ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է անձնական հաշիվների արժույթով շրջանառությունը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված ACCOUNTS և REMAINDERS խմբերից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
CurFBP_4 (PersAcntList, DBCR, [Rdate1], [Rdate2], [CalcCurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PersAcntList |
(Պարտադիր պարամետր), անձնական հաշվի համար։ Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ |
DBCR |
(Պարտադիր պարամետր), պարամետրի հնարավոր արժեքներն են՝ |
RDate1 |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
RDate2 |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է «10110040701» հաշվի դեբետային շրջանառությունը 01/06/13-01/12/13թ.` դոլարով:
CurFBP_4("10110040701","D","01/06/13","01/12/13", "001")