Հաշվարկում է անձնական հաշիվների գումարային թղթակցությունը կամ գումարային թղթակցությունների քանակը անձնական հաշիվների հետ` նշելով անձնական հաշվի դեբետային կամ կրեդիտային շրջանառությունը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
CChessaa(PercAccList , DbKr , PercAccList 2, Cur, SumOrCount, TypeOper, ShowRvl, ShowPrc, DateFirst, DateLast, AcsBranchOp, AcsDepartOp, AcsBranchDb, AcsBranchCr)
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
PercAccList |
(Պարտադիր պարամետր), անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ Պարամետրի օրինակներ՝ "101????", "2369855,5841231"։ |
DbKr |
(Պարտադիր պարամետր), պարամետրի հնարավոր արժեքներն են՝ "D" - դեբետային շրջանառություն։ "K" - կրեդիտային շրջանառություն։ |
PercAccList 2 |
(Պարտադիր պարամետր), կրեդիտագրվող անձնական հաշիվների համարներ։Կարելի է նշել նաև մի քանի հաշիվ կամ տալ հաշվի շաբլոնը՝ օգտագործելով "?" սիմվոլը։ Պարամետրի օրինակներ՝ "25?????", "1025369,5647123"։ |
Cur |
(Ոչ պարտադիր պարամետր): Լրացվում է թղթակցության արժույթը կամ դրամ (000): Արդյունքում համակարգը հաշվում է թղթակցության գումարը թղթակցության արժույթով կամ համարժեք ՀՀ դրամով: Պարամետրն աշխատում է միայն SumOrCount պարամետրի«S» արժեքի դեպքում: Պարամետրի դատարկ արժեքի դեպքում բերում է համարժեքը դրամով: |
SumOrCount |
(Ոչ պարտադիր պարամետր): Հնարավոր արժեքներն են. «S» - այս արժեքի դեպքում հաշվարկվում է գումարային թղթակցությունը, «C» - այս արժեքի դեպքում հաշվարկվում է գումարային թղթակցությունների քանակը: Պարամետրի դատարկ արժեք դեպքում վերցվում է «S» արժեքը: |
TypeOper |
(Ոչ պարտադիր պարամետր), գործառնության տեսակ։ Պարամետրի օրինակներ` "CEX" - Արժույթի փոխանակում "INT" - Տոկոսի հաշվեգրում "MSC" - Տարբեր "PRC" - Տոկոսի հաշվարկ "RVL" - Վերագնահատում "TRF" - Փոխանցում |
ShowRvl |
(Ոչ պարտադիր պարամետր), վերագնահատման գործողություն։ Պարամետրի օրինակներ` "0" - Ցույց չտալ "1" - Ցույց տալ Եթե այս պարամետրը նշված չէ, վերագնահատման գործողությունները ներառվում են։ |
ShowPrc |
(Ոչ պարտադիր պարամետր), տոկոսի հաշվարկ։ Պարամետրի օրինակներ` "0" - Ցույց չտալ "1" - Ցույց տալ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկի գործողությունները ներառվում են։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է ատոմար ցուցանիշների հաշվարկի պատուհանում նշված վերջնական ամսաթիվը։ |
AcsBranchOp |
(Ոչ պարտադիր պարամետր), Գործառնական գրասենյակը |
AcsDepartOp |
(Ոչ պարտադիր պարամետր), Գործառնական բաժնի կոդը |
AcsBranchDb |
(Ոչ պարտադիր պարամետր), դեբետ հաշվի գրասենյակը |
AcsBranchCr |
(Ոչ պարտադիր պարամետր), կրեդիտ հաշվի գրասենյակը |
Oրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է «16410080250» անձնական հաշվի դեբետային գումարային թղթակցությունը «02304310450» անձնական հաշվի հետ թղթակցությանն արժույթով 01/06/13-ից մինչ 24/08/13թ.:
CChessAA("16410080250","D","02304310450","050","S",,,,"01/06/13","24/08/13")