Այս մատյանում ընդգրկվում են համակարգում գրանցված այն գործառնությունները, որոնք առընչվում են գործընկերների հետ:
Հաշվետվությունը կարելի է ձևավորել տարբեր պարամետրերով` օգտագործելով ֆիլտրման հնարավորությունը,ինչպես նաև սորտավորել ըստ սյուների: Ֆիլտրի վրա սեղմելիս բացվող պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Սկիզբ ամսաթիվ/Վերջ ամսաթիվ |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն նշված ժամանակահատվածում գրանցված գործառնությունները: |
Հաշիվ |
Նշվում է հաշվի համարը: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այս դաշտում լրացված հաշվով և նրա ենթահաշիվներով գործառնությունները: |
Գործընկերոջ խումբ |
Նշվում է գործառնությունում մասնակցող գործընկերոջ խումբը: |
Գործընկեր |
Գործառնությունում մասնակցող գործընկերոջ կոդը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է հաշվետվությունը: |
Փաստաթղթի տեսակ |
Նշվում է փաստաթղթի տեսակը: Մատյանում կընդգրկվեն նշված փաստաթղթերի տեսակի գործառնությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր գործառնությունները: |
Ցույց տալ արտարժույթները |
Պարտադիր լրացվող դաշտ է։ Այո նշված լինելու դեպքում մատյանում կընդգրկվեն նաև արտարժույթները: Ոչ-ի դեպքում կարտացոլվեն միայն ԱԴՄ-ով գումարները։ |
Ցուցակում որևէ տվյալ փնտրելու համար Փնտրել դաշտում անհրաժեշտ է լրացնել փնտրվող արժեքը։
Ցանկի վերջոում Ցուցադրել կոճակով հնարավոր է փոփոխել տվյալ էջում ցուցադրվող տողերի քանակը՝ ընտրելով առաջարկվող տարբերակը։
Ձևավորված հաշվետվությունները կարելի է արտանել Excel` կոճակով։