OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է բանաձևի միջին արժեքը։
Ֆունկցիոնալ նկարագրություն
AvExecf(FormulaCodes, Branch, DateFirst, DateLast, skv, calcCurCode)
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
FormulaCodes |
(Պարտադիր պարամետր), բանաձևի կոդ։ Այդ կոդով բանաձևը պետք է նախապես նկարագրված լինի տվյալների պահոցում։ |
Branch |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ "3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ |
calcCurCode |
|
Օրինակ`
Այս օրինակում հաշվարկվում է ընդհանուր կապիտալի միջին արժեքը դրամով, համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով և սկզբնական ամսաթվից մինչ վերջնական ամսաթիվը։
AvExecf("_KAPITAL")