ՀԾ-Հաշվապահ վեբ տարբերակը նախատեսված է համակարգի ամպային տարբերակն օգտագործողների համար: Այն հնարավորություն է տալիս օնլայն միանալ ամպային տվյալների պահոցներին և դիտել տվյալներ: Տարբերակը հասանելի է accountant.armsoft.am հասցեով:
Գլխավոր էջում առանձնացված է 4 հիմնական բաժին.
•Հաշվապահություն բաժնում կարելի է հետևել հաշիվների մնացորդներին, դիտել հաշիվների շրջանառությունը, գործառնություններն ու հաշվային պլանը:
•Գործընկերներ բաժնում հնարավորություն է տրված հետևել գործընկերների մնացորդներին և շարժին:
•Նյութական արժեքներ բաժնում կարելի է դիտել դրանց մնացորդը, վերլուծել շարժը:
•Աշխատավարձ բաժնում կարելի է դիտել աշխատակիցների տեղեկատուն, ինչպես նաև կանչել հաշվարկային թերթիկ:
•Ընդհանրացված փաստաթղթերի մատյան բաժնում կարելի է դիտել Տվյալների պահոցում առկա բոլոր փաստաթղթերը:
Գլխավոր էջի աջ հատվածում ցուցադրվում են օգտագործողն ու կազմակերպության անվանումը: Սեղմելով այդ տվյալներից որևէ մեկի վրա բացում է հետևյալ պատուհանը.
Ընտրել տվյալների պահոցը հրամանով կարելի է մուտք գործել այլ տվյալների պահոց` առանց օգտագործողի մուտքագրման տվյալները նորից լրացնելու:
Լեզու ցանկից կարելի է փոխել լեզուն` ընտրելով Հայերեն կամ Անգլերեն տարբերակները:
Ելք հրամանով օգտագործողը ելքագրվում է տվյալների պահոցից: