Այս տեղեկատուում մուտքագրվում են գործընկերների մասին տվյալներ նրանց հետ փոխհաշվարկներ կատարելիս և փաստաթղթեր ձևակերպելիս օգտագործելու համար։
Որպես Գործընկեր մուտքագրվում են մատակարարները, գնորդները, անհատ անձինք և այլն։ Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Գործընկեր դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Տեղեկատուի գրանցումը կազմակերպվում է հետևյալ պատուհանի միջոցով.
Տեղեկատուի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Գործընկերոջ կոդը։ Նոր ավելացվող գործընկերոջ համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված գործընկերոջ կոդից։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Պարտադիր լրացվող դաշտ է: |
ՀՎՀՀ |
Հանդիսանում է գործընկերոջ հարկ վճարողի հաշվառման համարը: ՀՎՀՀ-ն նշելուց հետո դաշտին կից |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը: Անվանումը կամ դրա մի մասը նշելուց հետո դաշտին կից |
Վաճ. զեղչի % |
Նշվում է վաճառքի ժամանակ կիրառվող զեղչի տոկոսը: Գործընկեր նշելիս` այն ավտոմատ կառաջարկվի Վաճառք փաստաթղթում: |
Մատակարար |
Եթե դրոշակը միացված է, ապա այդ գործընկերոջը կարելի նշել Ձեռքբերում փաստաթղթում։ |
Գնորդ |
Եթե դրոշակը միացված է, ապա այդ գործընկերոջը կարելի նշել Վաճառք փաստաթղթում։ |
Հասցե |
Լրացվում է գործընկերոջ հասցեն։ |
Հեռախոս |
Լրացվում է գործընկերոջ հեռախոսը։ |
ՀՎՀՀ |
Գործընկերոջ հարկ վճարողի հաշվառման համարը։ |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Գործընկերոջ ղեկավարի ազգանուն, անուն, հայրանունը։ |
Ղեկավարի պաշտոն |
Գործընկերոջ ղեկավարի պաշտոնը։ |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Գործընկերոջ հաշվապահի ազգանուն, անուն, հայրանունը։ |
Հաշվապահի պաշտոն |
Գործընկերոջ հաշվապահի պաշտոնը։ |
Գործընկերոջ քարտից հնարավոր է նաև ձևավորել հաշվետվություններ: Դրա համար քարտի ժապավենի Այլ ներդիրից անհրաժեշտ է ընտրել համապատասխան հաշվետվությունը, որի դիալոգ պատուհանում ավտոմատ կժառանգվի տվյալ գործընկերոջ կոդը:
|
---|
Արգելվում է գործընկերոջը հեռացնել, եթե նրանով գրանցված է գործողություն: |