ՀԾ-Բանկ համակարգի OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է տրված հաշվեկշռային հաշիվների գումարային մնացորդը` ըստ գրասենյակների, բաժինների և հասանելիության տիպերի` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված REMAINDERS և ACCOUNTS խմբերից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
GetRem4 (BalAcc, [BalNum], [AcsBranch], [Department], [ACSType], [RepDate], [skv], [CalcCurRem])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
BalAcc |
(Պարտադիր պարամետր), հաշվի համար։ Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Սխալ հաշվի դեպքում հաշվարկում է 0։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
AcsBranch |
(Ոչ պարտադիր պարամետր) հաշվի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։ |
Department |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի բաժնի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր բաժինների հաշիվների համար։ |
ACSType |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվի հասանելիության տիպ։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է բոլոր հասանելիության տիպերի հաշիվների համար։ |
RepDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
CalcCurRem |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ |
Օրինակ` Տե'ս AvRem4