OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է հաշվետվության հանգույցի միջին մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված համապատասխան հաշվետվության խմբից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
AvGetValue(CodRep , RepNode, [Branch], [DateFirst] [,DateLast] [,Skv], [CalcCurCode])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
CodRep |
(Պարտադիր պարամետր), հաշվետվության կոդ։ |
RepNode |
(Պարտադիր պարամետր), հաշվետվության հանգույցի կոդ` ցանկացած մակարդակի։ |
Branch |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ Եթե այս պարամետրը նշված չէ, հաշվարկվում է ամբողջ մնացորդը դրամով։ Որոշակի արժույթով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ արժույթի կոդը։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
Օրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է վարկային ներդրումների (N6) հաշվետվության «Ժամկետային վարկեր» հոդվածի միջին մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար նշված ամսաթվերի դրությամբ։
AvGetValue("SSInvest","11")
2.Այս օրինակում հաշվարկվում է եկամուտների և ծախսերի հաշվետվության «Թղթակցային հաշիվներից ստացված տոկոսներ» հոդվածի միջին մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար՝ հետևյալ ամսաթվերի դրությամբ։
AvGetValue("IncExp","1.1",,"01/01/13","01/03/13")
3.Այս օրինակում հաշվարկվում է "XA" ատոմար ցուցանիշի միջին մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար նշված սկզբնական ամսաթվի դրությամբ։
AvGetValue("AtmInd","XA")