվյալների հիման վրա` առանց նախօրոք որևէ խումբ արտահանելու:
ՀԾ-Բանկ համակարգում ստեղծված ատոմար ցուցանիշները, որոնք կարող են պարունակել հատուկ ֆունկցիաներ, Ms-Excel միջավայրում օգտագործելու համար անհրաժեշտ է, որ համապատասխան AtmInd խմբերը արտահանված լինեն OLAP պահոց:
Տե՛ս նաև
Ատոմար ցուցանիշները, դրանք ձևավորող հատուկ ֆունկցիաներ
Օգտագործողի կողմից նկարագրվող բանաձևեր