OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է տրված հաշվեկշռային հաշիվների գումարային մնացորդը` անհրաժեշտ օրվա փոխարժեքներով վերագնահատված` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված COA1, COA2, COA3 խմբից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
GetRemRVL(Balacnt, RVLDate, BalNum, [Branch], [BalDate], [Skv], [CalcCurCod], [sRez])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
Balacnt |
(Պարտադիր պարամետր), հաշիվների ցուցակ։ Կարող է պարունակել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվներ։ Հաշիվները նշվում են որպես միասնական տող։ Ցուցակից հաշվարկվում է գոյություն ունեցող հաշիվների գումարային մնացորդը։ |
RVLDate |
(Պարտադիր պարամետր), ամսաթիվ, որի փոխարժեքներով վերագնահատվում է մնացորդը։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
Branch |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
BalDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ, որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ "3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ |
SRez |
(Ոչ պարտադիր պարամետր է) Ռեզիդենտության հատկանիշը։ Հնարավոր արժեքներն են` «1» ռեզիդենտ «2» ոչ ռեզիդենտ Դատարկ լինելու դեպքում կհաշվարկվի երկուսը միասին։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է "1010" հաշվի մնացորդը "77700" մասնաճյուղով "15/01/13"-ի դրությամբ՝ վերագնահատված "10/01/13"-ի փոխարժեքներով։
GetRemRvl("1010","10/01/13",,"77700","15/01/13")