ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է անձնական հաշվի արժութային մնացորդը (հասանելի մնացորդը):
Ֆունկցիոնալ նկարագրություն
CurRBP (PersAcntList, [Date],[CurCode],[RelLowLimit])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PersAcntList |
(Պարտադիր պարամետր), անձնական հաշվի համար։ Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ Թերևս անիմաստ է ցուցակում նշել տարբեր արժույթներ ունեցող հաշիվներ, քանի որ այդ դեպքում կվերադարձվի տարբեր աժութայնություն ունեցող հաշվների արժութային մնացորդների գումարները: |
Date |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
CurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Ցույց է տալիս, որ արժույթի հաշիվները վերցնել և որ արժույթով հաշվարկել:Վերադարձնում է միայն արժութային մնացորդը: Պարամետրի օրինակ՝ "001" - արժույթով դոլարային հաշիվների համար ամբողջ մնացորդը USD-ով։ |
RelLowLimit |
(Ոչ պարտադիր պարամետր) Պարամետրը կարող է ընդունել "0" կամ "1" արժեք: "0" արժեքի դեպքում բանաձևը վերադարձնելու է հաշվի մնացորդը, իսկ "1" արժեքի դեպքում մնացորդների փոխարեն վերցվելու են դրանց հասանելի մնացորդները (հաշվի է առնվելու հաշվի ստորին սահմանը): Պարամետրը չլրացնելու դեպքում բանաձևերը հաշվարկվելու են այնպես, ինչպես "0" արժեքի դեպքում: |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է «16490080251» հաշվի արժութային մնացորդը «01/12/13» դրությամբ:
CurRBP("16490080251","01/12/13")