Հաշվարկային թերթիկ բաժնում կարելի է դիտել աշխատակիցների թերթիկները:
Հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Լրացվում են ամիսը և տարին: |
Աշխատակից |
Լրացվում է աշխատակցի տաբելային համարը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում է միայն այդ աշխատակցի հաշվարկային թերթիկը: |
Ստորաբաժանում |
Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացված լինելու դեպքում ստեղծվում են այդ ստորաբաժանման բոլոր աշխատակիցների հաշվարկային թերթիկները: |
Հաշվետվության տվյալները կարելի է թարմացնել կոճակով: