ՀԾ-Բանկ 4.0 OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է անձնական հաշվի արժութային մնացորդը:
Հաշվարկի համար օգտագործվում են OLAP-ի պահոց արտահանված ACCOUNTS և REMAINDERS խմբերի տվյալները։
Ֆունկցիոնալ նկարագրություն
CurRBP_4 (PersAcntList, [RDate], [CalcCurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PersAcntList |
(Պարտադիր պարամետր), անձնական հաշվի համար։ Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ Թերևս անիմաստ է ցուցակում նշել տարբեր արժույթներ ունեցող հաշիվներ, քանի որ այդ դեպքում կվերադարձվի տարբեր աժութայնություն ունեցող հաշվների արժութային մնացորդների գումարները: |
RDate |
(Ոչ պարտադիր պարամետր), ամսաթիվ որի դրությամբ հաշվարկվում է մնացորդը։ Եթե այս պարամետրը նշված չէ, բանաձևը հաշվարկվում է "Հաշվարկման պարամետրեր"-ում նշված "Ընթացիկ ամսաթվի" դրությամբ։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Այս բանաձևի հաշվարկի համար տվյալ պարամետրը հազվադեպ է կիրառվում: Օրինակ այն դեպքում, եթե Excel միջավայրում հաշվարկելիս կարիք էլ լինում ստանալ կոնկրետ արժութային հաշվի մնացորդի դրամային համարժեքը:
Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։
Պարամետրի օրինակ՝ "001" - հաշվարկել ամբողջ մնացորդի համարժեքը USD-ով` հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթվի դրությամբ փոխարժեքով։ |
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է «16490080251» հաշվի արժութային մնացորդը «01/12/13» դրությամբ:
CurRBP_4("16490080251","01/12/13")