GetRem

Ուղղորդիչ:  OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ > OLAP Ֆունկցիաներ >

GetRem

Previous pageReturn to chapter overviewNext page

 

OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է տրված հաշվեկշռային հաշիվների գումարային մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված COA1, COA2, COA3 խմբից։

 
Ֆունկցիոնալ նկարագրություն

GetRem(Balacnt, BalNum, [Branch], [BalDate], [Skv], [CalcCurCode], [sRez])

 

Պարամետր

Նկարագրություն

Balacnt

(Պարտադիր պարամետր), հաշիվների ցուցակ։ Կարող է պարունակել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվներ։ Հաշիվները նշվում են որպես միասնական տող։ Ցուցակից հաշվարկվում է գոյություն ունեցող հաշիվների գումարային մնացորդը։
Պարամետրի օրինակներ՝
"1000,100001,10" ; "7" ։

BalNum

(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։
Հնարավոր արժեքներն են՝ "B1","B2","B3"։
Ուշադրություն. Պարամետրի արժեքը անպայման պետք է նշվի չակերտների մեջ, օր.`"B2"։

Branch

(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։
Պարամետրի օրինակներ՝ "77700","77701","99999"։

BalDate

(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։

Skv

(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝
"0" - ամբողջ մնացորդը դրամով։
"1" - մնացորդ միայն ազատ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"2" - մնացորդ միայն սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։
"3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։

Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի արժույթով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ արժույթի կոդը։

CalcCurCode

(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։
Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ 
Պարամետրի օրինակ՝ "001" - հաշվարկել ամբողջ մնացորդի համարժեքը USD-ով` հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթվի դրությամբ  փոխարժեքով։

SRez

(Ոչ պարտադիր պարամետր է) Ռեզիդենտության հատկանիշը։ Հնարավոր արժեքներն են`

«1» ռեզիդենտ

«2» ոչ ռեզիդենտ

Դատարկ լինելու դեպքում կհաշվարկվի երկուսը միասին։

 
 

Օրինակ`

 

1.Այս օրինակում հաշվարկվում է "1010" հաշվի մնացորդը "77700" մասնաճյուղով "15/01/13"-ի դրությամբ (միայն ազատ փոխարկելի արտարժույթի մասը)։
GetRem("1010",,"77700","15/01/13",1)

2.Այս օրինակում հաշվարկվում է "101" և "102" հաշիվների գումարային մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով և սկզբնական ամսաթվով (միայն ազատ փոխարկելի արտարժույթի մասը)։
GetRem("101,102",,,,1)

3.Այս օրինակում հաշվարկվում է "101" հաշվի մնացորդը (ենթադրենք, որ հաշվային պլանում "1092" հաշիվ գոյություն չունի) համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով և սկզբնական ամսաթվով (միայն ազատ փոխարկելի արտարժույթի մասը)։
GetRem("101,1092",,GetPar("FL"),GetPar("DL"),1)

4.Այս օրինակում հաշվարկվում է "10" հաշվի մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով և սկզբնական ամսաթվով (ԱՄՆ դոլարի մասը դրամով)։
GetRem("10",,,"001")

 

Տե'ս նաև GetRem4