Հաշվարկում է անձնական հաշիվների գումարային թղթակցությունը կամ գումարային թղթակցությունների քանակը հաշվեկշռային հաշիվների հետ` նշելով անձնական հաշվի դեբետային կամ կրեդիտային շրջանառությունը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
CChessap(PersList , DbKr , BalList, Cur, SumOrCount, TypeOper, ShowRvl, ShowPrc, BegDate, EndDate, CalcCurCode)
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PersList |
(Պարտադիր պարամետր), դեբետավորվող անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ Պարամետրի օրինակներ՝ "101????", "2369855, 5841231"։ |
DbKr |
(Պարտադիր պարամետր), պարամետրի հնարավոր արժեքներն են՝ "D" - դեբետային շրջանառություն։ "K" - կրեդիտային շրջանառություն։ |
BalList |
(Պարտադիր պարամետր), հաշվեկշռային հաշիվների համարներ։Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Պարամետրի օրինակներ՝ "1011", "331"։ |
Cur |
(Ոչ պարտադիր պարամետր): Լրացվում է թղթակցության արժույթը կամ դրամ (000): Արդյունքում համակարգը հաշվում է թղթակցության գումարը թղթակցության արժույթով կամ համարժեք ՀՀ դրամով: Պարամետրն աշխատում է միայն SumOrCount պարամետրի «S» արժեքի դեպքում: Պարամետրի դատարկ արժեքի դեպքում բերում է համարժեքը դրամով: |
SumOrCount |
(Ոչ պարտադիր պարամետր): Հնարավոր արժեքներն են. «S» - այս արժեքի դեպքում հաշվարկվում է գումարային թղթակցությունը, «C» - այս արժեքի դեպքում հաշվարկվում է գումարային թղթակցությունների քանակը: Պարամետրի դատարկ արժեք դեպքում վերցվում է «S» արժեքը: |
TypeOper |
(Ոչ պարտադիր պարամետր), գործառնության տեսակ։ Պարամետրի օրինակներ` "CEX" - Արժույթի փոխանակում "INT" - Տոկոսի հաշվեգրում "MSC" - Տարբեր "PRC" - Տոկոսի հաշվարկ "RVL" - Վերագնահատում "TRF" - Փոխանցում |
ShowRvl |
(Ոչ պարտադիր պարամետր), վերագնահատման գործողություն։ Պարամետրի օրինակներ` "0" - Ցույց չտալ "1" - Ցույց տալ Եթե այս պարամետրը նշված չէ, վերագնահատման գործողությունները ներառվում են։ |
ShowPrc |
(Ոչ պարտադիր պարամետր), տոկոսի հաշվարկ։ Պարամետրի օրինակներ` "0" - Ցույց չտալ "1" - Ցույց տալ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկի գործողությունները ներառվում են։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
AcsBranchDbCr |
(Ոչ պարտադիր պարամետր), դեբետ/կրեդիտ հաշվի գրասենյակը |
Օրինակ` Տե'ս CChessAA :