OLAP-ի հատուկ ֆունկցիա։ Հաշվարկում է հաշվի միջին մնացորդը` օգտվելով OLAP-ի պահոց արտահանված COA1, COA2, COA3 խմբերից։
Ֆունկցիոնալ նկարագրություն
AvRem(Balacnt, [BalNum], [Branch] [DateFirst] [DateLast] [Skv][ CalcCurCode][sRez])
Պարամետր |
Նկարագրություն |
---|---|
Balacnt |
(Պարտադիր պարամետր), հաշվի համար։ Կարող է լինել ցանկացած մակարդակի հաշվեկշռային հաշիվ։ Սխալ հաշվի դեպքում հաշվարկվում է 0։ |
BalNum |
(Ոչ պարտադիր պարամետր), հաշվային պլանի համար։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը օգտագործում է բանկում գործող հիմնական հաշվային պլանը։ |
Branch |
(Ոչ պարտադիր պարամետր), մասնաճյուղի կոդ։ Եթե այս պարամետրը նշված չէ, ապա բանաձևը հաշվարկվում է համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղի համար։ |
DateFirst |
(Ոչ պարտադիր պարամետր), սկզբնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված սկզբնական ամսաթիվը։ |
DateLast |
(Ոչ պարտադիր պարամետր), վերջնական ամսաթիվ։ Եթե այս պարամետրը նշված չէ, օգտագործվում է համակարգի պարամետրերում նշված վերջնական ամսաթիվը։ |
Skv |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Հնարավոր արժեքներն են՝ "3" - մնացորդ ազատ և սահմանափակ փոխարկելի արտարժույթով (համարժեքը դրամով)։ |
CalcCurCode |
(Ոչ պարտադիր պարամետր)։ Արժույթ, համարժեք որի կբերվեն մնացորդները։ Որոշակի տարադրամով բանաձևի արժեքը հաշվելու համար որպես պարամետրի արժեք տրվում է այդ տարադրամի կոդը։ |
SRez |
(Ոչ պարտադիր պարամետր է) Ռեզիդենտության հատկանիշը։ Հնարավոր արժեքներն են` «1» ռեզիդենտ «2» ոչ ռեզիդենտ Դատարկ լինելու դեպքում կհաշվարկվի երկուսը միասին։ |
Oրինակ`
1.Այս օրինակում հաշվարկվում է "1000" հաշվի միջին մնացորդը "34900" մասնաճյուղով, "15/01/13"-ից մինչ "15/02/13"-ը (միայն ազատ փոխարկելի արտարժույթի մասը)։
AvRem("1000","34900","15/01/13","15/02/13",1)
2.Այս օրինակում հաշվարկվում է "100" հաշվի միջին մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով, սկզբնական ամսաթվից մինչ վերջնական ամսաթիվը (միայն ազատ փոխարկելի արտարժույթի մասը)։
AvRem("100",,,1)
3.Այս օրինակում հաշվարկվում է "10" հաշվի միջին մնացորդը համակարգի պարամետրերում նշված մասնաճյուղով, սկզբնական ամսաթվից մինչ վերջնական ամսաթիվը, դրամով։
AvRem("10")
Տե'ս նաև AvRem4