Աշխատակիցներ

Ուղղորդիչ:  Վեբ տարբերակ > Աշխատավարձ >

Աշխատակիցներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Աշխատակիցներ բաժնում կարելի է դիտել աշխատակիցների տեղեկատվական տվյալները:
 

WebVersion.Salary.Employees

 

Տեղեկատուն կարելի է ձևավորել օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը, ինչպես նաև սորտավորել ըստ սյուների: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Աշխատակից

Լրացվում է աշխատակցի կոդը:

Ստորաբաժանում

Լրացվում է ստորաբաժանման կոդը: Լրացնելու դեպքում ցուցակում կարտացոլվեն միայն նշված ստորաբաժանման աշխատակիցները:

Աշխատակիցների ցուցակի տեսակ

Նշվում է, թե աշխատակիցների ո՞ր խմբի համար է կազմվելու ցուցակը` բոլոր աշխատակիցների համար, միայն տվյալ պահին աշխատողների համար, միայն աշխատանքից ազատվածների համար կամ նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցների համար: Վերջին դեպքում ակտիվանում է Ամսաթիվ դաշտը:

Ամսաթիվ

Ցուցակում կներառվեն միայն նշված ամսաթվի դրությամբ աշխատող աշխատակիցները: Ակտիվ է, եթե Աշխատակիցների ցուցակի տեսակը դաշտում նշված է 4-Բոլոր աշխատակիցները նշված ա/թ-ի դրությամբ:

 
Մանրամասներ կոճակը` WebVersion.Details սեղմելով կարելի է տեսնել աշխատակցի տեղեկատվական տվյալները, ինչպես նաև կանչել Հաշվարկային թերթիկը:
 

WebVersion.Salary.Employees2

 

 

Ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար Փնտրել դաշտում անհրաժեշտ է լրացնել փնտրվող արժեքը։

Ցանկի վերջոում Ցուցադրել կոճակով հնարավոր է փոփոխել տվյալ էջում ցուցադրվող տողերի քանակը՝ ընտրելով առաջարկվող տարբերակը։

 

WebVersion.ShowRows

Ձևավորված հաշվետվությունները կարելի է արտանել Excel` WebVersion.ExcelExport կոճակով։