Ընդհանրացված փաստաթղթերի մատյան

Ուղղորդիչ:  Վեբ տարբերակ >

Ընդհանրացված փաստաթղթերի մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Ընդհանրացված փաստաթղթերի մատյան բաժնում կարելի է դիտել Տվյալների պահոցում առկա բոլոր փաստաթղթերը:

WebVersion.AllDocumnets1

 

Ընդհանրացված փաստաթղթերի մատյանը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրի հնարավորությունը: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Սկզբի ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանի մեջ կընդգրկվի միայն այդ ամսաթվից հետո առկա փաստաթղթերը:

Վերջի ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Մատյանի մեջ կընդգրկվի մինչև այդ ամսաթիվը առկա փաստաթղթերը:

Փաստաթղթի տեսակ

Նշվում է փաստաթղթի տեսակը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում մատյանում կընդգրկվեն նշված տեսակի  փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր  փաստաթղթերը:

Արժույթ

Լրացվում է արժույթը` ըստ որի կառուցվում է մատյանը:

Գործընկեր

Նշվում է գործընկերոջ կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում մատյանում կընդգրկվեն միայն այդ գործընկերոջ հետ առնչվող փաստաթղթերը, հակառակ դեպքում`բոլոր փաստաթղթերը:

Նյութական արժեք

Նշվում է նյութական արժեքի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում մատյանում կընդգրկվեն միայն այդ նյութական արժեքի հետ առնչվող փաստաթղթերը, հակառակ դեպքում`բոլոր փաստաթղթերը:

Աշխատակից

Նշվում է աշխատակցի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում մատյանում կընդգրկվեն միայն այդ աշխատակցի հետ առնչվող փաստաթղթերը, հակառակ դեպքում`բոլոր փաստաթղթերը:

Վիճակ

Նշվում է փաստաթղթի վիճակը` 0. Գրանցված կամ սևագիր, 1. Սևագիր, 2. Գրանցված, 3. Հեռացված: