OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է հաշվետվության հանգույցի մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված համապատասխան հաշվետվության խմբից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
GetValue(CodRep , RepNode, [Branch], [RepDate], [Skv], [CalcCurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
CodRep |
(Պարտադիր պարամետր), հաշվետվության կոդ։ |
RepNode |
(Պարտադիր պարամետր), հաշվետվության հանգույցի կոդ ցանկացած մակարդակի։ |
Branch |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
RepDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ "3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ |
Օրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է վարկային ներդրումների (N6) հաշվետվության «Ժամկետային վարկեր» հոդվածի մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։
GetValue("SSInvest","11")
2.Այս օրինակում հաշվարկվում է եկամուտների և ծախսերի հաշվետվության «Թղթակցային հաշիվներից ստացված տոկոսներ» հոդվածի մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար՝ նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։
GetValue("IncExp","1.1")
3.Այս օրինակում հաշվարկվում է առաջնակարգ ապահովված վարկերի("XA") մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։
GetValue("AtmInd","XA")