ChessAP

Ուղղորդիչ:  OLAP բանաձևեր, ֆունկցիաներ, ատոմար ցուցանիշներ > OLAP Ֆունկցիաներ >

ChessAP

Previous pageReturn to chapter overviewNext page

 

Հաշվարկում է անձնական հաշիվների գումարային թղթակցությունը հաշվեկշռային հաշիվների հետ։

 

Ֆունկցիոնալ նկարագրություն

Chessap (AcntList , BalList, TypeOper, ShowRvl,  ShowPrc, BegDate, EndDate, CalcCurCode, AcsBranch, DocsBranch)

 

Պարամետր

Նկարագրություն

AcntList 

(Պարտադիր պարամետր), անձնական հաշիվների համարներ։ Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։
Պարամետրի օրինակներ՝  "101????", "2369855,5841231"։

BalList

(Պարտադիր պարամետր), հաշվեկշռային հաշիվների համարներ։Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։
Պարամետրի օրինակներ՝  "1011", "331"։

TypeOper

(Ոչ պարտադիր պարամետր), գործառնության տեսակ։
Պարամետրի օրինակներ`
"CEX" - Արժույթի փոխանակում
"INT" - Տոկոսի հաշվեգրում
"MSC" - Տարբեր
"PRC" - Տոկոսի հաշվարկ
"RVL" - Վերագնահատում
"TRF" - Փոխանցում

ShowRvl

(Ոչ պարտադիր պարամետր), վերագնահատման գործողություն։
Պարամետրի օրինակներ`
"0" - Ցույց չտալ
"1" - Ցույց տալ
Եթե այս պարամետրը նշված չէ, վերագնահատման գործողությունները ներառվում են։ 

ShowPrc

(Ոչ պարտադիր պարամետր), տոկոսի հաշվարկ։
Պարամետրի օրինակներ`
"0" - Ցույց չտալ
"1" - Ցույց տալ
Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկի գործողությունները ներառվում են։ 

BegDate

(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում  նշված սկզբնական ամսաթիվը։ 

EndDate

(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։  

CalcCurCode

(Ոչ պարտադիր պարամետր)։ Թույլ է տալիս հաշիվների ցուցակից առանձնացնել միայն որոշակի արժույթով հաշիվների մնացորդները։

Պարամետրի օրինակ՝ "001" – հաշիվների ցուցակից հաշվարկել միայն USD-ով հաշիվների միջին մնացորդները` դրամային փոխարժեքով։

AcsBranch

(Ոչ պարտադիր պարամետր): Հաշվի գրասենյակի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։

DocsBranch

(Ոչ պարտադիր պարամետր): Փաստաթղթի գրասենյակի կոդն է։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված գրասենյակի համար։

 
Օրինակ`

Այս օրինակում հաշվարկվում է "05193530700" անձնական հաշվի ամբողջ դեբետային թղթակցությունը "3022000" հաշվի հետ "01/06/13"-ից մինչ "01/12/13"։

Chessap("05193530700","3022000",,,,"01/06/13","01/12/13")